Ռուուտ Տարմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուուտ Տարմո
էստ․՝ Ruut Tarmo
Ruut Tarmo.jpg
Ծնվել էապրիլի 26, 1896(1896-04-26)
ԾննդավայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 28, 1967(1967-01-28) (70 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
Ակտիվ շրջան1912-1966
Ամուսին(ներ)Mari Möldre?
Պարգևներ և մրցանակներԷստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Ռուուտ Տարմո (իսկական անուն-ազգանունը՝ Հարալդ Ռուդոլֆ Կլյայն, էստ․՝ Ruut Tarmo, ապրիլի 26, 1896(1896-04-26), Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 1967(1967-01-28), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), թատրոնի և կինոյի էստոնացի և խորհրդային դերասան, Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1959), Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական կարիերան սկսել է 1912 թվականին հայրենի քաղաքի բեմում։ 1914 թվականին հրավիրվել է Վանեմույնե հեղինակավոր թատրոն, որի հետ հյուրախաղերի է մեկնել աշխարհի տարբեր երկրներ (2 անգամ եղել է Լոնդոնում)։ Ավելի ուշ աշխատել է Էստոնիայի ազգային օպերայում, «Էստոնիա» թատրոնում, 1949 թվականից՝ Տալինի դրամատիկական թատրոնում։

1927 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ Թեոդոր Լուտսի «Noored kotkad» («Երիտասարդ արծիվներ») ֆիլմում, որը նվիրված էր 1918-1920 թվականներին Էստոնիայի անկախության համար մղվող պատերազմին մասնակցած զինվորներին, խաղացել է համրի դեր։

Էստոնիայի խորհրդայնացումից հետո Ռուուտ Տարմոն բազմաթիվ մշակութային գործիչների և մտավորականների հետ ձերբակալվել է խորհրդային իշխանությունների կողմից և բանտարկվել։

Ազատ արձակվելուց հետո նրան արգելվել է արվեստով զբաղվել։ Ստալինի մահից հետո է միայն այդ արգելքը հանվել և Տարմոն վերադարձել է բեմ։ 1922-1966 թվականներին խաղացել է ավելի քան 215 դեր։

Տարմոն մահացել է 1967 թվականին Տալլինում։ Իր մահից հետո էլ նա մնացել է էստոնական թատրոնի և կինոյի հայտնի դերասան։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1959),
  • Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Parve, Ralf R. Nädala juubilar: Ruut Tarmo 110 26 April 2006. Kesknädal»։ Արխիվացված է օրիգինալից 15 December 2014-ին։ Վերցված է 2 April 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]