Ռուբինա Քալանթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբինա Քալանթարյան | |
---|---|
Ի ծնե անուն | Ռուբինա Ռուբենի Քալանթարյան |
Ծնվել է | մայիսի 1, 1925 (99 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | հուլիսի 15, 2024 (99 տարեկան) |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | սոպրանո |
Երգչաձայն | սոպրանո և կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1955) |
Պարգևներ |
Ռուբինա Ռուբենի Քալանթարյան (մայիսի 1, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 2024), հայ երգչուհի, սոպրանո, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1974), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1995)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1955 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում, մասնակցել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմադրություններին։ Եղել է «Լենկոնցերտ» միավորման գեղարվեստական ղեկավարը։ Կոնսերվատորիայի 3-րդ կուրսից արդեն մասնակցել է մի շարք հայտնի կոմպոզիտորների հեղինակային համերգներին։ Եղել է իր ժամանակի ռուսական ռոմանսի լավագույն կատարողներից մեկը։ Եղել է Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության, Սանկտ Պետերբուրգի Համերգային գործիչների միության, Հայկական Եկեղեցական խորհրդի և այլ միությունների անդամ։ 1992 թվականից ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Համերգային գործիչների միությանը կից վոկալ ստուդիան։ Եղել է մշակույթի, գիտության և արվեստի համաշխարհային ակադեմիայի անդամ։
Հիմնականում մենահամերգներով («Ռուսական ռոմանսի երեկո», «Ես միևնույն կերպ սիրում եմ իմ Երևանը, իմ Լենինգրադը», «Հայաստանն իմ սերն է ու իմ ցավը», «Դասական ռոմանսի երեկոներ») շրջագայել է բազմաթիվ երկրներում[1]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սյուզաննա՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»
- Ջիլդա՝ Վերդիի «Ռիգոլետտո»
- Մարֆա՝ Ռիմսկի Կորսակովի «Թագավորի հարսնացուն»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974[2]
- ՌԴ պետական մրցանակ, 2000
- «Սուրբ Մաշտոց» շքանշան, 2005[3]
- «Պետերբուրգի ոսկե ձայն» կոչում և արձանիկ, 1998
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Ռուբինա Քալանթարյանի մասին zarkfoundation.com կայքում
- ↑ «КАЛАНТАРЯН Рубина Рубеновна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրող անձինք
- 1925 ծնունդներ
- Մայիսի 1 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 15 մահեր
- 2024 մահեր
- Սոպրանոներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգչուհիներ
- Հայ սոպրանոներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ