Ռու Բորսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռու Բորսոն
Ruth Elizabeth Borson[1]
Ծնվել է հունվարի 20, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:20|2|0}}) (64 տարեկան)
Ծննդավայր Բերկլի[2]
Քաղաքացիություն Flag of Canada.svg Կանադա
Կրթություն Բրիտանական Կոլումբիայի համալսարան[1] և Գոդդարդ քոլեջ[1]
Մասնագիտություն բանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
Governor General's Award for English-language poetry[3] և Pat Lowther Award[4]

Ռու Բորսոն (Roo Borson, իսկական անունը Ռութ Էլիզաբեթ Բորսոն, Ruth Elizabeth Borson, ծնվել է 1952հունվարի 20-ին), կանադացի անգլիագիր բանաստեղծ։

Ծնվել է 1952-ին։ 1973-ին բակալավրի աստիճան է ստացել Գոդարդ քոլեջում, 1977-ին մագիստրոսի կոչում է ստացել Բրիթիշ Քոլումբիա համալսարանում։ Դասախոսել է Արևմտյան Օնթարիոյի համալսարանում (1987-88), Քոնքորդիայի համալսարանում (1993)։

Գրական ընթերցումներով հանդես է եկել Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, ներկայացվել մի շարք անթոլոգիաներում, ինչպիսիք են «Կանադական չափածոյի նոր օքսֆորդյան գիրք», «Պոեզիան Նորթոնի ներկայացմամբ», «Գրականությունը Նորթոնի ներկայացմամբ» և «Մորնինգսայդ Փեյփըրս» հանդեսները։

Ապրում է Տորոնտոյում ամուսնու՝ բանաստեղծ Քիմ Մալթմանի հետ։

«Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով» գիրքը, որը Ռու Բորսոնի բանաստեղծությունների իններորդ ժողովածուն է, 2004-ին բանաստեղծուհուն բերեց Կանադայի ամենամեծ գրական պարգևը՝ «Գավընը Ջենըրըլ» մրցանակը։

Ռու Բորսոնը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով, Երևան, «Զանգակ-97», 2007, 108 էջ (Թարգմանությունը անգլերենից՝ Լուսինե Հարոյանի

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռու Բորսոն, Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով, Երևան, «Զանգակ-97», 2007, շապիկի 4-րդ էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]