Ռուդոլֆ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդոլֆ Գաբրիելյան
Ծնվել էօգոստոսի 24, 1943(1943-08-24)[1] (80 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունսրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ

Ռուդոլֆ Սեմյոնի Գաբրիելյան (օգոստոսի 24, 1943(1943-08-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2009):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Գաբրիելյանը ծնվել է 1943 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1976-1980 թվականներին եղել է Երևանի սրտաբանության ԳՀԻ սրտամկանի ինֆարկտի բաժանմունքի վարիչ, 1980-1990 թվականներին՝ ԳՀԻ գլխավոր բժիշկ, սրտի իշեմիկ հիվանդության բաժանմունքի ավագ գիտաշխատող։ 1990-1991 թվականներին՝ ՀՀ առողջապահության փոխնախարար։ 1991 թվականից՝ Սրտաբանության ԳՀԻ սրտի իշեմիկ հիվանդության բաժնի գիտական ղեկավար[2][3][4]։

Աշխատանքները վերաբերում են սուր ինֆարկտի և սրտի իշեմիկ հիվանդության, սուր պսակային համախտանիշի վաղ ախտորոշման և բուժման հարցերին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2259
  2. «Սրտի իշեմիկ հիվանդությունների բաժանմունք | Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտ». cardiology.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Rudolf Gabrielyan». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Ղեկավար կազմ | Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտ». cardiology.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.