Ռոմինա Յան
| Ռոմինա Յան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 5, 1974[1][2] |
| Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
| Մահացել է | սեպտեմբերի 28, 2010[3][1][2] (36 տարեկան) |
| Մահվան վայր | San Isidro, Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | հուդայականություն |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, սցենարիստ, հեռուստահաղորդավարուհի և պարուհի |
| Ծնողներ | հայր՝ Gustavo Yankelevich?, մայր՝ Cris Morena? |
Ռոմինա Յանկելևիչ (իսպ.՝ Romina Yankelevich, առավել հայտնի է որպես Ռոմինա Յան, իսպ.՝ Romina Yan, սեպտեմբերի 5, 1974[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[2] - սեպտեմբերի 28, 2010[3][1][2], San Isidro, Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի դերասանուհի, սցենարիստ, երգչուհի և պարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմինա Յանկելևիչը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 5–ին Բուենոս Այրեսում (Արգենտինա) ՝ պրոդյուսեր Գուստավ Յանկելևիչի և դերասանուհի ու սցենարիստ Քրիս Մորենայի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են 1995 թվականին։ Ռոմինան ունեցել է կրտսեր եղբայր՝ Թոմաս Յանկելևիչ՝ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Ռոմինան կինոյում սկսել է նկարահանվել 1990–ական թվականների սկզբին և մինչև իր մահը՝ 2010 թվականը, նկարահանվել է 12 ֆիլմում և սերիալում։ 2005 թվականին Յանկելևիչը սկսել է սցենարիստի կարիերան։
Կինոմատոգրաֆիական գործունեությունից բացի, Ռոմինան նաև եղել է երգչուհի և պարուհի։
1998–2010 թվականներին (մինչ մահը) Ռոմինան եղել է ամուսնացած պրոդյուսեր Դարիո Ջորդանոյի հետ, որից ունեցել է երեք որդի՝ Ֆրանկո Ջորդանո, Վալենտին Ջորդանո և Ազուլ Ջորդանո[4]։ Մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 28–ին սրտամկանի ինֆարկտից Սան Իսիդրոում (Բուենոս Այրեսի արվարձան, Արգենտինա) իր 36 ամյակից քիչ անց[5]։ 2011 թվականի դեկտեմբին Սան Կարլոս դե Բոլիվար հիվանդանոցում բացվել է դերասանուհու անվան մանկաբուժության համալիր[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 cinenacional.com (իսպ.) — 2001.
- 1 2 http://www.buenosairesherald.com/BreakingNews/View/46519
- ↑ Romina Yan — Biography
- ↑ «Actress Romina Yan dies of heart attack». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Tinelli inauguró el Pabellón Romina Yan con la familia Yankelevich en Bolivar» (անգլերեն). Exitoina. 2011 թ․ դեկտեմբերի 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ромина Ян (անգլ.) Internet Movie Database կայքում