Jump to content

Ռուսուդան Գոլեթիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսուդան Գոլեթիանի
Պետություն(ներ) ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 8, 1980(1980-09-08) (45 տարեկան)
ԾննդավայրՍուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումկանանց գրոսմայստեր, միջազգային վարպետ և կանանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2278
ՖԻԴԵ համար13601105
365chessRusudan_Goletiani
Chesstempo համար74495
ICCF համար74495
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2006[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1]
 Rusudan Goletiani Վիքիպահեստում

Ռուսուդան Գոլեթիանի (վրաց.՝ რუსუდან გოლეთიანი , անգլ.՝ Rusudan Goletiani, սեպտեմբերի 8, 1980(1980-09-08), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ վրացի ամերիկացի շախմատիստ, կանանց գրոսմայստեր (1999), միջազգային վարպետ (2009)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ԽՍՀՄ 12 տարեկան աղջիկների շախմատի առաջնությունում հաղթող է ճանաչվել։ Հաղթող է ճանաչվել նաև Վրաստանի մինչև 12 տարեկան աղջիկների շախմատի առաջնությունում։ Տարբեր տարիքային խմբերում բազմիցս ներկայացրել է Վրաստանը շախմատի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում։ Աշխարհի պատանեկան առաջնությունում 1994, 1995 և 1997 թվականներին նվաճել է ոսկի մեդալներ, իսկ Եվրոպայի 1998 թվականի երիտասարդական առաջնությունում՝ արծաթե մեդալ։

Նոկաուտ համակարգով մասնակցել է կանանց շախմատի աշխարհի առաջնություններին․ 2000 թվականին Նյու Դելիում կայացած մրցաշարի առաջին շրջանում պարտվել է Նանա Իոսելիանիին[2], 2004 թվականին Էլիստայում՝ Կորինա Պեպտանին[3]։

2003 թվականին Սան Քրիստոբալում հաղթող է ճանաչվել Ամերիկայի կանանց շախմատի մայրցամաքային առաջնությունում[4], իսկ 2005 թվականին այդ մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը։

ԱՄՆ-ի կանանց շախմատի առաջնությունում նա նվաճել է երեք մեդա՝ ոսկե (2005), արծաթ (2006) և բրոնզ (2012)։

Ներկայացրել է ԱՄՆ-ի շախմատի հավաքականը խոշոր թիմային մրցաշարերում։

Մասնակցել է 2006, 2008 և 2012 թվականների Շախմատային օլիմպիադաներին։ 2008 թվականին թիմային պայքարում արժանացել է բրոնզե մեդալի։ Նույն մրցաշարում անհատական մրցումներում արժանացել է արծաթե մեդալի։

2009 թվականին մասնակցել է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությանը։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[5] RatingDate220022502300235024002450Հունվ. 1996Մայ. 2014Ռուսուդան ԳոլեթիանիElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսուդան Գոլեթիանի» հոդվածին։