Սադեթ Կարաբուլութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սադեթ Կարաբուլութ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1975(1975-04-28)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԴորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Ազգությունքուրդ և Թուրքեր
ԿրթությունԷրազմ Ռոտերդամցու համալսարան[1] և Բորդոյի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
ԱշխատավայրԱմստերդամ[1]
Զբաղեցրած պաշտոններՆիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ, Ամստերդամի քաղաքային խորհուրդ, Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ և Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն[2][1][3]
ԱնդամությունLandelijke Studenten Vakbond?[1]
Կայքsp.nl/onze-mensen/tweede-kamer/sadet-karabulut
 Sadet Karabulut Վիքիպահեստում

Սադեթ Կարաբուլութ (ապրիլի 28, 1975(1975-04-28)[1], Դորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]), քրդական ծագմամբ հոլանդացի քաղաքական գործիչ, նախկին քաղաքացիական ծառայող, արհմիության անդամ[4]։ Սոցիալիստական կուսակցության շարքերում 2006 թվականի նոյեմբերի 30-ից Ներկայացուցչական պալատի անդամ է։ Զբաղվում է սոցիալական հարցերով (աղքատության կրճատում, սոցիալական աջակցության, գնողունակություն, երեխայի նպաստներ), ֆեմինիստական և սոցիալական ինտեգրացման հարցերով։

Ռոտերդամի Էրազմ համալսարանում ուսանել է հանրային կառավարում, ակտիվ գործունեություն է ծավալել հոլանդական Ազգային ուսանողական արհմիությունում (LSVb): 2006 թվականի նոյեմբերից Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամ է։

2013 թվականի փետրվարին Կարաբուլութը հայտարարել է, որ կհրաժարվի հավատարմության երդում տալ Հոլանդիայի թագավոր Վիլեմ Ալեքսանդրին նրա երդմնակալության արարողության ժամանակ։ Նա նշել է, որ ընթացակարգը չափազանց ծիսական է, և ինքն արդեն իսկ հավատարմության երդում տվել է, երբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատ։ Սադեթը հաստատակամ հանրապետական է[5]։

2013 թվականին Կարաբուլութը ժամանակավորապես հեռացել է Ներկայացուցիչների պալատից՝ օգտվելով ծննդաբերության համար տրամադրվող արձակուրդից։ Նրան փոխարինել է Թջիցկե Սիդերիուսը, սակայն նույն տարում Կարաբուլութը վերադարձել է արձակուրդից[6]։

Կարաբուլութը հանդիսանում է Ժողովրդավարական աշխատողների ակումբների ֆեդերացիայի (Demokratik Isci Dernekleri Federasyonu, DIDF) հոլանդական մասնաճյուղի առաջատար անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.sp.nl/onze-mensen/tweede-kamer/sadet-karabulut
  2. https://www.kiesraad.nl/binaries/kiesraad/documenten/rapporten/2017/2/definitieve-kandidatenlijsten-tk-2017/definitieve-kandidatenlijsten-tk2017-kieskring-s-gravenhage/osv3-9_Definitieve+kandidatenlijsten_TK2017_sGravenhage.pdf
  3. https://www.kiesraad.nl/adviezen-en-publicaties/publicaties/2012/08/kandidatenlijsten-tweede-kamerverkiezing-2012/kandidatenlijst-5-kandidaten-sp-socialistische-partij-tweede-kamerverkiezing-12-september-2012 — 2012.
  4. «Koos de Wilt Concept » Sadet Karabulut, Tweede Kamerlid SP». Koosdewiltconcept.nl. 2009 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  5. «SP'ers weigeren eed troonswisseling» (Dutch). De Telegraaf. 2013 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Tijdelijke vervanging in de SP-Tweede Kamerfractie» (Dutch). Parlement.com. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադեթ Կարաբուլութ» հոդվածին։