Էնդրյու «Ռու» Փեյնս (անգլ.՝ Andrew «Roo» Panes; հունիսի 8, 1988(1988-06-08)[1], Wimborne Minster, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և մոդել։ Նա երեք մինի ալբոմ է թողարկել՝ «Once» (2012), «Weight of Your World» (2012) և «Land of the Living» (2013)։ Նրա դեբյուտային LP-ն՝ «Little Giant»-ը թողարկվել է 2014 թվականի գարնանը; դրա առաջնային սինգլը «Tiger Striped Sky»-ն էր, որը մինչ այդ թողարկվել էր 2014 թվականի հունիսի 23-ին։ Դրան հաջորդող ալբոմը՝ «Paperweights»-ը թողարկվել է 2016 թվականին։ Երրորդ ալբոմը՝ «Quiet Man»-ը լույս է տեսել 2018 թվականին, իսկ հաջորդ տարի՝ դրա դելյուքս հրատարակությունը։ Փեյնսը 12-լարանոց ակուստիկ կիթառ է նվագում։ Ինքնաճանաչողական տեքստերն օգնում են վերագրել նրա երաժշտությունը դասական ֆոլք ժանրին[2]։
Փեյնսը լայն ուշադրության է արժանացել 2012 թվականին Բարբերիի արշավին մասնակցելուց հետո, որտեղ նա միացել է Գաբրիելա Ուայլդին որպես լեյբլի արշավի նոր աստղ[3]։ Պայմանագիրը նաև ներառել է Burberry Acoustic լեյբլի համար երգերի ձայնագրումը և աշխատանքը որպես մոդել։.
Փեյնսը երաժշտական ընտանիքում է ծնվել՝ նրա տատը դասական դաշնակահարուհի էր, իսկ մայրը կատարողական արվեստ է սովորել Երաժշտության և դրամայի Գիլդհալի դպրոցում և հետագայում աշխատել է թատրոնում[4]։ Նրա երկվորյակ քույրը լուսանկարիչ է, իսկ ավագ քույրը՝ դիզայներ, ով զարգացրել է և պատրաստել նրա ալբոմների շապիկները[5]։
Փեյնսն ընտրել է «Ռու» (անգլ.՝ Roo) կեղծանունը մանուկ հասակում գետն ընկելուց հետո։ Նա համալսարան է ընդունվել և ավարտել այն աստիճանով աստվածաբանության ոլորտում[6]։ Փեյնսը նշում է Հիսուսին որպես իր ոգեշնչման աղբյուր[7]։