Սաբանջը համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբանջը
Sabancı Üniversitesi
Изображение логотипа
Sabanci-University-Logo.gif
Տեսակմասնավոր
ԿարգախոսՄիասին արարել և զարգացնել
Հիմնադրված է1999 թվական
Անվանված էSabancı family?
ՌեկտորՅուսուֆ Լեբլեբիջի
Ընդհանուր անձնակազմ388 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
ԵրկիրԹուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ, Թուզլա
Կայքsabanciuniv.edu
##Սաբանջը համալսարան (Թուրքիա)
Red pog.png
Սաբանջը համալսարան, Թուրքիա
Commons-logo.svg Sabancı University Վիքիպահեստում

Սաբանջը Համալսարան (թուրքերեն՝ Sabancı Üniversitesi), Թուրքիայում գործող մասնավոր համալսարան է։ Հիմնվել է 1999 թվականին։ Գտնվում է Ստամբուլի կենտրոնից 40 կիլոմետր հեռավորությամբ, տեղակայված է 1,26 միլիոն քառակուսի մետր մակերես զբաղեցնող շենքում։ Առաջին ուսումնական տարին մեկնարկել է 1999 թվականի հոկտեմբերին[2]։

Հանրակացարանից բացվող տեսարան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի առաջատար ընտանեկան հիմնադրամներից մեկի՝ Սաբանջը հիմնադրամի կողմից համալսարանը հիմանդրվել է 1994 թվականին։ 22 երկրից ավելի քան 50 ակադեմիկոսներ, ուսանողներ ու մասնավոր հատվածի ղեկավարներ մասնակցել են 1995 թվականին կայացած որոնման համաժողովին[3]։ Հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1997թ․ հուլիսի 31-ին։

Ճաշասրահ

Հիմնային գիտելիքների զարգացման ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբանջը համալսարանի Հիմնային գիտելիքների զարգացման կուրսը բաղկացած 2 հիմնական կրթական փուլից՝ հիմանային գիտելիքների զարգացման տարի և համալսարանական դասընթացներ։ Բոլոր ուսանողներն ընդունելության համար պետք է հանձնեն Անգլերեն լեզվի գնահատման քննություն (ALAE): Սովորաբար ուսանողները կարիք են զգում և ընդգրկվում հիմնային գիտելիքների զարգացման տարվա դասընթացին, որը բացառապես կազմված է անգլերեն և թուրքերեն լեզուների դասընթացներից։ Լեզվի դասերն ու դրանց քննությունները անցկացվում են համալսարանի լեզուների դպրոցի կողմից։ Ուսանողները, որոնք հանձնում են ALAE քննությունը, գրանցվում են որպես առաջին կուրսեցիներ։ Այնուհետև, Սաբանջը համալսարանի յուրաքանչյուր ուսանող պետք է անցնի համալսարանական դասընթացը, որն էլ առանցքն է բուհական ողջ ծրագրի։

Հիմնային գիտելիքների զարգացման կուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ուսանողները, որոնք չեն համապատասխանում համալսարանի կողմից ներկայացված անգլերեն լեզվի իմացության ստանդարտներին, գրանցվում են Հիմնային գիտելիքների զարգացման կուրսին (FDY)։ Պայմանավորված իրենց ALAE գնահատականով, այս ուսանողները տեղավորվում են լեզվի ուսուցման երեք մակարդակներից մեկում։ Դրանք են՝ հիմնական, միջին, միջինից բարձր մակարդակները։ Համալսարանը կիրառում է դասընթացների պահանջարկի և բովանդակության վրա հիմնված ուսումնական մեթոդաբանություններ։ Արդյունքում ուսանողները կուրսի ավարտին ունենում են լեզվական բավարար գիտելիքներ և ակադեմիական հմտություններ։ Ուսանողների արձանագրած հաջողությունները գնահատվում են ոչ թե քննության արդյունքով, այլ ընդհանուր ծրագրի կատարման հիման վրա, այնպես՝ որ նրանք կարողանան առանց թերությունների տեղափոխվել համալսարանական դասընթացներին իրենց առաջին կուրսեցի համակուրսեցիների հետ։

Համալսարանական դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանական դասընթացը Սաբանջը համալսարանի ուսումնական ծրագրի առանցքն է։ Բազմաբովանդակության մոտեցմամբ կառուցված ուսումնական ծրագիրը հաստատում է կապեր ինչպես բնական և սոցիալական գիտությունների, այնպես էլ այլ գիտակարգերի միջև։ Առաջին կուրսի ընթացքում ուսանողները անցնում են դասընթացներ, որոնք առավել շատ կենտրոնացած են հումանիտար ոլորտի վրա․ Աթաթուրքի բերած սկզբունքներ, Թուրքիայի հեղաշրջումների պատմություն, թուրքերեն և թուրք գրականություն, բնագիտություն, մաթեմատիկական ֆունկցիաներ, առաջին կուրսի համար նախատեսված անգլերեն։ Երկրորոդ տարում ուսանողներն անցնում են «Հիմնական գործեր» կոչվող կուրսը, որտեղ շեշտը դրված է տարբեր նշանավոր գրական և գեղարվեստական գործերի ուսումնասիրության վրա։ Իրավունքի և էթիկայի դասերը, որոնք տրվում են երրորդ կամ չորրորդ կուրսերում, ուսումնասիրում են օրենքի և էթիկայի հասկացությունները՝ առօրյա բարոյական դիլեմաների և ընտրանքների շրջանակներում։ Այս բազմամասնագիտական կրթական դասընթացի արդյունքում Սաբանջը համալսարանի ուսանողները լավ պատրաստված են դառնում շարունակելու իրենց կրթությունը բակալավրի աստիճանի վրա կամ սկսել կարիերա ցանկացած ոլորտում։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի աշնանը Սաբանջը համալսարանը Times Higher Education (THE) վարկանշային աղյուսակում զբաղեցրեց 182-րդ[4] հորիզոնականը՝ դառնալով ցուցակում առաջին անգամ հայտնվելիս ամենալավ արդյունքն արձանագրած թուրքական համալսարանը։ 2016 թվականի գարնանը համալսարանը զբաղեցրեց աշխարհի փոքր համալսարանների Times Higher Education (THE) վարկանշային աղյուսակում 10-րդ[5] հորիզոնականը։ Խոսքը վերաբերում էր այն համալսարաններին, որոնք ունեին 5000-ից պակաս թվով ուսանողները, սակայն իրականցնում էին դասավանդում և հետազոտություններ ավելի քան 4 մասնագիտություններով։ Միաժամանակ համալսարանը ներառվել է QS World Univercity Rankings-ի կողմից կազմված լավագույն 10․000 համալսաանների ցանկում[6]։ Բացի այդ Թուրքիայի Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարության կողմից սահմանված՝ համալսարանների ձեռներեցության և նորարարության ինդեքսով Սաբանջը համալսարանը ճանաչվել է երկրում ամենից նորարականն ու ձեռնարկատիրականը 2013, 2016 թվականներին[7]։

Հետազոտական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբանջը համալսարանի Արտադրական տեխնոլոգիաների հետազոտական և կիրառական կենտրոնը[8] հիմնադրվել է 2016 թվականին։ Այն արդյունաբերական ոլորտի հետազոտական և տեխնոլոգիական զարգացման կենտրոն է, որն իրականացնում է լաբորատոր փորձարկումներ, նախատիպերի պատրաստում, ձևավորում և սիմուլացիա, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում պետական կազմակերպություններին և արդյունաբերական կոոպերացիաներին։ Կենտրոնը ստեղծվել է 35 մլն դոլար ներդրմամբ, որպեսզի կարողանա ապահովել անհրաժեշտ հարմարությունները տեսական և կիրառական հետազոտությունների, արտադրանքի զարգացման, շարունակական կրթության համար։ Կենտրոնը նպատակ ունի դառնալ համաշխարհային նշանակության կամուրջ ակադեմիայի և արտադրության միջև։ Բացի այդ կենտրոնը ցանկություն ունի իրականացնել տարբեր համագործակցություններ համաշխարհային արտադրական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն, պաշտպանական, ավտոմոբիլային, տեքստիլ արտադրությունները։ Սաբանջը համալսարանի Նանոտեխնոլոգիական հետազոտական և կիրառական կենտրոնը ստեղծվել է Պետական պլանավորման կազմակերպության և Սաբանջը հիմնադրամի կողմից տրամադրված 25 մլն եվրոյի ներդրմամբ։ Բազմամասնագիտական առաջադեմ հետազոտություններ իրականացնող կենտրոնը մեկտեղ է հավաքել առաջատար հետազոտողների, որպեսզի վերջիններս մշակեն հատուկ ծրագրեր առողջապահական, բնապահպանական, շինարարական ոլորտների համար։ Ստամբուլի քաղաքագիտական կենտրոնը գլոբալ քաղաքականության հետազոտություններ իրականացնող ինստիտուտ է, որը հիմնականում զբաղվում է սոցիալական և քաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրմամբ, ինչպեսիք են օրինակ ժողովրդավարացումը, կոնֆլիկտների լուծումը, կլիմայական խնդիրները և այլն։ Կենտրոնն իր հետազոտությունները իրականացնում է հետևյալ հիմնական ճյուղերով․

  • Ստամբուլի քաղաքագիտական կենտրոն - Սաբանջը համալսարանի Stitfung Merkator նախաձեռնություն
  • Ժողովրդավարացում և ինստիտուցիոնալ բարեփոխում
  • Հակամարտությունների կարգավորում և միջնորդություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]