Jump to content

Ռուբեն Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Անտոնյան
Ծնվել է2 սեպտեմբերի, 1988 թ.
ՀՀ, Երևան
Երկիրհայ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Կայքrubenantonyan.com

Ռուբեն Անտոնյան (ծնվ. 1988 թ, սեպտեմբերի 2, Երևան, Հայաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Անտոնյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում[1]։

2014 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանում)։ Նույն տարեթվին տեղափոխվել է Գերմանիա և Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում հաճախել ստեղծագործության պրոֆեսոր Մանֆրեդ Շտանկեի դասարանում, սաունդսքեյփի Գեորգ Հայդուի դասարանում, ինչպես նաև երաժշտական տեսության և վերլուծության Սաշա Լինո Լեմքեի դասարանում։

2015 թվականին Ծաղկաձորում մասնակցել է 3-րդ արվեստի ամառային ակադեմիային և արժանացել «լավագույն երաժշտական ստեղծագործություն» անվանակարգին։

2018 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Նույն թվականին մասնակցել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում անցկացված ժամանակակից երաժշտության փառատոնին (Շառլոթի թագավորական համալսարանում), որտեղ վարպետության դասեր է ստացել կոմպոզիտոր Դորըթի Հայնդմանից և կոմպոզիտոր-վիզուալ արտիստ Քյոնգ Մի Չոյից։

2015 թվականից միչև 2018 թվականը եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի (ներկայիս Երիտասարդական Ֆորումի) խորհրդի անդամ, 2018-2021 թվականներին հանդիսացել է Երիտասարդական Ֆորումի ղեկավար։

Ռուբեն Անտոնյանը[1] «Քառորդ տոն» հասարակական կազմակերպության[2] հիմնադիր-նախագահն է և «Ասոնանս» անսամբլի հիմնադիր-տնօրենը։

Նրա երաժշտությունը կատարվել է մի շարք միջազգային փառատոններում, այդ թվում՝ «Music in Touch» (Կալիարի), «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» (Հայաստան), «Risuounanze» (Ուդինե), «Opus 3» (Երևան/Մյունխեն), «Loop» (Բրյուսել) և այլն։ Նրա «'М'Spiration»[3] մենանվագ ալտի համար ստեղծագործությունը ընտրվել է Միլանում կայանալիք «Մոնտեվերդին և ժամանակակից երաժշտությունը» խորագրով համերգին կատարվելու համար։ Համերգը նվիրված էր իտալացի անվանի կոմպոզիտոր Կլաուդիո Մոնտեվերդիի 450-ամյակին։ Ստեղծագործությունը կատարել է հայտնի ալտահար Մաուրիցիո Բարբետտին։

2019-2021 թվականներին Անտոնյանը մասնակցել է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացած «Թատրոնի ուրվագծերը» («Линии театра»[4]) խորագիրը կրող դպրոց-լաբորատորիային, որի գեղարվեստական ղեկավարն էր Ռուսաստանի վաստակավոր գործիչ Վիկտոր Ռիժակովը։ Դպրոց-լաբորատորիայի շրջանակներում մասնակցել է մի շարք նշանավոր մասնագետների, այդ թվում՝ Դմիտրի Կուրլյանդսկու, Վլադիմիր Գորլինսկու, Արման Ղուշչյանի, Սերգեյ Ռանևի և այլոց դասախոսություններին։

2021 թվականից պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանի գիտական ղեկավարությամբ հայցորդ է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում։

2021 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասավանդում է «երաժշտական ինֆորմատիկա» առարկան, իսկ 2022 թվականից՝ «գործիքավորման արդի տեխնոլոգիաներ» առարկան։ 2022 թվականից «Էրազմուս+» ծրագրի դասախոս է։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Անտոնյանը կամերային, վոկալ և սիմֆոնիկ երաժշտության հեղինակ է[1]։

Ակադեմիական ստեղծագործություններ

  1. «Պոեմ» մենանվագ թավջութակի համար (2010)
  2. «Little Piece» հոբոյի և դաշնամուրի համար (2011)
  3. «Romance» սոպրանոյի և դաշնամուրի համար (Հովհաննես Թումանյանի խոսքերով) (2012)
  4. Դաշնամուրային տրիո (2012)
  5. «Somnoque» դաշնամուրի համար (2013)
  6. «Romance» մեցցո-սոպրանոյի, թավջութակի և դաշնամուրի համար (Վահագն Դավթյանի խոսքերով) (2013)
  7. «Nictation» ֆլեյտայի և դաշնամուրի համար (2013)
  8. «Fugue (3 voices)» դաշնամուրի համար (2013)
  9. «Penetration» նվագախմբի համար (2014)
  10. «Motion» կլարնետի, ջութակի և թավջութակի համար (2014)
  11. «Three Piano Pieces after Robert Motherwell Paintings» դաշնամուրի համար (2015)
  12. «4.5 Situation(s)» մենանվագ ֆլեյտայի համար[5] (2016)
  13. «IV Chromatic Pieces» դաշնամուրի համար (2016)
  14. «anticIpation» դաշնամուրի համար (2016)
  15. «Extension» for լարային եռյակի համար[6] (2016)
  16. «[Not] in usual mood[e]» հայկական վիոլայի համար[7] (2017)
  17. «[in Spring] something green is growing / three little pieces» դաշնամուրի համար (2017)
  18. «'M'Spiration» մենանվագ ալտի համար[8] (2017)
  19. «Piano Work (u n i n t e r r u p t e d  i l l u m i n a t i o n)» մենանվագ դաշնամուրի համար (2017)
  20. «[layer] per [layer]» անսամբլի համար (2018)
  21. «Transposition» նվագախմբի համար (2018)
  22. «Mechanical (S.)» սաքսոֆոնային քառյակի համար[9] (2018)
  23. «almost could be...» ջութակի և ալտի համար (2018)
  24. «{re}-receiving-{set}» լարային քառյակի համար[10] (2019)
  25. «'B'Spiration» անսամբլի համար[11] (2020)
  26. «ex[-]position after Robert Motherwell painting» մենանվագ ֆլեյտայի համար[12] (2020)
  27. «Piano Work II (m i c r o  p a t t e r n s)» մենանվագ դաշնամուրի համար (2021)
  28. «Sonata for Solo Cello (Act of Auscultation)» մենանվագ թավջութակի համար (2022)
  29. «{re}-receiving-{set}» II լարային քառյակի համար (2023)

Երգեր

  1. «Revery»[13] (2021)
  2. «Silent Eyes»[14] (2021)
  3. «Caught Up»[15] (2023)

Այլ նախագծեր, էլեկտրոնային երաժշտություն

«Persephone. Before» էլեկտրոնային երաժշտություն փերֆորմանսի համար (2023)

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2015-2018 Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի խորհրդի անդամ
2015-2019 «Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ի հիմնադիր փոխնախագահ
2019-2021 Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի՝ «Ֆորում»-ի ղեկավար
2019

թ.-ից

«Ասոնանս» անսամբլ ՍՊԸ-ի հիմնադիր
2020

թ.-ից

«Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ի հիմնադիր նախագահ
2021

թ.-ից

«Ասոնանս» անսամբլ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն
2021

թ.-ից

Դասավանդում է «երաժշտական ինֆորմատիկա» առարկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
2022

թ.-ից

Դասավանդում է «գործիքավորման արդի տեխնոլոգիաներ» առարկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

Բանախոսություններ

2017 Թեմա ՝ «Հնչյունային լանդշաֆտ. ակուստիկ էկոլոգիա»

Վայր՝ Հայաստանի կոմպոզիտորների միություն

2017 Թեմա ՝ «Հնչյունային լանդշաֆտ. ակուստիկ էկոլոգիա»

Վայր՝ ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն

2018 Թեմա ՝ «Մենանվագ երաժշտության գունակազմությունը»

Վայր՝ Հայաստանի կոմպոզիտորների միություն

2022 Թեմա ՝ «Երաժշտական նյութերի իմիտացիան և հատվածական օգտագործումը՝ որպես նոր կոմպոզիտորական մոտեցում»

Վայր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

2010-2014 Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ պրոֆ. Արամ Սաթյանի դասարանում։

Բակալավրի աստիճան՝ «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ

2014-2016 Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում ուսումնասիրել է ստեղծագործություն պրոֆեսոր Մանֆրեդ Շտանկեի դասարանում, սաունդսքեյփ Գեորգ Հայդուի դասարանում, ինչպես նաև երաժշտական տեսություն և վերլուծություն Սաշա Լինո Լեմքեի դասարանում։
2016-2018 Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ պրոֆ. Արամ Սաթյանի դասարանում։

Մագիստրոսի աստիճան՝ «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ

2021 թ.-ից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի հայցորդ է, ղեկավար՝ պրոֆ. Լիլիթ Երնջակյան։

Վարպետության դասընթացներ

2015 Մասնակցել է «Մշակութային հասարակություն» ՀԿ-ի կազմակերպած «Cultural.am» աշխատարանին, որտեղ վարպետության դասեր է ստացել կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանից։
2018 Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ Շառլոթի թագավորական համալսարանում, ստացել է վարպետության դասեր կոմպոզիտորներ Դորըթի Հայնդմանից և կոմպոզիտոր, վիզուալ արտիստ Քյոնգ Մի Չոյից։
2019-2021 Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է «Թատրոնի ուրվագծերը» («Линии театра»[4]) խորագրով դպրոց-լաբորատորիային՝ բաղկացած 5 փուլից։ Գեղ. ղեկավար՝ Վիկտոր Ռիժակով։

Մասնավոր դասընթացներ

2006-2011 Հաճախել է դաշնամուրի մասնավոր դասերի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նաիրա Աբրահամյանի մոտ։
2009-2011 Հաճախել է մասնավոր կոմպոզիցիայի դասերի պրոֆեսոր Արամ Սաթյանի մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Armenian National Music». anmmedia.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. «Կայք». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. Ruben Antonyan - 'M'Spiration (2017) for viola solo, Վերցված է 2023-12-20-ին
  4. 4,0 4,1 «ЛИНИИ ТЕАТРА – Центр театрального мастерства» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Ruben Antonyan - 4.5 Situation(s), Վերցված է 2023-12-20-ին
  6. Ruben Antonyan - Extension for violin, viola and cello (2016) | Crossroads 2018, Վերցված է 2023-12-20-ին
  7. Ruben Antonyan. [Not] in usual mood[e] for Armenian viola solo, Վերցված է 2023-12-20-ին
  8. Ruben Antonyan - 'M'spiration (2017) / Mary Dolmazyan, Վերցված է 2023-12-20-ին
  9. Ruben Antonyan - Mechanical(S.) (2018) for saxophone quartet, Վերցված է 2023-12-20-ին
  10. Ruben Antonyan - {re}-receiving-{set} for string quartet / CROSSROADS 2022, Վերցված է 2023-12-20-ին
  11. Ruben Antonyan - 'B'Spiration / Ensemble Assonance, Վերցված է 2023-12-20-ին
  12. SIMC - Scrivere per il futuro - ...dagli amici esteri - Ruben Antonyan - Ex[-]position, Վերցված է 2023-12-20-ին
  13. Ruben Antonyan - Revery (Official Music Video), Վերցված է 2023-12-20-ին
  14. Ruben Antonyan - Silent Eyes (Official Audio), Վերցված է 2023-12-20-ին
  15. Caught Up, Վերցված է 2023-12-20-ին