Ռուբեն Հովսեփյան (այլախոհ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Հովսեփյան
Ծնվել է1947
ԾննդավայրԱվշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունայլախոհ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Հովսեփյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Հովհաննեսի Հովսեփյան (1947, Ավշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ այլախոհ, Հայ հարենասերների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերբակալման պահին եղել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող։ 1967 թվականի սկզբին ծանոթացել և մտերմացել է Հակոբջան Թադևոսյանի հետ։ Այդ շրջանում էլ նրանք վճռել են կազմակերպություն ստեղծել և նպաստել Հայկական հարցի լուծմանը։

Հովսեփյանը գործել է նաև Հակոբջան Թադևոսյանի հետ ծանոթանալուց առաջ՝ 1965-1966 թվականներին։ Իր ծավալած գործունեության համար 1966 թվականին Պետանվտանգության կոմիտեի կողմից նախագուշացվել է։ Կալանավորվել է 1968 թվականի ապրիլի 16-ին։ Դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման։ Պատիժը կրել է Հայաստանի ընդհնաուր ռեժիմի գաղությում։

Պատիժը կրելուց հետո վերականգնվել է մանկավարժական ինստիտուտում, որն ավարտելուց հետո 20 տարի աշխատել է «Լույս» հրատարակչությունում։ 1990 թվականին ընտրվել է շրջխորհրդի պատգամավոր։ 1998 թվականին մեկնել է Արցախ, եղել է համայնքի նախագահ, զբաղվել է ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վարդան Հարությունյան, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում (խմբ. Լիզա Ճաղարյան), Երևան, «Վան Արյան», 2014 — 63-77, էջեր 63-77. — 500 հատ։