Jump to content

Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ International Day of Reflection on the Genocide in Rwanda, արաբ․՝ اليوم الدولي للتفكر في الإبادة الجماعية التي وقعت عام في رواندا‎‎, իսպ.՝ Dia Internacional de Reflexion sobre el Genocidio cometido en Rwanda, չինարեն՝ 卢旺达境内灭绝种族罪行国际反思日, ֆր.՝ Journee internationale de reflexion sur le genocide au Rwand), հիշատակի օր, որը նշվում է ապրիլի 7-ին՝ սկսած 2004 թվականից[1]։

Սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի դեկտեմբերի 23-ին (բանաձև՝ № A/RES 58/234)[2]։ Հիշատակի օր է սահմանվել Ռուանդայի ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ։

Ռուանդայի ցեղասպանությունը շարունակվել է մոտ 100 օր, սպանվել է ավելի քան 800 հազար մարդ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր ուղերձում ասել է․

Մենք պահում ենք ավելի քան 800 000 անմեղ մարդու հիշատակը, որոնք կորցրել են իրենց կյանքը։ Մեր մտքերը նաև նրանց հետ են, ովքեր վերապրել են այդ ողբերգությունը, որոնց անմոռանալի վկայությունները մեզ թույլ են տվել լիովին գիտակցել այդ ողբերգության մասշտաբները, որը միանգամայն հնարավոր կլիներ կանխել։

Ամենամյա թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2016 թվական - «Պայքար ցեղասպանության գաղափարախոսության դեմ»
  • 2015 թվական
  • 2014 թվական - «Հիշողություն, համախմբում, վերակենդանացում»
  • 2013 թվական
  • 2012 թվական - «Պատմության դասեր քաղել հանուն պայծառ ապագայի»[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Programa de Divulgación sobre el Genocidio en Rwanda y las Naciones Unidas». www.un.org (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  2. «Rwanda – MIĘDZYNARODOWY DZIEŃ PAMIĘCI LUDOBÓJSTWA W RWANDZIE W 1994 ROKU, 7 kwietnia 2004 r.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  3. «Outreach Programme on the Rwanda Genocide and the United Nations». www.un.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]