Ռուսլան և Լյուդմիլա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուսլան և Լյուդմիլա (այլ կիրառումներ)
Ռուսալ և Լյուդմիլա
ռուս.՝ Руслан и Людмила
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1] և ֆիլմ-հեքիաթ
ՀիմքՌուսլան և Լյուդմիլա
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պտուշկո[1]
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պտուշկո և Samuel Bolotin?
ԴերակատարներԱնդրեյ Աբրիկոսով, Սերգեյ Մարտինսոն, Վալերի Կոզինեց և Նատալյա Պետրովա
ՕպերատորԻգոր Գելեյն և Igor Felitsyn?
ԵրաժշտությունՏիխոն Խրեննիկով
Պատմվածքի վայրՌուսիա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն149 րոպե
IMDbID 0174174

«Ռուսլան և Լյուդմիլա», Ալեքսանդր Պտուշկոյի սովետական երկսերիանոց ֆիլմ, նկարահանվել է 1972 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի համանուն պոեմի (1820 թվականին) հիման վրա։ Սա մեծ քանակությամբ ֆիլմեր ստեղծած Ալեքսանդր Պտուշկոյի վերջին ֆիլմն էր։ Կինոքննադատների կարծիքով «Ռուսլան և Լյուդմիլա» ֆիլմը համարվում է ռեժիսորի տաղանդի գագաթնակետը[2]։

Այս ֆիլմը ներառում է հսկայածավալ մարտական տեսարաններ և օգտագործում մեծ քանակությամբ բնօրինակ դեկորացիաներ և զգեստներ։ Նրա մեջ օգտագործվել են կասկադյորների հնարքները և նորարարական հնարքներ․ թռչող թզուկ Չեռնամորը և հերոս հսկայի խոսող գլուխը։ Այս էկրանավորման տարբերակը նախորդի ձևափոխությունն է, որը նկարահանվել է 1938 թվականին նույն կինոստուդիայում ռեժիսորներ Իվան Նիկիտչենկոյի և Վիկտոր Նևեժինի գլխավորությամբ սև-սպիտակ ժապավենի վրա և տարբերվում էր ավելի կարճ տևողությամբ (49 րոպե)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիա 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևյան Վլադիմիր իշխանի պալատում տոնախմբություն էր՝ իշխանի սիրելի դուստրը՝ Լյուդմիլան, ամուսնանում էր դյութազն Ռուսլանի հետ, որը փրկեց Կիևը պեչենեգներից։ Տոնախբությանը ուրախ էին բոլորը, բացի Ռուսլանի երեք թշնամիները՝ Ռոգդայը, Ֆառլաֆան և Ռաթմիրան։ Տոնախմբությունից հետո Ռուսլանը և Լյուդմիլան սենյակում մնում են առանձին, սակայն հանկարծ պատուհանները բացվում են և Լյուդմիլային անհետ տանում է անտեսանելի ուժը, չնայած Ռուսլանի՝ դա կանխելու հուսահատ փորձերին։

Դառնության մեջ Ռուսլանը արագ այդ լուրը հասցնում է Վլադիմիր իշխանին և հյուրերին։ Զայրացած իշխանը մեղադրում է գլխավոր հերոսին և հայտարարում է, որ նա չկարողացավ պաշտպանել իր աղջկան, որից հետո հայտարարում է հետևյալը․ իշխանը Լյուդմիլային կամուսնացնի նրա հետ, որը կկարողանա գտնել նրան և վերադարձնել պալատ։ Ռուսլանի հետ միասին ուրախությամբ համաձայնվում են նրան փնտրել նաև Ռուսլանի թշնամիները։ Ռուսլանը սկսում է փնտրել առևանգված հարսնացուին։ Ճանապարհին նա ընկնում է հին հերմետ Ֆիննի մոտ։ Վերջինս հայտնում է Ռուսլանին, որ Լյուդմիլային առավանգել է չար կախարդ Չեռնամորը, և միաժամանակ պատմում է Ռուսլանին իր անցյալի մասին։

Երիդասարդ ժամանակ Ֆինը փորձում էր գրավել երիտասարդ Նաինայի սերը։ Բայց նրա փորձերը անարդյունք էին, և Ֆինը սկսեց ուսումնասիրել կախարդություն, որպեսզի գրավի Նաինային։ Կախարդությունն աշխատում է և Նաինան սիրահարվում է Ֆինին, բայց վերջին հանդիպման պահից անցել էր 40 տարի, և Նանինան արդեն երիտասարդ աղջիկ չէր այլ՝ ծեր կին։Այդ ժամանակ Ֆինը մերժում է նրան և, այդ պահից նրանց մեջ սկսվում է թշնամանք։ Պարզվեց նաև, որ Նաինան կախարդ է եղել և պլանավորում էր վրեժ լուծել Ֆինից։

Հետո ճանապարհին Ռուսլանը բախվում է չար Ռոգդայի հետ, և նրանք տալիս են ոչ թե կյանքի, այլ մահվան կռիվ։ Կռիվը վերջանում է Ռոգդայի պարտությամբ․ Ռուսլանը նրան ժայռից նետում է Դնեպր գետը։ Այդ ամբողջ ժամանակ Լյուդմիլան ապրում էր փակի տակ Չեռնամորի անշունչ բյուրեղյա պալատում։ Նրան շրջապատում էր հարստությունը և սառը գեղեցկությունը, բայց Լյուդմիլային ոչինչ չէր ուրախացնում՝ նա հույս ուներ ձերբազատվել գերությունից։ Չեռնամորը իզուր էր փորձում հասնել իր ուզածին, մի անգամ Լյուդմիլային է հասնում նրա անտեսանելիության գլխարկը, որի օգնությամբ նա հետագայում կարողանում է թաքնվել նրանից և նրա ծառաներից։ Դա մի քիչ շեղում է նրան ձանձրությունից։

Ռուսլանը անցնում է դաշտերի միջով, որտեղ տեսնում է մեծ կենդանի գլուխ, բլուրի չափերով և ավելի մեծ։ Գլուխը պատմում է գլխավոր հերոսին իր հիշողությունների մասին (այնպես ինչպես Ֆինը). ժամանակին նա հսկա ասպետ էր, Չեռնամորի ավագ եղբայրն էր։ Նրանց մեջ չկար հաշտություն, և մի անգամ գիշերը, մինչ եղբայրը քնած էր, Չեռնամորը երազում կտրեց նրա գլուխը, հետո ստիպեց նրան պահպանել կախարդական սուրը։ Արդյունքում գլուխը այդ սուրը տալիս է Ռուսլանին և խրախուսում վրեժ և հաղթանակ Չեռնամորի նկատմամբ։

Սերիա 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլանը գնում է առաջ, ճանապարհին նրան սպասում էին Նաինայի և Չեռնամորի պատիժները, որոնք փորձում էին կտրել նրան ճանապարհից (Նաինան նույնիսկ դառնում է Լյուդմիլայի կրկնորդը) և նյութում են նրա համար տարբեր մահացու և վտանգավոր ծուղակներ, ինչպես նաև բախումներ վագրի և առյուծի հետ։ Մի անգամ Չեռնամորը հոգնում է Լյուդմիլայի անտարբերությունից և դիմում է խորամանկության՝ ընդունում է ծանր վիրավորված Ռուսլանի կերպարանքը։ Երբ Լյուդմիլան հանկարծ ընկնում է նրա ծուղակը, կախարդը վերադառնում է իր կերպարանքի մեջ, քնեցնում է նրան և հագցնում անտեսանելիության գլխարկը, որպեսզի նրան ոչ ոք չգտնի։

Որոշ ժամանակ անց Ռուսլանը հասնում է պալատ, մենամարտի մեջ մտնում Չեռնամորի հետ և կտրում նրա երկար մորուքը՝ որը նրա ուժի աղբյուրն էր։ Չեռնամորը թուլանում է և կորցնում իր ողջ կախարդական հնարավորությունները։ Ռուսլանը գտնում է քնած Լյուդմիլային և փորձում արթնացնել նրան, բայց նա չի կարողանում արթնանալ։ Չկարողանալով պարզել Չեռնամորից թե ինչպես կյանք վերադարձնել Լյուդմիլային՝ կապում է նրան և հետ ուղարկում։ Ճանպարհին Ռուսլանը հանդիպում է Ռաթմիրին՝ իր երբևէ թշնամիներից մեկին, որը արդեն ձկնորս էր դարձել և երջանիկ ապրում էր իր նոր ընտրյալի հետ։

Նաինան գտնում է Ֆարլաֆին, որն այսքան ժամանակ չէր փնտրել Լյուդմիլային, այլ՝ ժամանակ էր անցկացրել իր գյուղում։ Կախարդը վստահեցնում է, որ կսպանի Ռուսլանին, որից հետո Ֆարլաֆը շանս կունենա դառնալ հերոս և ամուսնանալ Լյուդմիլայի հետ։ Վախկոտ Ֆարլաֆը համաձայնվում է և նույն գիշերը սպանում Ռուսլանին։ Վերցնելով Լյուդմիլային՝ նա ուղևորվում է իշխանական պալատ։ Վլադիմիրը ուրախանում է տեսնելով աղջկան, բայց զարմանում է նրա խոր քնից։ Ֆարլաֆը չգիտեր ինչպես բացատրել դա և նախընտրում է շեղել ուշադրությունը՝ հորինելով իր արքայադուստրի որոնումների ժամանակ իր «հերոսությունները»։

Սպանված Ռուսլանին գտնում է Ֆինը։ Նա ցողում է Ռուսլաին անմահական ջրով, որից հետո Ռուսլանը կենդանանում է։ Չգտնելով իր մոտ Լյուդմիլային՝ ուղևորվում է պալատ՝ Ֆիննից ստանալով կախարդական մատանի, որը կօգնի արթնացնել Լյուդմիլային։

Այդ ժամանակ Կիևի վրա նորից հարձակվում են պեչենեգները։ Այդ ժամանակ քաղաք հասած Ռուսլանը ստիպված էր մարտի մեջ մտնել հարյուր ուրիշ քաջամարտիկների հետ։ Հաջողությամբ հաղթանակած մարտում, նա վերադառնում է պալատ որպես հերոս, ի զարմանս Վլադիմիրի և Ֆարլաֆի չարության։ Այնտեղ կախարդական մատանու շնորհիվ Ռուսլանը արթնացնում է Լյուդմիլային։ Պարզ է դառնում, որ Ֆարլաֆը ավազակ է, որից հետո նրան ամոթով վռնդում են։ Իշխանը ուրախությամբ Ռուսլանին իրավուն է տալիս ամուսնանալ Լյուդմիլայի հետ։

Նա հարցնում է, թե որտեղ է Չեռնամորը, և Ռուսլանը, վստահեցնելով, որ առանց մորուքի նա վտանգավոր չէ, հրամայում է բերել կախարդին դահլիճ։ Չեռնամորին նշանակում են շրջիկ ծաղրածու։ Ֆիլմը ավարտվում է Ռուսլանի և Լյուդմիլայի հարսանիքով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալերի Կոզինեց - Ռուսլան (հնչյունավորում է Ֆելիքս Յավորսկի)
  • Նատալյա Պետրովա - Լյուդմիլա (հնչյունավորում է Նինա Գուլյաևա)
  • Վլադիմիր Ֆյոդորով - Չեռնամոր (հնչյունավորում է Վալերի Նոսիկ)
  • Մարիա Կապնիստ - Նաինա (տետրերում են ինչպես «Մարիա Կապնիստ-Սերկո»)
  • Նատալիա Խրենիկովա - երիտասարդ Նաինա (1 սերիա)
  • Անդրեյ Աբրիկոսով - Վլադիմիր իշխան
  • Իգոր Յասուլովիչ - Ֆին
  • Վյաչեսլավ Նևիննի - Ֆառլաֆ
  • Օլեգ Մակշանցև - Ռոգդայ (1 սերիա)
  • Ռուսլան Ախմետով - Ռատմիր, իշխանական խան
  • Սերգեյ Մարտինսոն - Բյուզանդիական դեսպան
  • Նիկանդր Նիկոլայև - 1-ին օտարերկրյա դեսպան
  • Նիկոլայ Կուտուզով - 2-րդ օտարերկրյա դեսպան
  • Շավկատ Գազիև - օտարերկրյա դեսպանի տղա
  • Վիկտոր Շուլգին - գլուխ
  • Էվե Կիվի - ձկնորս, սիրելի Ռատմիրա (2 սերիա տետրերում ինչպես «Էվե Կիվի-Անտսոն»)
  • Ալեկսեյ Կռիչենկով - ծաղրածու
  • Օլեգ Խաբալով - պեչենեգների խան
  • Յուրի Կիրեև - ռուս զինվորական

Ֆիլմի և պոեմի տարբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պուշկինյան պոեմի սյուժեին հետևում է ոչ ճշտությամբ․

  • Ամենազգալի տարբերությունը՝ Չեռնամորի հայտնի այգիների կերպարանքը։ Ֆիլմում դրանք նկարագրված են ինչպես՝ սառը, անկենդան և անհոգի հանքային-բյուրեղյա զնդան, որը պահպանվում է հին առասպելներից շղթաներով տիտանների կողմից։ Պոեմում կար կախարդական օազիս («Արմիդայի այն հրաշալի այգիները, որոնք ժամանակին պատկանում էին Սալամոն թագավորին, հետո Տավրիդ իշխանին») անծայր ձյունային հարթավայրերի մեջ, որտեղ թագավորում էր հավերժական գարունը և հավաքված են ցիտտոպական բույսեր ամբողջ աշխարհից՝ պալմաներ, վարդեր, նարնջի ծառեր և այլն։
  • Պուշկինի ստեղծագործությունում Ռուսլանի մարտերը չար ոգիների (ջրահարսերի և առյուծների) հետ Չեռնամորի պալատում եղած մոտեցումների վրա են միայն հիշատակվում։ Ֆիլում ավելի մանրամասն և հիշվող է ներկայացված կադրերը, հատկապես ինչպես Չեռնամորը և Նաինան փորձում են խանգարել Ռուսլանին։
  • Պոեմում Չեռնամորի հետ մարտից հետո Ռուսլանը ինքն է գտնում Լյուդմիլային, մինչ ֆիլմում նրան օգնում է տիտաններից մեկը՝ նրա համար, որ Լյուդմիլան օգնել եր նրան հագեցնել ծարավը։
  • Պոեմում սիրելի Ռաթմիրը հովիվ է, իսկ ֆիլմում՝ ձկնորս։

Վիդեոյի հրատարակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ԽՍՀՄ-ում ֆիլմը հրապարակվել է VHS «Խոշոր պլան» ասոցացիայիում։

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թվականին ֆիմը Սալեռնոյում (Իտալիա) միջազգային մանկական և պատանեկան կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0174174/
  2. Сергей Капков. Я — обыкновенный гений // «Газета». — GZT.ru, 18.04.2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]