Ռուստամ Մուստաֆաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուստամ Մուստաֆաև
(ադրբ.՝ Rüstəm Mustafayev)
Ծնվել էփետրվարի 12 (25), 1910
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 19, 1940(1940-07-19)[1] (30 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲաքվի Բարձրագույն Արվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ժանրբեմանկարչություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ռուստամ Մամեդ օղլի Մուստաֆաև (ադրբ.՝ Rüstəm Mamməd oğlu Mustafayev, փետրվարի 12 (25), 1910, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 19, 1940(1940-07-19)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Ադրբեջանի նկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից մեկը, ադրբեջանցի խորհրդային նկարիչ, Արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի թատերական-դեկորատիվ արվեստի հիմնադիրներից մեկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստամ Մուստաֆաևը ծնվել է 1910 թվականի փետրվարի 25-ին Բաքվում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվում։ Ռուստամ Մուստաֆաևը 1926 թվականին ավարտել է Բաքվի բարձրագույն արվեստի դպրոցը։ Հետո նա գնաց Մոսկվա։ 1928 թվականին Մոսկվայից վերադարձել է Բաքու։ Մի քանի տարի աշխատել է Բաքվի ազատ թատրոնում։ Որոշ ժամանակ նա զբաղվել է բեմանկարչությամբ։ Այդ թատրոնում ձևավորել է շատ բան բեմադրություններ[3]։

1936 թվականին հրավիրվել է աշխատելու Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում։ Այդ թատրոնում ձևավորել է «Շախ Իսմայիլ», «Լեյլի և Մեջնուն», «Աշուղ Գարիբ», «Քորոկլի» և այլ բեմադրություններ։

Այդ ժամանակ Մոսկվայում անցկացվեցին տարբեր ցուցահանդեսներ։ Ռուստամ Մուստաֆաևը ձևավորել է «Ադրբեջանը» բաժինը։ Նրա վերջին աշխատանքներից մեկը 1940 թվականին Նիզամիի թանգարանն էր։ Նա այս թանգարանի գեղարվեստական ձևավորման հեղինակներից մեկն էր։

Ռուստամ Մուստաֆաևը մահացել է 1940 թվականի հուլիսի 19-ին։ Նրա մահից երեք տարի անց Ադրբեջանի պետական արվեստի թանգարանը անվանվել է նկարչի անունով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Миклашевская Н. Рустам Мустафаев. — Баку, 1959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Мустафаев Рустам Мамед оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Мустафаев Рустам Мамед оглы статья из Սովետական մեծ հանրագիտարան
  3. Ռուստամ Մամեդ օղլի Մուստաֆաև«Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В. М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.