Jump to content

Ռուսաստանի նախագահի ինքնաթիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պուտինը ինքնաթիռի սրահում
Դմիտրի Մեդվեդևը և Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը Նամիբիայում, 2009 թվական

Ռուսաստանի նախագահի ինքնաթիռ, քաղաքացիական օդային նավատորմ, որը տեղափոխում է Ռուսաստանի նախագահին։

Ռուսաստանի նախագահի թռիչքներն իրականացվում են Ռուսաստանի ավիացիոն նավատորմի Հատուկ օդային ջոկատի ինքնաթիռները, որոնք նախատեսված են Ռուսաստանի նախագահի և այլ պետական գործիչների փոխադրումների համար։ Նախագահական ինքնաթիռը գտնվում է նախագահի գործերի կառավարման հաշվեկշռում։

1992 թվականից Ռուսաստանի նախագահը թռչում էր «ԻԼ-62», «Տու-154», «Տու-134», և «Յակ-40» ինքնաթիռներով։ Մինչ այդ «ԻԼ-18» ինքնաթիռով թռչել են նախագահներ Նիկիտա Խրուշչովն ու Լեոնիդ Բրեժնևը, Յուրի Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն, Միխայիլ Գորբաչովը։ 1996 թվականիցից հետո նախագահական հիմնական ինքնաթիռ է հանդիսանում քառաշարժիչ, լայնիրան հեռագնաց «ԻԼ-96-300-ՊՈՒ» ինքնաթիռը, որը ուղևորատար «ԻԼ-96»-ի էականորեն վերափոխված տարբերակն է։ Երկու ՊՈՒ տառերը նշանակում են ռուս.՝ «пункт управления»։ Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում նախագահներն օգտագործել են 4 այդպիսի ինքնաթիռներ։ Առաջին ինքնաթիռը (RA-96012) օգտագործել է Բորիս Ելցինը։ 2003 թվականին պատրաստվեց նոր ինքնաթիռ (б/н 96016) Վլադիմիր Պուտինի համար։ 2010 թվականին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ցանկանում է ընդլայնել նախագահական օդային նավատորմը Վորոնեժի ինքնաթիռային գործարանում պատրաստված ևս 2 նույնատիպ ինքնաթիռների մակնիշների հաշվին։ Դրանցից առաջինը (RA-96020) հանձնվեց հատուկջակատայիններին 2012 թվականի դեկտեմբերին։ Երկրորդը՝ (RA-96021) 2014 թվականի հունվարի 30-ին հանձնվեց Ռուսաստանի ավիացիոն Հատուկ օդային ջոկատայիններին[1]։ 2013 թվականի ապրիլի 25-ին կնքվեց պետական պայմանագիր ևս մեկ, թվով 5-րդ «ԻԼ-96 -300 -ՊՈւ -Մ 1» ինքնաթիռ ձեռք բերելու համար, որի արժեքը 5․2 միլիարդ ռուբլի էր։ Մատակարարումը պլանավորված էր մինչև 2015 թվականի վերջը[2]։ 2015 թվականի սեպտեմբերի 28-ին մրցույթի համաձայն «Միավորված ավիաշինարարական կորպորացիան» 2 հատ «ԻԼ-96 -300 -ՊՈւ -Մ 1» պատվեր ստացավ։ Ինքնաթիռները առաքվելու էին 2017-2018 թվականներին[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռն իրենից ներկայացնում է ուղևորափոխադրող «ԻԼ-96»-ի էականորեն վերափոխված տարբերակը՝ հարմարավետության և անվտանգության ապահովման տեսանկյունից։ Սրահի հարդարման աշխատանքներով զբաղվել է անգլիական Diamond Aircraft Industries միավորումը, որը մասնագիտացված է ինքնաթիռային սարքավորումներով։

Ներքին հարդարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռը ներկված է ռուսական ավիաընկերության ավանդական գույնով, որի հորիզոնական հատվածում ավելացվել է Ռուսաստանի դրոշը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]