Ռուբեն Ղինոյան
Ռուբեն Ղինոյան | |
---|---|
Ի ծնե | Ռուբեն Վարդանի Ղինոյան (Գինոյան) |
Ծնվել է | 1954 հուլիսի 1 |
Ծննդավայր | Կարտիկամ, Վրաստան, Ախալքալաքի շրջան |
Ազգություն | հայ |
Գործունեություն | կաթի ճարտարագետ-տեխնոլոգ |
Ռուբեն Վարդանի Ղինոյան (Գինոյան) (1954, հուլիսի 1, Կարտիկամ, Վրաստան, Ախալքալաքի շրջան), կաթի ճարտարագետ-տեխնոլոգ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2002)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1991 թվականին՝ Մոսկվայի համամիութենական հեռակա ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։ 1992-2002 թվականներին եղել է ՌԴ Պետստանդարտների Նիժնի Նովգորոդի չափորոշման, չափագրության և սերտիֆիկացման կենտրոնի բաժնի վարիչ, 2002 թվականից՝ տնօրեն։ 1996 թվականից նաև դասավանդում է։
1998 թվականից Ռուսաստանի Որակի հիմնախնդիրների ակադեմիայի թղթակից անդամ, 1998 թվականից՝ «Նիժեգորոդսկի պիշչևիկ» (ռուսերեն) Վոլգո-Վյատկայի տարածաշրջանային ամսագրի գլխավոր խմբագիր։
Աշխատանքները վերաբերում են սննդամթերքի արտադրության տեխնիկայի, տեխնոլոգիայի, ինչպես նաև որակի հսկման և սերտիֆիկացման հիմնախնդիրներին։ Հեղինակ է 6 մենագրությունների[2]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ Գոսստանդարտի դիպլոմներ և պատվոգրեր
- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гиноян Рубен Варданович
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.