Ռուստեմ Կալումուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուստեմ Կալումուլին
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1984(1984-06-24)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Նաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՄՊՄԴ (Նաբերեժնիե Չելնի)
2002 Ռուսաստան ԿԱՄԱԶ-2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2009 Ռուսաստան ԿԱՄԱԶ 161 (34)
2008—2009  Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 41 (6)
2010—2011 Ռուսաստան Կուբան 28 (8)
2011—2012 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 29 (4)
2012 Ռուսաստան Խիմկի 9 (2)
2014 Ռուսաստան ԿԱՄԱԶ 8 (5)
2014 Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 10 (0)
2015 Հայաստան Ուլիս 7 (1)
2015 Ռուսաստան Բուգուլմա-Ռունակո սիրող.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 1.08.2015:

Ռուստեմ Ռաշիտովիչ Կալումուլին (թաթ.՝ Рөстәм Рәшит улы Калимуллин; հունիսի 24, 1984(1984-06-24)[1], Նաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՑՊՖ «ԿԱՄԱԶ» ակումբի սան է[2]։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2002 թվականին «ԿԱՄԱԶ» ակումբում, որը հանդես էր գալիս «Ուրալ» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնում։ Այդ մրցաշրջանում անցկացրել է 16 խաղ՝ խփելով 1 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ խփելով 4 գնդակ և թիմի հետ միասին դարձել է «Ուրալ-Պովոլժե» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի հաղթող, որը օհնել է թիմին դուրս գալ առաջին դիվիզիոն։ Բացի դրանից մասնակցել է Ռուսաստանի գավաթի խաղարկության խաղերին՝ խփելով 2 գոլ։

2004 թվականի մրցաշրջանի ընթացքում անցկացրել է առաջնության 40 խաղ և խփել 9 գնդակ, ինչի շնորհիվ դարձել է այդ մրցաշրջանի թիմի լավագույն ռմբարկու։ Բացի դրանից, այդ տարի անցկացրել է մեկ խաղ նաև Երկրի գավաթի խաղարկությունում։ Հաջորդ մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ, խփել է 12 գնդակ, և նաև մեկ խաղ անցկացրել է գավաթի խաղարկությունում՝ թիմի հետ միասին դառնալով առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր։

2006 և 2007 թվականների մրցաշրջաններում անցկացրել է համապատասխանաբար 28 (խփել է 6 գոլ) և 7 (խփել է 2 գոլ) խաղ, երկու անգամ «ԿԱՄԱԶ-ը» զբաղեցրել է 4-րդ տեղը առաջին դվիզիոնում:Նույնպիսի արդյունք եղել է նաև 2004 թվականին։ Դրանից բացի, այդ երկու տարվա ընթացքում անցկացրել է նաև մեկ խաղ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։

Նաբերեժնիե Չելնիի թիմում վեց մրցաշրջան անցկացնելուց հետո, 2008 թվականին մեկ տարի վարձավճարով տեղափոխվել է[3] Պրեմիեր լիգայի «Սպարտակ-Նալչիկ» ակումբ, անցկացրել 20 խաղ և խփել հինգ գնդակ[4], ինչի համար դարձել է իր թիմի՝ մրցաշրջանի լավագույն ռմբարկու[5]։ Բացի դրանից, նաև անցկացրել է 4 խաղ և խփել 2 գոլ ակումբի երիտասարդական կազմում։ Հաջորդ մրցաշրջանը նույնպես վարձավճարով խաղացել է Նալչիկում[6], անցկացնելով 21 խաղ, բայց աչքի է ընկել 1 գոլով[7]՝ այդպես էլ չարդարացնելով այն հույսերը, որ մրցաշրջանի ընթացքում կապել էին նրա հետ։ Բացի դրանից, անցկացրել է 1 խաղ երիտասարդական թիմի կազմում։

2010 թվականի հունվարին Ռուստեմը հրավիրվել է Թուրքիա մասնակցելու «Կուբան» ակումբի դիտումներին[8], իսկ փետրվարի 1-ին հայտնի է դարձել, որ նա երեք տարվա պայմանագիր է կնքել «Կուբան» ակումբի հետ[9]։ «Կուբանի» կազմում նորամուտը կատարել է մարտի 28-ին առաջնության առաջին տուրի Կուրսկի «Ավանգարդ» ակումբի դեմ խաղում, հենց այդ խաղում էլ խփել է իր առաջին գնդակը[10]։ Օգոստոսի 2-ին առաջնության 22-րդ տուրի Բելգորոդի «Սալյուտ» ակումբի դեմ արտագնա խաղում Ռուստեմը խփել է իր առաջին դուբլը (2 գոլ մեկ խաղում) «Կուբանի» կազմում, որն էլ հաղթանակ է բերել թիմին 2:1 հաշվով[11]։ Ընդհանուր այդ մրցաշրջանում անցկացրել է 27 խաղ՝ խփելով 8 գնդակ և թիմի հետ միասին դառնալով առաջին դիվիզիոնի հաղթող։ Բացի դրանից, անցկացրել է մեկ հանդիպում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։

2011/12 մրցաշրջանում անցկացրել է մեկ խաղ Պրեմիեր լիգայի «Կուբան» ակումբում՝ դուրս գալով փոխարինման առաջնության 1-ին տուրի Կազանի «Ռուբին» ակումբի դեմ խաղում[12]։ 2011 թվականի մարտի 25-ին հայտնի է դարձել, որ Ռուստեմը տեղափոխվել է Բրյանսկի «Դինամո» ակումբ[13]։

Հետագայում խաղացել է ՖԱԼ «Խիմկի» ակումբում, ապա երկրորդ դիվիզիոնի ռուսական թիմերում (այդ ժամանակ վերադարձել է «ԿԱՄԱԶ») և Հայաստանի «Ուլիս» ակումբում։

2015 թվականին հանդես է եկել սիրողական մակադակում Թաթարստանի առաջնությունում։ 12-րդ տուրի «Ռուբին» - «Բուգուլմա- Ռունակո» Բուլղարիայի թիմի կազմում խաղում խփել է իր առաջին գնդակը[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Կուբան»

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հաղթող - 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ЦПФ ФК «ԿԱՄԱԶ» — Воспитанники». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Нальчикский «Спартак» планирует приобрести Карауша и Калимуллина» (ռուսերեն). sports.ru (со ссылкой на «Спорт-Экспресс»). 2008 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Статистика игрока в сезоне 2008 года» (ռուսերեն). Официальный сайт РФПЛ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Статистика игроков ФК «Спартак-Нальчик» в сезоне 2008 года» (ռուսերեն). stats.sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Нальчикский «Спартак» взял в аренду 19-летнего аргентинского форварда» (ռուսերեն). sports.ru (со ссылкой на «Спорт-Экспресс»). 2009 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Статистика игрока в сезоне 2009 года» (ռուսերեն). Официальный сайт РФПЛ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  8. «На сбор в Турцию прибыл Рустем Калимуллин» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ հունվարի 30. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  9. ««Кубань» пополнилась Рустемом Калимуллиным» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ փետրվարի 1. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  10. «Статистика матча «Кубань» — «Авангард»» (ռուսերեն). championat.ru. 2010 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  11. «Статистика матча «Салют» — «Кубань»» (ռուսերեն). championat.ru. 2010 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  12. «Статистика матча «Кубань» — «Рубин»» (ռուսերեն). championat.ru. 2011 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  13. «Калимуллин переходит в «Динамо»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2011 թ․ մարտի 25. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  14. «Экс-форвард «ԿԱՄԱԶа» и «Кубани» забил первый гол в чемпионате Татарстана». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]