Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտ
անգլ.՝ Ross William Ulbricht | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1984 (36 տարեկան) |
Ծննդավայր | Օստին, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | սպիտակ ամերիկացի[1] |
Կրթություն | Փենսիլվանիա նահանգի համալսարան և Տեխասի համալսարանը Դալասում |
Երկեր | Silk Road |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական |
Պարգևներ և մրցանակներ | Eagle Scout? |
Կայք | freeross.org |
Ross Ulbricht Վիքիպահեստում |
Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտ, հայտնի նաև ինչպես Dread Pirate Roberts։ Silk Road անանուն առևտրային հարթակի հիմնադիրը։ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին նա ձեռբակալվեց Սան Ֆրանցիսկոյում թմրանյութերի վաճառքի, հաքերային հարձակումների և փողերի լվացման մեղադրանքով[2]։ Նա 2015 թվականի մայիսի 29-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Silk Road[խմբագրել | խմբագրել կոդը]
Silk Road-ը անանուն առևտրային հարթակ է, որ նախատեված է հոգեմետ նյութերի և այլ ոչ օրինական ապրանքների տարածման համար։ Կայքը աշխատում էր, ինչպես Tor-ի փակ սերվիս և վճարման համար օգտագործվում էր Bitcoin: Forbsin տված հարցազրույցի ժամանակ Ռոսսը հաստատեց, որը չի համարվում կայքի ստեղծողը և որ նա գնել է օրիգինալ ստեղծողից, ով նաև համարվում է Мt.Gox բորսաի հիմնադիրը[3]։ Սակայն, համաձայն ԱԱԾ-ի տված հաշվետվության՝ հենց Ռոսսն է ստեղծել և շարունակել ապահովել խանութը[4]։
Ձեռբակալություն և դատ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հոկտմեբերի 1-ին Ռոսս Ուիլյամը ձեռբակալվեց Սան Ֆրանցիսկոյի գրադարաներից մեկում։ Ուլբրիխտի ձեռբակալման ժամանակ նա օգտագործում էր իր նոթբուքը և Silk Road-ում լիցենզավորված էր ինչպես կայքի ադմին[5]։ Նրան մեղադրում են թմրանյութերի տարածման, հաքերային հարձակումների և փողերի լվացման մեջ։ Գործակալները սկսեցին կասկածել Ուլբրիխտին այն բանից հետո երբ, տարբեր ֆորումներում հանդիպեցին Silk Road-ի գովազդին, որը հրապարակված էր altoid օգտանունով։ Ինչպես նաև այս օգտանունը օգտագործվել է ծրագրավորողների համար աշխատանքի հայտարարության մեջ, որին կից նշված է եղել էլեկտրոնային հասց, որում եղել է Ուլբրիխտ անունը[6]։ Հետագայում, կանադական հատուկ գործակալների միջոցով գտնվեց ծանրոց, որում կային 9 կեղծ փաստաթղթեր, որոնք ուղարկված էին Սան Ֆրանցիսկո[7]։
ԱԱԾ-ի տարբերակով, Ուլբրիխտը պատվիրել և վճարել է վեց սպանության համար[8]։ Ինչպես նաև նշվում է, որ Ուլբրիխտը հետաքրքրված էր փողերով, և նա պատրաստվում էր փախչել ԱՄՆ-ից։ Հետքննությունը ցույց է տալիս, որ Ուլբրիխտը հստակ իմացել է, որ իր հաջախորդների մեջ կան ուժեղ կախվածություն ունեցողներ[9]։
2015 թվականի մայիսի 20-ին Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտը մեղավոր ճանաչվեց թմրամիջոցների մեծ քանակությամբ վաճառքի, հաքերային գորոծունեություն ծավալելու և այլնի համար։ Արդյունքում նա դատապարվեց ցմահ, ինչպես նաև 20, 15 և 5 տարի առանձին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 US Bureau of Prisons Inmate Database
- ↑ «В США арестовали "повелителя" темной стороны интернета» (ռուսերեն)։ РБК։ 2013-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-03-ին։ Վերցված է 2013-10-02
- ↑ Andy Greenberg (2013-08-14)։ «Meet The Dread Pirate Roberts, The Man Behind Booming Black Market Drug Website Silk Road» (անգլերեն)։ Forbes։ Վերցված է 2013-10-02
- ↑ «Cryptocurrency on Trial»
- ↑ «The FBI staged a lovers' fight to catch the kingpin of the web's biggest illegal drug marketplace»
- ↑ «Silk Road fell due to a catalogue of errors by owner Ross Ulbricht»
- ↑ Alex Konrad (2013-10-02)։ «Feds Shut Down Silk Road Black Market, Owner Known As 'Dread Pirate Roberts' Arrested» (անգլերեն)։ Forbes։ Վերցված է 2013-10-02
- ↑ «Read the Transcript of Silk Road’s Boss Ordering 5 Assassinations»
- ↑ Preet Bharara, прокурор։ «Ulbricht Prosecution Sentencing Letter»
|