Սաբարմաթի աշարամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբարմաթի աշարամ
GANDHI ASHRAM 03.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան[1]
ՏեղագրությունԱհմադաբադ
ՎայրԱհմադաբադ
Հիմնադրված էհունիսի 25, 1915
ՀիմնադիրՄահաթմա Գանդի
Կոորդինատներ: 23°3′36.00″ հս․ լ. 72°34′50.99″ ավ. ե. / 23.0600000° հս․. լ. 72.5808306° ավ. ե. / 23.0600000; 72.5808306
Կայքgandhiashramsabarmati.org

Սաբարմաթի աշարամ (նաև Գանդիի աշրամ, աշրամ հարիջան կամ աշրամ Սաթյագրահա), Գանդիի՝ Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում՝ Սաբարմաթի գետի ափին հիմնադրած առաջին աշրամը։ Այս աշրամը հիմնադրվել է Մահաթմա Գանդիի և նրա կնոջ՝ Կաստրուբա Գանդիի բնակության վայրում, որտեղ նրանք ապրել են 12 տարի։

Աշրամը եղել է 1930 թվականի մարտի 12-ին սկսված աղի երթի ելակետը։ Որպես Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման երթի վրա ունեցած ազդեցության ճանաչում` կառավարությունը աշրամին ազգային հուշարձանի կարգավիճակ է շնորհել:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Աֆրիկայից վերադառնալուց հետո 1915 թվականի հունիսի 25-ին Ահմաբադում Գանդին հիմնել է իր առաջին Կոչրաբ աշրամը։ Սակայն Գանդին ուզում էր զբաղվել տարբեր գործունեությամբ, ինչպես հողագործությունն ու անասնապահությունն է, ինչի համար պահանջվում էր մեծ տարածք, դրա համար 1917 թվականի հունիսի 17-ին աշրամը տեղափոխվել է Սաբարմաթի գետի մոտ գտնվող 36 ակրանոց հողատարածք։ Հողատարածքը գտնվում էր բանտի և դիակիզարանի միջև, և Գանդիի կարծիքով այս վայրը հարմար էր սաթյագրահի հետևորդների համար։

Սա հարմար վայր է մեր գործունեության համար․ որպեսզի շարունակենք ճշմարտության որոնումները և զարգացնենք անվախությունը՝ մի կողմից օտարերկրացիների երկաթե հեղյուսները, իսկ մյուս կողմից՝ Մայր Բնության շանթերը

— Մահաթմա Գանդի[2]։

36 ակր հողը, որի վրա գտնվում էր աշրամը, իրենից ներկայացնում էր անապատ՝ լցված օձերով, սակայն հետևելով սաթյագրահի շարժման գաղափարներին՝ Գանդին արգելել էր սպանել դրանց։ Աշրամը կառուցվել էր երկու նպատակով՝ շարունակել ճշմարտության որոնումները և ստեղծել ոչ բռնի մարդկանց խումբ, որոնք կկազմակերպեն և կպահեն ազատությունը երկրում։ Աշրամի առաջին բնակիչներն են դառնում Գանդիի ընտանիքը և նրա 25 հետևորդները, որոնց հետ նա վերադարձել էր Հարավային Աֆրիկայից։

Աշրամում Գանդին ստեղծում է բնակչությանը գյուղատնտեսություն, ձեռքի աշխատանք և գրագիտություն սովորեցնելու դպրոց։ 1930 թվականի մարտի 12-ին բրիտանացիների կողմից մտցված աղի թանկացումների դեմ այստեղից սկսվում է աղի երթը։ Գանդին 78 համակիրների հետ ոտքով աշրամից հասնում է մինչև Նևսարի շրջանի Դանդի գյուղ։ Նրանց ճանապարհը կազմում էր 388 կմ։ Աղի բարձրացված հարկը ստիպում է Հնդկաստանի հազարավոր մարդկանց անօրինական աղ արտադրել և միանալ երթին։ Ինքը՝ Գանդին, աղ ստանալու համար գոլորշացնում էր ծովի ջուրը։ Արդյունքում նման քաղաքացիական անհնազանդության լայնածավալ գործունեության համար բրիտանական իշխանությունները ձերբակալում են մոտ 60 000 մարդ և գրավում են Գանդիի աշրամը։ Չնայած Գանդիի՝ աշրամը իրեն վերադարձնելու խնդրանքներին, կառավարությունը նրան ընդառաջ չի գնում։ 1930 թվականի մարտի 12-ին Գանդին խոստանում է չվերադառնալ աշրամ այնքան ժամանակ, մինչև Հնդկաստանը չի դառնա ազատ։ 1933 թվականի հուլիսի 22-ին Գանդին որոշում է կայացնում լուծարել աշրամը, բայց տեղացիները պահպանում են այն։ Չնայած 1947 թվականի օգոստոսի 15-ին Հնդկաստանը Բրիտանիայից անկախ է դառնում, Գանդին այդպես էլ չի կարողանում վերադառնալ իր աշրամ, քանի որ 1948 թվականի հունվարի 30-ին սպանվում է[3]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս աշրամը թանգարան է և ունի ազգային հուշարձանի կարգավիճակ։ Ջավահառլալ Ներուն թանգարանի հանդիսավոր բացումն արել է 1963 թվականի մայիսի 10-ին[4]։ Թանգարանը բաց է ամեն օր 8:00-ից մինչև 19:00։ Տարեկան ունի 700 000 այցելու։ Թանգարանում անցկացվում են տարաբնույթ թեմատիկ էքսկուրսիաներ։ Թանգարանը նաև զբաղվում է հավաքով, վերլուծությամբ և նամակների, տեքստերի և Գանդիի մասին հուշերի պահպանությամբ։ Այցելուները կարող են այցելել թանգարանին պատկանող տարաբնույթ հաստատություններ, օրինակ, դպրոց, անձեռնամխելի կաստայի աղջիկների հանրակացարաններ, արևային էներգիայի և բիո գազի ուսումնասիրությամբ զբաղվող ինստիտուտ և այլ բաժանմունքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Sabarmati Ashram на портале Gandhi Research Foundation
  3. Gandhi, Mohandas. «Gandhi Ashram Official Website».
  4. Sabarmati Ashram, National Gandhi Museum

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]