Jump to content

Ռոնալդ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Հովսեփյան
Դիմանկար
Ծնվել է1960
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի քոլեջ
Մասնագիտությունձեռնարկատեր

Ռոնալդ կամ Ռոն Հովսեփյան (1960, ԱՄՆ), Indigo Agriculture ընկերության գլխավոր գործադիր տնօրեն։ Նախկինում եղել է Novell և IntraLinks ընկերությունների նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը[1]՞

Կրթություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփյանը սովորել է Բոստոնի քոլեջի Բնական գիտությունների բակալավրում։

Նա իր կարիերան սկսել է IBM միջազգային ընկերությունում, որտեղ 16 տարվա ընթացքում նա զբաղեցրել է ղեկավար և գործադիր պաշտոններ, այդ թվում՝ IBM մարքեթինգի և ծառայությունների բաշխման արդյունաբերության գլխավոր մենեջեր, կառավարել է ապարատային և ծրագրային ապահովման արտադրանքի մշակումը, վաճառքը, մարքեթինգը և ծառայությությունները։

2000-2003 թվականներին եղել է վենչուրային կապիտալ Actua Corporation ընկերության գլխավոր գործադիր տնօրեն։

2003 թվականին միացել է Novell ընկերությանը՝ որպես գործադիր փոխնախագահ և նախագահ։ 2005-2011 թվականներին եղել է ընկերության նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը։ Հովսեփյանը վարել է Novell-ի և Մայքրոսոֆթի միջև ընթացող վիճաբանական բանակցությունը, որը ավարտվել է 2006 թվականի հոկտեմբերին[2][3]։

2010 թվականին Հովսեփյանը հայտարարել է, որ համաձայն է ձեռք բերել Attachmate ընկերությունը։ 2011 թվականի ապրիլի 25-ին հեռացել է Novell-ից։

2012 թվականի սկզբին Հովսեփյանը դարձել է նորաստեղծ IntraLinks ընկերության նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը[1]։ Նրա ղեկավարությամբ ընկերությունը զարգացրել և ստեղծել է Intralinks VIA-ն և Intralinks Dealnexus[4][5][6]։ Հովսեփյանի տնօրինել է IntraLinksPE Nexus-ի, MergerID-ի և docTrackr-ի ձեռքբերումների ընթացքում[7][8]։ Նա մնացել IntraLinks-ում նաև այն ժամանակ, երբ ձեռք է բերել Synchronoss-ը։ 2017 թվականի ապրիլին Հովսեփյանը հեռացել է Synchronoss-ից[9]։ 2020 թվականի սեպտեմբերին դարձել է Indigo Agriculture ընկերության գլխավոր գործադիր տնօրենը[10]։

Սպասարկման խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից սկսած Հովսեփյանը եղել է ANSYS-ի Սպասարկման խորհրդի անդամ[11]։ Ներկայումս դրա անկախ գլխավոր տնօրեն։ Նախկինում եղել է ANSYS-ի ոչ գործադիր նախագահ։ 2015 թվականի օգոստոսից Հովսեփյանը եղել է Cloud Technology Partners-ի խորհրդատուների խորհրդի անդամ, որը մասնագիտանում է ամպային նախաձեռնությունների ոլորտում[12]։

Հովսեփյանը 1998 թվականից մինչև 2015 թվականի օգոստոսը եղել է ANN նորաստեղծ ընկերության Խորհրդատուների խորհրդի անդամ[13]։ 2005-2015 թվականներին եղել է ընկերության տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Intralinks Appoints Ronald W. Hovsepian New CEO». 2011 թ․ դեկտեմբերի 16.
  2. «p2pnet.net - the original daily p2p and digital media news site » Blog Archive » Microsoft / Novell deal 'stinks'». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Microsoft/Novell Deal Could Create Two-Tier Linux Market - Slashdot». linux.slashdot.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «IntraLinks Releases IntraLinks VIA, Secure File Sharing with Administrative Controls».
  5. «Intralinks Launches Largest Global Deal Sourcing Network - Intralinks Dealnexus».
  6. «Intralinks launches global deal sourcing network». 2013 թ․ սեպտեմբերի 24.
  7. «Intralinks acquires MergerID and PE-Nexus».
  8. Dillet, Romain (2014 թ․ ապրիլի 24). «Intralinks Acquires Document Security Service docTrackr». TechCrunch. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «Synchronoss Announces Management Changes». Business Wire. 2017 թ․ ապրիլի 27.
  10. Bunge, Jacob. «How a Billion-Dollar Farm-Tech Startup Stumbled, Then Revamped».
  11. http://investors.ansys.com/corporate-governance/board-of-directors.aspx Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Board Service, ANSYS
  12. http://www.cloudtp.com/?announcements=cloud-technology-partners-names-ronald-hovsepian-to-board-of-advisors Board Service, Cloud Technology Partners
  13. http://investor.anntaylor.com/phoenix.zhtml?c=78167&p=irol-govBio&ID=238387 Արխիվացված 2017-09-27 Wayback Machine Board Service, ANN Inc