Տաթևիկ Ռևազյան
Տաթևիկ Հարությունի Ռևազյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1988 |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կոպենհագենի բիզնես դպրոց, Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց |
Աշխատանք | ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար |
Տաթևիկ Հարությունի Ռևազյան (հունվարի 22, 1988, Երևան, Հայաստան), ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար (2018-2022)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաթևիկ Ռևազյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել են Դանիա[2]։ 2007-2010 թվականներին սովորել է Կոպենհագենի բիզնես դպրոցում, բիզնես կառավարման և կազմակերպչական հաղորդակցության մասնագետ է, իսկ 2011-2014 թվականներին ավարտել է մագիստրատուրան։ Այնուհետև 2012-2013 թվականներին սովորել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում, որտեղ ստացել է միջազգային կառավարչի որակավորում։ Ուսումնառության ընթացքում ապրել է Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Հայաստանում, Շվեդիայում, Դանիայում։
Աշխատել է Կոպենհագենի ավիացիայի ոլորտում։ 2013-2016 թվականներին եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Նա 2015-2017 թվականներին աշխատել է «Մոմոնդո» ընկերությունում՝ որպես ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության ղեկավար, ապա 2017-2018 թվականներին «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն։ Երկու ընկերություններն էլ զբաղվում են ավիացիոն ոլորտի խնդիրներով։ 2018 թվականի հուլիսի 10-ից Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ[3]։ 2022 թվականի հունիսի 13-ին հայտարարել է պաշտոնը լքելու մասին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Governing bodies». www.eurocontrol.int (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Տաթևիկ Ռևազյանի կենսագրությունը». yelaket.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Քաղավիացիայի կոմիտեն կղեկավարի Տաթեւիկ Ռեւազյանը
- ↑ «Տաթևիկ Ռևազյանը հրաժեշտ է տալիս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.