Ռուբեն Տեր-Սահակով
Ռուբեն Տեր-Սահակով | |
---|---|
փետրվարի 6, 1906 (118 տարեկան) - | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Ռուբեն Տեր-Սահակով ծնվել է Թիֆլիսում 1906 թվականի փետրվարի 6-ին, շուշեցու ընտանիքում։ Կապի զորքի գեներալ-մայոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Տեր-Սահակովի ընտանիքը տեղափոխվեց Բաքու, այստեղ էլ Ռուբեն Տեր-Սահակովը 1917 թվականին ավարտեց առաջին տղամարդկանց գիմնազիան։ Այնուհետև Տեր-Սահակովի ընտանիքը նորից Թիֆլիս տեղափոխվեց, և պատանի Ռուբենը սկսեց աշխատել մի շարք հաստատություններում, այդ թվում նաև Թիֆլիսի «Известия» թերթի խմբագրությունում[1]։ 1992 թվականին ընդունվեց կապի էլէկտրատեխնիկում։ Տեխնիկումի փակումից հետո տեղափոխվեց Մոսկվա, ավարտեց մայրաքաղաքի կապի տեխնիկումը և գնաց աշխատելու Խարկովի հեռախոսային կայանում։ Այնուհետև Ռուբեն Տեր-Սահակովը ընդունվեց Մոսկվայի ինժեներական համալսարան։ Համալսարանի վերակառուցման պատճառով նրան տեղափոխեցին Վ.Ն. Պոդբելսկովի անվան ինժեներա-տեխնիկական ակադեմիա, որը 1932 թվականին գերազանցությամբ ավարտեց և ստացավ ռազմական ինժեների երրորդ կարգի կոչում։ Ակադեմիան ավարտելուց հետո Տեր-Սահակովը նշանակվեց ավիաջոկատի կապի հրամանատար։ Ռուբեն Տեր-Սահակովը պատասխանատու ռազմական պաշտոններ էր զբաղեցնում։
Երկարամյա բարեգութ աշխատանքը գեներալ Ռուբեն Տեր-Սահակովին բերեց զիվորների, սպաների և գեներալների սերն ու հարգանքը։ 1996 թվականից Ռուբեն Տեր-Սահակովը պահեստազորի գեներալ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ 24 — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։