Բարտոշ Սալամոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բարտոշ Սալամոն
Bartosz Salamon01.jpg
Քաղաքացիությունը Flag of Poland.svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1991(1991-05-01)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Պոզնան, Լեհաստան
Հասակ 196 սանտիմետր
Քաշ 89 կիլոգրամ

Բարտոշ Սալամոն (լեհ.՝ Bartosz Salamon; մայիսի 1, 1991, Պոզնան, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, իտալական «Կալյարի» ակումբի և Լեհաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։ Եվրո 2016-ի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական «Լեխ» ակումբի սան։ 2008 թվականին տեղափոխվել է իտալական «Բրեշիա» ակումբի երիտասարդական թիմ։ Մայիսի 3-ին «Մոդեն» ակումբի դեմ խաղում նա 17 տարեկան հասակում դեբյուտն անցկացրեց Սերիա Բ-ում, խաղի ընթացքում մտնելով փոխարինման։ 2009 թվականի հունվարի 17-ին «Պիզայի» դեմ խաղում Բարտոշը առաջին անգամ խաղադաշտում անցկացրեց բոլոր 90-րոպեները[2]:

2010 թվականի ամռանը Սալամոնը վարձավճարով հանձնվեց «Ֆոջու» ակումբին։ Օգոստոսի 22-ին «Կավեզե» ակումբի դեմ խաղում նա նշեց իր նորամուտը նոր ակումբում[3]: Նոյեմբերի 21-ին «Նոչերինա» ակումբի դեմ խաղում Բարտոշը ակումբում խփեց իր առաջին գոլը[4]: 2011 թվականի ամռանը Սալամոնը վերադարձավ «Բրեշիա»: Հոկտեմբերի 5-ին «Գուբբիոյի» դեմ խաղում Բարտոշը ակումբում խփեց իր առաջին գոլը[5]:

2013 թվականի հունվարի 31-ին Սալամոնը «Միլանի» հետ կնքեց քառամյա պայմանագիր[6]: Տրանֆերի արժեքը կազմեց 3,5 միլիոն եվրո։ «Ռոսոների» կազմում չխաղալով ոչ մի խաղ՝ նա տեղափոխվեց «Սամպոդորիա»: 2014 թվականի մարտի 23-ին «Էլլաս Վերոնա» ակումբի դեմ խաղում դեբյուտեց նոր ակումբում[7]: Ամռանը խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով Սալամոնը վարձակալության հանձնվեց «Պեսկարա» ակումբին։ Սեպտեմբերի 7-ին «Տերնանա» ակումբի դեմ խաղում նա դեբյուտեց նորմ ակումբում[8]: Սեպտեմբերի 12-ին «Բոլոնյայի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը նոր ակումբում[9]: Վարձակալությունից հետո վերադարձավ «Սամպոդորիա»:

2015 թվականի ամռանը Սալամոնը տեղափոխվեց «Կալյարի», կնքելով հնգամյա պայմանագիր։ Տրանֆերի արժեքը կազմեց 1 միլիոն եվրո։ Սեպտեմբերի 7-ին «Կրոտոնե» ակումբի դեմ խաղում նա դեբյուտն նշեց նոր ակումբում[10]: Դեկտեմբերի 9-ին «Վիրտուս Լանչանոյի» դեմ խաղում Բարտոշը նոր ակումբում խփեց իր առաջին գոլը[11]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալամոնը խաղացել է Լեհաստանի տարբեր պատանեկան հավաքականներում։ 2013 թվականի մարտի 26-ին ԱԱ-2014-ի որակավորման փուլի Սան Մարինոյի դեմ խաղում նորամուտը նշել է հավաքականում, խաղալով խաղի սկզբից[12]:

2016 թվականի ամռանը Բարտոշը մասնակցել է Ֆրանսիայի Եվրո 2016-ին։ Նա եղել է փոխարինող և խաղադաշտ երբեք չի մտել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Брешиа VS. Пиза 5:0» (ռուսերեն)։ allsoccer.ru։ 17 January 2009 
  3. «Кавезе VS. Фоджа 0:3» (ռուսերեն)։ allsoccer.ru։ 22 August 2010 
  4. «Ночерина VS. Фоджа 0:3» (ռուսերեն)։ allsoccer.ru։ 21 November 2010 
  5. «Брешиа VS. Губбио 2:2» (ռուսերեն)։ allsoccer.ru։ 5 October 2011 
  6. «A.C. MILAN OFFICIAL COMMUNICATION»։ A.C. Milan Official Website։ 31 January 2013։ Վերցված է 31 January 2013 
  7. «Сампдория VS. Верона 5:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—03—23 
  8. «Тернана VS. Пескара 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—09—07 
  9. «Пескара VS. Болонья 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—09—12 
  10. «Кальяри VS. Кротоне 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—09—07 
  11. «Виртус Ланчано VS. Кальяри 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—12—09 
  12. «Польша VS. Сан-Марино 5:0» (ռուսերեն)։ allsoccer.ru։ 26 March 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]