Ռոմուալդաս Օզոլաս
Ռոմուալդաս Օզոլաս լիտ.՝ Romualdas Ozolas | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1939[1] |
Ծննդավայր | Joniškėlis, Pasvalys District Municipality |
Մահացել է | ապրիլի 6, 2015[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվա |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և լրագրող |
Աշխատավայր | Վիլնյուսի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Seimas? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կայք | lrs.lt/datos/kovo11/signatarai/www_lrs.signataras-p_asm_id=59.htm |
Romualdas Ozolas Վիքիպահեստում |
Ռոմուալդաս Օզոլաս (լիտ.՝ Romualdas Ozolas, 31 հունվարի, 1939, Իոնիշկելիս, Պասվալիո շրջան, Պանեվիժիսի կոմսություն – 6 ապրիլի, 2015, Վիլնյուս, Վիլնյուսի կոմսություն, Լիտվա)[2], լիտվացի քաղաքական գործիչ և հրապարակախոս։ Սայուդիս շարժման ակտիվիստ, Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր (1992-2000), Վիլնյուսի համալսարանի դասախոս[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմուալդաս Օզոլասը ծնվել է 1939 թվականի հունվարի 31-ի Լիտվայի Իոնիշկելիս քաղաքում[4]։ 1957 թվականին ավարտել է դպրոցը Շյաուլյայի շրջանի Բազիլիոնայ վայրում։ 1957 թվականից մինչև 1962 թվականի փիլիսոփայություն է սովորել Վիլնյուսի համալսարանում, իսկ 1968-1973 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1973 թվականից մինչև 1989 թվականը դասավանդել է Վիլնյուսի համալսարանում։ 1965 թվականից մինչև 1968 թվականն աշխատել է որպես «Kulturos baraj» ամսագրի պատասխանատու քարտուղար, ապա բաժնի խմբագիր։
Ռոմուալդաս Օզոլասը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ 1973 թվականից մինչև 1990 թվականը[3]։ 1988-1990 թվականներին եղել է Լիտվայի անկախության համար պայքարող Սայուդիս շարժման անդամ[3]։ 1988 թվականին Ռոմուալդաս Օզոլասը հիմնադրել է «Վիլնիա» ազգայնական կազմակերպությունը[5]։ 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է Լիտվայի վարչապետի տեղակալ Ալգիրդաս Բրազաուսկասի հետ միասին։ 1993 թվականին անդամակցել է Լիտվայի կենտրոնի միությանը (լիտ.՝ Lietuvos centro sąjunga, LCS) և եղել է նրա նախագահը մինչև 2000 թվականը[3]։ 1996 թվականին Ռոմուալդաս Օզոլասն ընտրվել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր և մնացել այդ պաշտոնում մինչև 2000 թվականը[3]։ 2003 թվականից մինչև 2007 թվականը գլխավորել է Կենտրոնի ազգային կուսակցությունը, որը 2005 թվականին վերանվանվել է Կենտրոնի լիտվական կուսակցություն։
1991 թվականին Ռոմուալդաս Օզոլասը դարձել է Ստասիս Շալկաուսկիսի մրցանակի առաջին դափնեկիրը[3]։
Ռոմուալդաս Օզոլասը մահացել է 2015 թվականի ապրիլի 6-ին Վիլնյուսում քաղցկեղից[4]։ Թաղված է Անտիկալնիսի գերեզմանատանը[6]։
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմուալդաս Օզոլասն ունեցել ազգայնական հայացքներ[7]։ Հայտնի է եղել Ռուսաստանի ու ռուսների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով։ 2011 թվականին հրատարակել է հոդված՝ կոչ անելով, որ Կալինինգրադի մարզն առանձնանա Ռուսաստանից, ու այդ տարածքում ձևավորվի «Բալթիական հանրապետություն»[8]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pasakojimai apie filosofiją. Vilnius 1988. ISBN 5-7900-0008-8 (Պատմվածքներ փիլիսոփաների ու փիլիսոփայության մասին)
- Pirmieji atkurtosios nepriklausomybės metai. 1992 (Վերականգնված անկախության առաջին տարիները)
- Atgimimo ištakose. 1997 (Վերածննդի ակունքների մոտ)
- Išsivadavimas. 1998 (Ազատագրում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.mle.lt/straipsniai/romualdas-ozolas
- ↑ «Mirė buvęs Seimo narys, signataras Romualdas Ozolas». lrytas.lt. 2015 թ․ ապրիլի 6.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Romualdas OZOLAS, bio on the pages of Lithuanian parliament
- ↑ 4,0 4,1 Рута Пукене (2015 թ․ ապրիլի 6). «Ушел из жизни Ромуалдас Озолас». RU.DELFI. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- ↑ Leonardas Vilkas, «LITEWSKA, ŁOTEWSKA I ESTOŃSKA DROGA DO NIEPODLEGŁOŚCI I DEMOKRACJI: PRÓBA PORÓWNANIA». 2007 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Eglė Samoškaitė (2015 թ․ ապրիլի 9). «Antakalnyje palaidotas vienas Sąjūdžio architektų R. Ozolas» (լիտվերեն). DELFI. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ Remembrance, History, and Justice. CEU Press. 2015
- ↑ «В Литве требуют отторжения Калининградской области от России». Regnum. 2011 թ․ հունիսի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմուալդաս Օզոլաս» հոդվածին։ |
|