Ռուդիկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդիկ Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌՈՒԴԻԿ ԵՐՎԱՆԴԻ.jpg
հունվարի 11, 1969(1969-01-11) - ապրիլի 11, 1992(1992-04-11) (23 տարեկանում)
ԾննդավայրՄեծ Թաղեր, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՋիվանի, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանՄեծ Թաղեր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ

Ռուդիկ Աբրահամյան (11 հունվարի, 1969, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան - 11 ապրիլի, 1992, Ղաջար), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդիկ Աբրահամյանը ծնվել է 1969 թ. հունվարի 11-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում՝ դեսանտային զորամասում։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1991 թ. անդամագրվել է հետախույզների և սակրավորների ջոկատում։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. ապրիլի 11-ին Ղաջար գյուղի մերձակայքում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Մեծ Թաղերի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]