Ռուբեն Ղարիբյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 1-ին, Կարսի մարզի Ագարակ գյուղում։ Վաղ հասակում զրկվել է հորից։ Մորեղբայրը նրան տանում է Երևան և հանձնում ամերիկյան որբանոց։ 1923-1927 թվականներին ապրել և սովորել է Ստեփանավանում։ 1928 թվականին փոխադրվել է Երևան և աշխատել «Մասիս» ծխախոտի ֆաբրիկայում։ 1931-1937 թվականներին աշխատել է Երևանի պահածոների գործարանում, Հոկտեմբերյանի և Արտաշատի շրջաններում, 1939-1941 թվականներին՝ «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1956 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի ձևավորման բաժնի վարիչը։ Լույս է տեսել Ղարիբյանի «Իմ նվերը» գիրքը (Երևան, 1952)[1]: