Ռումփելշթիլցխեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռումփելշտիլցկինից)
Ռումփելշթիլցխեն
գերմ.՝ Rumpelstilzchen
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Մասն էKinder- und Haus-Märchen Band 1?
Բնօրինակ լեզուգերմաներեն
Կերպար(ներ)Rumplestiltskin?
Ստեղծման տարեթիվ19-րդ դար
ԵրկիրՀռենոսյան միություն
Հրատարակված էԳրիմ եղբայրների հեքիաթներ
Հրատարակման տարեթիվ1812
 Rumpelstilzchen (1812, Grimm) Վիքիպահեստում

Ռումփելշթիլցխեն (գերմ.՝ Rumpelstilzchen), Գրիմ եղբայրների հեքիաթ չար գաճաճի մասին, ով ընդունակ է հյուսելով ծղոտից ոսկի ստեղծել։ Աարնե-Թոմփսոնի դասակարգմամբ[1] այս սյուժեն ունի 500 համարը՝ «Օգնականի անուն»[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ջրաղացպան դուստր ուներ, և թագավորի հետ զրույցի ընթացքում իրեն կշիռ տալու համար նա ասաց, որ իր աղջիկը կարող է ծղոտից ոսկի հյուսել։ Թագավորը նստեցրեց նրան ծղոտով լի սենյակում։ Նա հանձնարարեց աղջկան կատարել խոստումը։ Իրականում աղջիկը ոչ մի այդպիսի բան չէր կարողանում անել, սակայն հանկարծակիորեն հայտնվեց մի գաճաճ և նրան օգնություն առաջարկեց։ Աղջիկը օգնության դիմաց տրամադրեց իր մանյակը, ապա մատանին, բայց թագավորն ավելի շատ էր ոսկի պահանջում, և երբ այլևս ոչինչ չկար փոխանակելու, գաճաճը պահանջեց առաջնեկին գալիք ամուսնությունից ծնված։ Երբ թագավորն ամուսնացավ աղջկա հետ, աղջիկը երեխա ծնեց, հայտնվեց գաճաճը և պահանջեց իր պարգևը։ Թագուհին խնդրեց թողնել իր երեխային իրեն, և գաճաճը պայման դրեց, որ եթե նա երեք օրում գուշակի իր անունը, ապա երեխային կթողնի։ Թագուհին սուրհանդակներ ուղարկեց աշխարհի բոլոր ծայրեր, որպեսզի իմանան բոլոր հազվագյուտ անունները, և սուրհանդակներից մեկը պատահաբար լսեց, թե ինչպես է գաճաճը երգում։

Հիմա թխում եմ, վաղը գարեջուր կպատրաստեմ,

Թագուհուց երեխային կվերցնեմ;
Ահ, լավ է, որ ոչ ոք չգիտի,

Որ Ռումփելշթիլցխեն են ինձ անվանում։

Սուրհանդակը թագուհուն հայտնեց գաճաճի անունը։ Թագուհին անվանեց նրան։ «Օ՛, այդ ինքը՝ սատանան է հասկացրել, ինքը՝ սատանան» — գոչեց մարդուկը և չարությունից այնպես աջ ոտքով հարվածեց գետնին, որ մինչ գոտկատեղը խրվեց դրա մեջ, իսկ ձախ ոտքը բարկության մեջ բռնեց երկու ձեռքերով և ինքն իրեն երկու կես արեց։

Համանման սյուժեներ աշխարհի ազգերի հեքիաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդական չար էակի անունը գուշակելու նմանատիպ մոտիվներով հեքիաթներ կա նաև իսլանդական ժողովրդական հեքիաթում՝ «Գիլիտրուտտում»[4], և անգլիական ժողովրդական «Տոմ-Տիտ-Տոտ» հեքիաթում, որտեղ թագուհին պետք է գուշակեր իրեն թաքնվելու համար օգնող էակի անունը[5]։ Չեխական «Մարտինկո Կինկաշ» հեքիաթ, ֆրանսիական «Վիրլուվե»[6]։

Ռումփելշթիլցխենը հոգեբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգմունդ Ֆրոյդի «Նկարիչը և երևակայությունը» մենագրության մեջ, գաճաճ Ռումփելշթիլցխենը հիշատակվում է օրինակում, որը ներկայացնում է կանխադրույթ այն բանի մասին, որ երազներում հաճախ հանդիպում են հեքիաթների մոտիվներ, ավելի ճիշտ, երազատեսությունը հաճախ ինտերպրետացվում է որպես հայտնի հեքիաթի նմանակ։ Ֆրոյդը ենթադրում է, որ դա կարող է լինել վերածում «ավելի խորը մանկայնական խավի երազային գաղափարների»[7]։

Ռումփելշթիլցխենը արդի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումփելշթիլցխենը գերմանական փոստային նամականիշների վրա 1976 թ.
  • Ռումփելշթիլցխենի պատվին անվանվել է աստերոիդ 1773 Rumpelstiltskin, որը բացահայտվել է Պուլ Վիլդի կողմից 1968 թվականին։
  • Final Fantasy խաղի սերիաներում հայտնվում է թափառող մուգլ-առևտրական Շտիլցկինը (անգլ.՝ Stiltzkin) Ռումփելշթիլցխենի կրճատված (անգլերեն Rumpelstiltskin) անունով։
  • Grimm Fairy Tales կոմիքսների սերիաների շրջանակում հրատարակվել է համանուն կոմիքս, որը ներկայացնում էր օրիգինալ հեքիաթի վերաիմաստավորումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արսենի Տարկովսկին ունի «Ռումփելշթիլցխեն» անվամբ բանաստեղծություն, որում պոետը ցավակցում է ոչ թե դրական կերպարներին, այլ գաճաճին[8]։
  • «Ռումփելշթիլցխեն»՝ Էդ Մակբեյնի դետեկտիվ[9], որի սյուժեն ունի հղումներ հեքիաթից։
  • Ջոն Կատցենբախի «Վերլուծաբան» գրքում «Ռումփելշթիլցխեն» մականունով է ստորագրում գլխավոր անտագոնիստը։
  • Ամերիկացի գրող Լիսլ Շուրտլիֆի «Ռումպ։ իրական պատմություն Ռումփելշթիլցխեն մասին» գրքում տրվում է հեքիաթի իրադարձությունների նոր, ընդարձակված մեկնաբանություն։
  • Վիտալի Տրոֆիմովայի «Երեքձեռքանի հրեշտակ» վեպում «Ռումփել Շտիլցկին» մականունը կրում է ՄԱԿ լրտեսը Ֆելիքս Դյուրանի ահաբեկչության դեմ մարտում։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոյություն ունի մի քանի ֆիլմ «Ռումփելշթիլցխեն» մասին։
    • 1995 թվականի ֆիլմ մի կնոջ մասին, ով վերակենդանացրել է իր ամուսնուն երազանքների քարի միջոցով, որի մեջ փակված էր Ռումփելշթիլցխենը։
  • «Շրեկ երրորդ» (2007 թ.) անիմացիոն ֆիլմում Ռումփելշթիլցխենը հայտնվում է որպես դրվագային կերպար։ Տետրալոգիայի հաջորդ մասում՝ «Շրեկ ընդմիշտում» (2010 թ.), նա հայտնվում է որպես գլխավոր անտագոնիստ, անգամ այլ տեսք ունի։
  • «Մոխրոտիկի նոր արկածները» ամերիկագերմանական մուլտֆիլմում Ռումփելշթիլցխենը հանդես է գալիս գլխավոր չարագործի ծառայի դերում։ Նա առևանգում է երեխային, սակայն, կապվելով նրան, վերջում դրական կերպար է դառնում։
  • «Հաուս» սերիալի սերիաներից մեկում բժիշկները, չիմանալով հիվանդի անունը, գրատախտակին ստորագրում են նրա անունը որպես «Rumpelstilskin»։
  • «Խուզարկու շուն» (երրորդ եթերաշրջան, 5-րդ սերիա) սերիալի սերիաներից մեկում այն մարդուն, ով եկել էր ոստիկանական բաժանմունք և խոստովանել յոթ սպանություններ, սակայն հրաժարվել էր իր անունը հայտնել, դետեկտիվները անվանեցին Ռումփելշթիլցխեն։
  • «Տասներորդ թագավորությունը» բազմասերիանոց ֆիլմ-հեքիաթի սերիաներից մեկում երկու գլխավոր հերոսները ՝ Էնթոնին և Գայլը, հանդիպում են կույր փայտահատին, ով պահանջում է գուշակել իր անունը։ Էնթոնին միանգամից անվանում է Ռումփելշթիլցխեն, կարծես թե հիշելով համապատասխան հեքիաթը, սակայն չի գուշակում։ Արդյունքում պարզվում է, որ փայտահատին Ջուլիետտա (անգլ.՝ Juliett) են կոչում։
  • «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում համարվում է գլխավոր կերպարներից մեկը։ Ներկայացվում է որպես շատ ուժեղ Մութ պաշտպան, ով ավելի ուժեղ է, քան Մեծն Ռեջինա կախարդը և կարող է օգնել հերոսներին, եթե դա իր հետաքրքրությունների շրջանակում լինի։ Մի սերիայում էկրանավորվում է Գրիմ Եղբայրների օրիգինալ հեքիաթը։ Այնտեղ նույնպես նա օգնում է ջրաղացպանի դստերը ծղոտից հյուսել ոսկի և որպես պարգև առաջնեկին պահանջում։ Նրա դերում խաղում է Ռոբերտ Կարլայլը։
  • «Կարիերիստ աղջիկներ» ֆիլմում գլխավոր հերոսուհիներից մեկը ներկայանում է տանտիրոջը որպես Ռումփելշթիլցխեն։
  • «Գերբնականները» վեցերորդ եթերաշրջանի իններորդ սերիայում հիշատակվում է Ֆեյրի Թագավորության մասին, որի թագավորն է Ռումփելշթիլցխենը, իսկ «ֆեյրիկներին»՝ թզուկներին, Ֆեյրիի բնակիչներին, կարող են տեսնել միայն առևանգված առաջնեկները, որ վերադարձել են զուգահեռ աշխարհից։
  • «7 թզուկներ։ Նույնիսկ ամբողջ անտառն է քիչ» ֆիլմում Ռումփելշթիլցխենը կնքում է պայմանագիր թագավորական ծառայի հետ, որի համաձայն՝ ծառայի մազերը պետք է նորից աճեն, իսկ Ռումփելշթիլցխենը արքայադուստր Սպիտակաձյունիկից պետք է խլի երեխային, որը ի վերջո նրան չի հաջողվում, քանի որ յոթ թզուկները օգնում եբ նրան բացահայտել չարագործի անունը։
  • «Վրիժառուները։ Գրիմ» (2015 թ.) ֆիլմում Ռումփելշթիլցխենի դերում խաղացել է Կասպեր վան Դինը։
  • «Grimms Kinder» (2015 թ.) ֆիլմում Ռումփելշթիլցխենի դերում խաղացել է Սաշա Գոլդբախը։
  • "Վինքս Քլաբ" մուլտսերիալի 6-րդ եթերաշրջանում Ռումփելշթիլցխենը գողանում է Մուզայի ձայնը հետագայում Աշերոնի հետ փոխանակելու համար։

Էստրադա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I.M. (Informeller Mitarbeiter) Rumpelstilzchen՝ գերմանական Megaherz խմբի երգ։
  • Stiltskin՝ անգլիական պոստգրանժ խմբի անվանում, որը Rumpelstiltskin կրճատված տարբերակն է։
  • Rumpelstiltskin Grinder՝ ամերիկյան գրայնդքոր խմբի անվանում։
  • «I will spin Rumpelstiltskin in a haystack» («Ես կմանեմ, ինչպես Ռումփելշթիլցխենը, խոտի դեզում»)՝ The Monster (Eminem feat. Rihanna) երգից հատված։
  • Լյապիս Տրուբեցկոյի ստեղծագործություններից «Մատրյոշկա» (2014 թ.) ալբոմում Ռումփելշթիլցխենը հիշատակվում է «Ծաղրածու չկա» երգում
  • Illumate՝ Ռումփելշթիլցխենը ռուսական ռեպի կատարող՝ Illumate-ի երգն է։

Ռումփելշթիլցխենը օգտագործվում է ժամանակակից գրականության, «Մի անգամ հեքիաթում» սերիալի մեջ (որպես պարոն Գոլդ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սյուժեների համեմատական ցուցիչ
  2. Heidi Anne Heiner, «Tales Similar to Rumpelstiltskin Արխիվացված 2016-07-01 Wayback Machine»
  3. 500 — Սատանայի անունը(Տրապեզա Պիլեմնեյավիչ, Տոմ-Տիտ-Տոտ)՝ Ռուսական ժողովրդական հեքիաթներ
  4. «Գիլիտրուտտ» հեքիաթը Լ. Գորլինոյի ռուսերեն թարգմանությամբ
  5. ««Տոմ-Տիտ-Տոտ» հեքիաթի Մ․ Կլյագինոյ-Կոնդրատեվոյի ռուսերեն թարգմանությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  6. Վիրլուվե
  7. Ֆրոյդ. «Նկարիչը և երևակայությունը»
  8. Ա․ Ա․ Տարկովսկի, «Ռումփելշթիլցխեն»
  9. «Էդ Մակբեյն․ «Ռումփելշթիլցխեն»՝ հրատարուկության էջը «Բիբլուս» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումփելշթիլցխեն» հոդվածին։