Ռուբեն Անդրիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռուբեն Անդրիասյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1938(1938-10-31) (81 տարեկան)
ԾննդավայրՆալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Kazakhstan.svg Ղազախստան
Մասնագիտացումդրամատուրգ
ՊարգևներԲարեկամության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Պարասատի շքանշան

Ռուբեն Սուրենի Անդրիասյան (ռուս.՝ Рубе́н Суре́нович Андриася́н, հոկտեմբերի 31, 1938(1938-10-31), Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ղազախական թատրոնի ռեժիսոր, Ղազախստանի ժողովրդական արտիստ (1992), պրոֆեսոր (2007)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1963 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի դասարանում)[2]։ Ստեղծագործական կարիերան որպես ռեժիսոր սկսել է Կզըլ-Օրդայի դրամատիկական թատրոնում։ Այնուհետևև եղել է Կոստանայի Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական թատրոնի ռեժիսորը և Կարագանդայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը (1966), Լերմոնտովի անվան Հանրապետական ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսորը (1972), Ղազախստանի մանկապատանեկան ակադեմիական թատրոնի ռեժիսորը (1974)։

1975 թվականից ընդհատումներով դասավանդել է Ղազախստանի արվեստի ազգային ակադեմիայի «դերասանական հմտություններ և ռեժիսուրա» ամբիոնում։

1983 թվականից եղել է Ալմաթիի Լերմոնտովի անվան դրամայի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշ (1986)
  • Ղազախստանի ժողովրդական արտիստ (1992)
  • Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 1998)
  • Երախտապարտության շքանշան (ղազ.՝ Парасат ордені) (2000)
  • «Պլատինե Թառլան» (ղազ.՝ «Платиналы Тарлан») Ղազախստանի անկախության մրցանակի դափնեկիր (2001)
  • Ղազախստանի պետական մրցանակի դափնեկիր (2002)
  • «Ոսկե մարդ» (ղազ.՝ «Алтын Адам») «Մշակույթի գործիչ» «Տարվա մարդ» նոմինացիայում[3]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]