Ռոջեր Բրաուն
Ռոջեր Բրաուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1942 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 4, 1997 (54 տարեկան) |
Մահվան վայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | George W. Wingate High School? |
Մասնագիտություն | բասկետբոլիստ, քաղաքական գործիչ և բասկետբոլի մարզիչ |
![]() |
Ռոջեր Ուիլյամ Բրաուն (անգլ.՝ Roger William Brown,մայիսի 22, 1942, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 4, 1997, Ինդիանապոլիս, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ, Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայի լավագույն խաղացողներից մեկը, նույն ասոցիացիայի բոլոր ժամանակների երեսուն լավագույն խաղացողներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականին նա ընդունվեց Դեյթոնի համալսարան, որտեղ նրան արգելել են հանդես գալ ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայում և բասկետբոլի ազգային ասոցիացիայում, քանի որ դպրոցական տարիներին Բրաունը և նրա նախկին գործընկերները, այդ թվում նաև Կոնի Խոկինսը ներգրավված են եղել խաղադրույքների և պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալի մեջ։ Բրաունը ոչ մի հանցավոր արարք չի կատարել, նրան մեղադրել են միայն այն բանի համար, որ նա կապված է եղել սկանդալում ներգրավված առանցքային անձի՝ Ջեք Մոլինասի հետ։ Արգելված լինելով Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի և Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կողմից Բրաունը խաղացել է Դեյթոնի սիրողական բասկետբոլի լիգաներում և 1967 թվականին պայմանագիր կնքել Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայի նորաստեղծ «Ինդիանա Փեյսերս» ակումբի հետ[1]։
Նրա կարիերան Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայում տևել է ութ տարի, որի ընթացքում նա վաստակեց ավելի քան 10,000 միավոր, մասնակցել է Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայի չորս բոլոր աստղերի խաղերին և նվաճեց երեք չեմպիոնական տիտղոս։ Նա հանդես է եկել «Փեյսերսում», «Մեմֆիս Սաունդսում» «Յուտա Սթարզում»։
1997 թվականին Բրաունը միաձայն ընտրվել է Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիայի բոլոր ժամանակների հավաքականի կազմում։ Նա չորս խաղացողներից մեկն է որի խաղային համարը հավերժ ամրագրված է «Փեյսե»ր ակումբում։
2013 թվականի սեպտեմբերի 8-ին Բրաունի անունն ընդգրկվել է բասկետբոլի փառքի սրահում[2]։
Նա յոթ երեխաների հայր է, 1996 թվականին նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ, իսկ հաջորդ տարի նա մահացել է[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Remember the ABA: Roger Brown»։ www.remembertheaba.com
- ↑ «Five Direct-Elect Members Announced for the Class of 2013 By the Naismith Memorial Basketball Hall of Fame»։ Hoophall.com (անգլերեն)։ Basketball Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2014-11-09
- ↑ Five Direct-Elect Members Announced for the Class of 2013 By the Naismith Memorial Basketball Hall of Fame
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ПрофильArchived 2021-02-10 at the Wayback Machine. на сайте Зал славы баскетбола(անգլ.)
- Роджер Браун на Remember the ABA
|