Ռոֆֆեի լողարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ռոֆֆեի լողարաններ
Купальні Роффе, Ялта.JPG
Տեսակ շինարարական կառույց
Երկիր Ղրիմ
Տեղագրություն Ռուսաստան / Ուկրաինա[1]
Կոորդինատներ: 44°29′58.000000098407″ հս․ լ. 34°9′19.000000100788″ ավ. ե. / 44.49944444447177716° հս․. լ. 34.15527777780577168° ավ. ե. / 44.49944444447177716; 34.15527777780577168
Купальні Роффе, Ялта, 02.JPG

Ռոֆֆեի լողարաններ (ռուս.՝ Купальни Роффе), Ղրիմի Յալթա քաղաքի կենտրոնում գտնվող ճարտարապետության պատմական հուշարձան, որը կառուցման պահին «Ֆրանսիա» համալիրի մաս էր։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է Յալթայի Լենինի անվան առափնյա փողոցում գտնվող «Ֆրանսիա» հյուրանոցի բակում[2] 1897 թվականին՝ «Ռոֆֆե և որդիներ» գիլդիայի սեփականատեր վաճառական Ա. Ի. Ռոֆֆեի պատվերով։ Շինության ճարտարապետը եղել է Մեծ Լիվադիական պալատի հեղինակ Նիկոլայ Կրասնովը։ Ռոֆֆեի խնդրանքով լողարանների շենքին կցակառուցվել է մավրիտանյան ոճով գլխավոր պորտալ։

Պորտալի ճակատը պատրաստված է սպիտակ մարմարից, որի վրա փորագրված է մեջբերում Ղուրանից. «Օրհնյալ եղիր ջրի պես»[3]։ Բացի պորտալից արժեք է ներկայացնում մարոկկոյական ոճով կառուցված գիպսե ծեփվածքով սրահը։

Լողարանում տեղադրվել էին տաքացվող ծովային ջրով լոգարաններ՝ մաքրող և համակազդուրիչ բուժիչ ազդեցության համար։ Այստեղ հանգստացել են Իվան Բունինը, Ֆեոդոր Շալյապինը, Անտոն Չեխովը և «Գրականագետների ու գիտնականների ընկերության» մյուս անդամները, որոնք օգտվում էին վաճառական Ռոֆֆեի «քառապատիկ զեղչից»[3]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հյուրանոցի շենքն ավերվեց, իսկ լողարանները հրաշքով փրկվեցին։

1975 թվականից այստեղ տեղակայված էր «Չերվոնա Ռուտա» համույթի փորձերի բազան։

1984 թվականին «Յուբիլեյնի» համերգային համալիրի կառուցման կապակցությամբ առաջարկվեց լողարանները քանդել, սակայն երաժշտական հասարակության արձագանքը (առաջին հերթին՝ Սոֆյա Ռոտարուի) թույլ տվեց պահպանել շենքը։

1991 թվականից սկսվեցին վերակառուցման աշխատանքները, պորտալը և սրահը վերականգնվեցին, շենքի մնացած հատվածը ապամոնտաժվեց որպես ճարտարապետական արժեք չունեցող։ 1996 թվականին Ռոֆֆեի լողարանները ստացել են տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Ретро + Евро =»։ Վերցված է 2019 Հունվար 21 
  3. 3,0 3,1 «Достопримечательности Крыма»։ Վերցված է 2019 Հունվար 21 
  4. «Ялтинские "Купальни Рофе" превращены в фирменный отель Софии Ротару: медиа-обзор»։ Վերցված է 2019 Հունվար 21