Ռուսլան Իսրայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուսլան Իսրայելյան
 
Կուսակցություն՝ Անկուսակցական
Կրթություն՝ բարձրագույն
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Գործունեություն՝ պետական գործիչ
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնյա
Ծննդյան օր հոկտեմբերի 19, 1961(1961-10-19) (62 տարեկան)
Ծննդավայր ԼՂԻՄ, Մարտունու շրջան, գյուղ Բերդաշեն
Զավակներ 3 որդի
 
Պարգևներ
ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, ԼՂՀ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Շուշիի Շուշիի ազատագրման համար» մեդալ, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ

Ռուսլան Էդուարդի Իսրայելյան (հոկտեմբերի 19, 1961(1961-10-19), Բերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 19-ին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության ԼՂԻՄ Բերդաշեն գյուղում։ 1978 թվականին ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1983 թվականին գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային բաժինը ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, ավարտել է 1988 թվականին։ 1983-1986 թվականներին աշխատել է Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսությունում` որպես մեխանիկ։ 1986-1987 թթ. աշխատել է ԼՂԻՄ մարզգործկոմի ֆինանսական բաժնում որպես ավագ տեսուչ, այնուհետև 1987-1989 թվականներին աշխատել է վերահսկիչ-վերստուգիչ վարչությունում որպես ավագ վերահսկիչ-վերստուգիչ։ 1989-1992 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի բնակարանային կոմունալ տնտեսության արտադրական միավորումում որպես գլխավոր տնօրենի տեղակալ։ 1987 թվականի վերջերից ակտիվ մասնակցություն է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարին։ 1991 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։ Նույն թվականի դեկտեմբերին կազմավորել է հատուկ հետախուզական ջոկատ և եղել է նրա հրամանատարը։ 1992-1993 թվականներին ծառայել է Ազգային անվտանգության պետվարչությունում` շարունակելով մասնակցել տարբեր ռազմագործողությունների։ 1994-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանում որպես վաշտի հրամանատարի և ապա` գումարտակի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Շուշիի[2] և Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերին։ 1997 թվականի հուլիսից մինչև տարվա վերջ ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում` որպես հատուկ բաժնի պետ։ 1998-2000 թվականներին աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչությունում` որպես տեսչական այնուհետև օպերատիվ վարչությունների պետ։ 2000-2004 թվականներին աշխատել է որպես «Գառնի» ՍՊԸ տնօրեն։ 2004 թվականից աշխատել է «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն։ 2011- 2015 թվականներին աշխատել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ էր[3]։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր`համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։ 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով նորից ընտրվել է ԱԺ պատգամավոր[4]։ Մայիսի 21-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ։ 2018 թվականի հունիսի 8-ից դուրս է եկել «Ազատ հայրենիք» կուսակցությունից, «Հայրենիք» խմբակցությունից և հրաժարական տվել է ԼՂՀ ԱԺ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից[5]։ ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման անկախ պատգամավոր է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ 6-րդ գումարում • Պաշտոնական կայք». www.nankr.am.
  2. «Շուշիի և մյուս հաղթանակների դասերը». www.hhpress.am. 08.05.2018.
  3. «Աշոտ Ղուլյանը հաստատել է ԼՂՀ ԱԺ բարեկամության խմբերի կազմերը». armtimes.com. 03/10/2015.
  4. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրացվել են և վկայականներ ստացել». cecnkr.am. 18.05.2015.
  5. «Ռուսլան Իսրաելյանն «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել». 168.am. 168 ժամ. Հունիս 7 2018.