Ռուբեն Ենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռուբեն Ենսեն
Ruben-jenssen.jpg
Ռուբեն Ենսենը «Կայզերսլաուտերն» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկով
Անձնական տվյալներ
Ազգությունը նորվեգացի
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1988(1988-05-04)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Տրոմսյո, Նորվեգիա
Հասակ 173 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Գրոնինգեն
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2013 Նորվեգիա Տրոմսյո 170 (4)
2013-2016 Գերմանիա Կայզերսլաուտերն 75 (9)
2016-մ.հ. Նիդերլանդներ Գրոնինգեն 0 (0)
Ազգային հավաքական
2007 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19) 5 (0)
2008-2010 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 13 (0)
2010-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 35 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հուլիսի 1-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հունիսի 4-ի

Ռուբեն Իտերգարդ Ենսեն (նորվ.՝ Ruben Yttergård Jenssen, մայիսի 4, 1988(1988-05-04)[1], Թրոմսյո, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, հոլանդական «Գրոնինգեն» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան:

2008 թվականից Ռուբեն Ենսենը սկսել է հանդես գալ Նորվեգիայի բարձրագույն լիգայում՝ «Տրոմսյո» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմում և ժամանակի ընթացքում դարձել է ակումբի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը:

Դրանից հետո Ռուբեն Ենսենը տեղափոխվել է գերմանական «Կայզերսլաուտերն ՖԱ»: Սկզբնական շրջանում Ռուբենը խաղադաշտում հանդես է եկել վինգերի կարգավիճակով, սակայն ներկա պահին խաղում է որպես կենտրոնական կիսապաշտպան: Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Ենսենը իր նորամուտը կատարել է 2010 թվականի մայիսին և սկսած այդ պահից դարձել է ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը:

Ռուբենը նախկին ֆուտբոլիստ Տրուլս Ենսենի որդին է:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենը ծնվել է Նորվեգիայի Տրոմսյո բնակավայրում՝ 1988 թվականի մայիսի 4-ին: Երիտասարդ տարիներին Ռուբենը մարզվել է տեղի «Ֆլոյա» ակումբի կազմում[2]: Ռուբենը ընտանիքով տեղափոխվում է Սոգն օգ Ֆյուրանե, երբ իր հայրը՝ Տրուլս Ենսենը 1997 թվականի մրցաշրջանում նշանակվել է «Սոգնդալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ: Ինը ամյա Ռուբենը չի կորցնում պահը և սկսում է մարզվել ակումբի երիտասարդական դպրոցում[3]:

Ենսենի մայրը՝ Ան-Տորիլդը (նախկինում եղել է «Տրամսյո» բասկետբոլային ակումբի խաղացող), չէր ցանկանում, որպեսզի իր որդին զբաղվի ֆուտբոլով և ցանկանում էր, որ որդին գնա կա՛մ իր ճանապարհով, կամ զբաղվի գեղարվեստական մարմնամարզությամբ: Մեկ տարի մոր պնդմամբ զբաղվելով բասկետբոլով, Ռուբենը մորը հարցնում է, թե արդյոք ինքը կարող է թողնել բասկետբոլը[4][5]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տրոմսյոյի» երիտասարդական ակումբի կազմում ելույթները ավարտելուց հետո Ռուբեն Ենսենը 2006 թվականի մրցաշրջանում սկսում է հանդես գալ հիմնական կազմում: 2006 թվականի ապրիլ ամսին Ենսենը «Տրոմսյոյի» ֆուտբոլային ակումբի հետ կնքում է չորսամյա պայմանագիր[4]: Ակումբի սպորտային տնօրեն Շտեյնար Նիլսենը այդ շրջանում հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է, որ Ենսենը ամենատաղանադավոր ֆուտբոլիստներից մեկն է, որին ակումբը երբևէ հանդիպել է[6]: Իր հերթին՝ «Տրոմսյոյի» գլխավոր մարզիչ Իվար Մորտեն Նորմարկը հավաստիացրել է, որ երիտասարդ տաղանդների և Հյուսիսային Նորվեգիայի ֆուտբոլի զարգացումը խթանելու համար ավելի լավ է պայմանագիր կնքել Ենսենի հետ, քան Ռոնալդինիոյի[4][7]:

Դեռևս վաղ ժամանակներից՝ Ենսեն Ռուբենը ֆուտբոլայն խաղադաշտում հանդես էր գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, սակայն 2006 թվականից սկսած նա սկսում է խաղադաշտում կատարել աջ վինգերի պարտականությունները: «Տրոմսյոյի» կազմում նա իր նորամուտը կատարում է 2006 թվականի ապրիլի 9-ին կայացած «Մոլդե» ֆուտբոլային ակումբի դեմ տեղի ունեցած հանդիպման ընթացքում[4][8]: Մրցաշրջանի սկզբում Ռուբենը դուրս էր գալիս խաղադաշտ թիմի մեկնարկային կազմի հետ, սակայն մի քանի շաբաթ անց նա հայտնվում է պահեստայինների նստարաններին: Հերթական անգամ նա հայտնվում է հիմնական կազմում միայն մրցաշրջանի վերջում, երբ ակումբը պայքարում էր դիվիզիոնային կարգավիճակը չկորցնելու համար: Նրանց ուշադրության կենտրոնում հայտնվում է հենց Ենսենը, ում թիմի կողմից հղվում է տեղափոխման առաջարկ, սակայն Ենսենը մերժում է այդ առաջարկը[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Ռուբեն Ենսեն»։ altomfotball.no (նորվեգերեն)։ TV 2։ Վերցված է մարտի 18, 2013 
  3. Թուե Էրիկ (ապրիլի 17, 2011)։ «Վերևից ներքև» (նորվեգերեն)։ Սոգն Ավիս։ Վերցված է մարտի 18, 2013 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Քվամե Սիգվե (ապրիլի 14, 2006)։ «Ռուբեն Ենսենի մայրը» (նորվեգերեն)։ Դոգբլադետ։ Վերցված է մարտի 18, 2013 
  5. Քվեմ Լարս Հոյեմ (հունիսի 4, 2013)։ «Կայզերսլաուտերն ֆուտբոլային ակումբի կազմը» (նորվեգերեն)։ Վերցված է հունիսի 4, 2013 
  6. «Ռուբեն Ենսեն» (նորվեգերեն)։ A։ ապրիլի 7, 2006։ Վերցված է մարտի 18, 2013 
  7. «Հյուսիսային ֆուտբոլի զարգացման միտումները» (նորվեգերեն)։ TV 2։ օգոստոսի 21, 2011։ Վերցված է մարտի 25, 2013 
  8. Յանսեն Անդերս Մո (նոյեմբերի 7, 2012)։ «Syk Ռուբենը վերադառնում է տուն» (նորվեգերեն)։ Վերցված է մարտի 29, 2013 
  9. «Վերակառուցումը» (նորվեգերեն)։ Վերդենս Գանգ։ Նորություններ Նորվեգիայից։ հունիսի 15, 2007։ Վերցված է մարտի 25, 2013