Ռոքսբուրգի գրավում, անգլա-շոտլանդական պատերազմների ժամանակ տեղի ունեցած պաշարում։ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ը սկսել էր արշավ` Անգլիայից բոլոր շոտլանդական ամրոցները վերադարձնելու համար, քանի որ այդ ժամանակ անգլիացիները ներգրավված էին քաղաքացիական պատերազմի մեջ։ Ռոքսբուրգ ամրոցը Շոտլանդիայում մնացած վերջին անգլիական ամրոցներից էր, և Ջեյմսը գլխավորում էր մի մեծ բանակ և ուներ մի քանի թնդանոթներ այն գրավելու համար։ Հաղթանակը մոտ էր, երբ թագավորի թնդանոթներից մեկը պայթել է և սպանել նրան։ Նրա բանակը, այնուամենայնիվ, գրավել է ամրոցը։ Ջեյմսի թագուհին՝ Մերի Գուելդերսը, հրամայել է քանդել ամրոցը՝ այն նվաճելուց կարճ ժամանակ անց[1][2]։
↑Buchanan, George "The History of Scotland: With Notes, and a Continuation to the Present Time : in Six Volumes, Volume 2 pg 103-4"
↑Linsay, Robert of Pitscottie The History of Scotland: From 21 February 1436. to March, 1565. in which are Contained Accounts of Many Remarkable Passages Altogether Differing from Our Other Historians; ... By Robert Lindesay of Pitscottie