Ռուսուդան Չկոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսուդան Չկոնիա
վրաց.՝ რუსუდან ჭყონია
Ծնվել է1978
ԾննդավայրՎրաստան Վրաստան Թբիլիսի
Քաղաքացիություն Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինեմատոգրաֆ և դերասանուհի
IMDbID 2902730

Ռուսուդան Չկոնիա (վրաց.՝ რუსუდან ჭყონია, ապրիլի 25, 1978(1978-04-25)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսուդան Չկոնիան ծնվել է 1978 թվականին, Թբիլիսիում։ 2001 թվականին ավարտել է Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի և պետական համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ Սեփական սցենարներով նկարահանել է երկու կարճամետրաժ և երկու վավերագրական ֆիլմեր, որոնք ցուցադրվել են բազմաթիվ միջազգային կինոփառատոներում։ Նրա ավարտական ֆիլմը՝ «Անանուն երեխաները», արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, «Ժպտացեք» աշխատանքը մասնակցել է մի շարք կինոփառատոների և AVANTI ուսուցողական ծրագրին[2][3]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանուն երեխաներ (2001)
  • Այսպիսին է կյանքը (2007, կարճամետրաժ)
  • Ժպտացեք (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Ռուսուդան Չկոնիայի մասին «Ոսկե ծիրան» ՄԿՓ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. Rusudan Chkonia(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]