Ռոմեո Մուրադյան
Ռոմեո Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | դերասան |
Ռոմեո Սանասարի Մուրադյան (վրաց.՝ რომეო მურადიანი, հունվարի 9, 1979, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, առավել հայտնի է «Մի վախեցիր» հայկական հեռուստասերիալից, որտեղ խաղում է Էդգարի դերը, Խորեն Լևոնյանի և Լուսինե Թովմասյանի հետ։ Հայտնի է նաև Լյուդովիկի դերով՝ «Առողջ եղիր» թատերական ներկայացումում, 2005 թվականին՝ Թբիլիսիում և 2014 թվականին՝ Փարիզում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմեո Մուրադյանը ծնվել է 1979 թվականին, Թբիլիսիում, Սանասար Մուրադյանի և Ռոզա Մուրադյանի (ծննդյամբ՝ Տերսաղաթելովա) ընտանիքում։ Ունի քույր՝ Նարինե անունով։ Կարիերան սկսել է 16 տարեկան հասակում՝ 1995 թվականին, երբ խաղացել է «Սկանդալ Հավլաբարում» պիեսում։ 1998 թվականին ավարտել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիան։ 1998-2012 թվականներին աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում, հետագայում` Սլավա Ստեփանյանի անվան թատրոնում որպես դերասան։ 2012 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ քույրն ապրում է 2009 թվականից։ Ազատ խոսում է հայերեն, վրացերեն, ռուսերեն և մի փոքր ֆրանսերեն։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի սեպտեմբերի 23-ին Ռոմեոն ամուսնացել է Ալինա Մուրադյանի (ծննդյամբ՝ Թումասյան) հետ։ Նրանք ունեն երկու տղա՝ Համլետը (ծնվել է 2003 թվականի հոկտեմբերի 31-ին), Գեորգին (ծնվել է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին) և աղջիկ՝ Ռոզալին (ծնվել է 2016 թվականի հունվարի 15-ին)։ Ավագ որդին 2011 թվականին նկարահանվել է «Բաց դուռը» հայկական ֆիլմում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մի վախեցիր[2] - Էդգար, 2006,
- Թղթե փամփուշտ (ქაღალდის ტყვია) - Սերոժ, 2006,
- Անկախություն (დამუკიდებლობის) - Կոմունիստ Հայաստանից, 2009։
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սկանդալ Հավլաբարում - Սաքո, 1995,
- Աղջկաս փեսացուները[3] - Արամ / Արմեն, 1996,
- Արտաշեսի կրքերը` ռազմիկ, 1997,
- Սիրուց պատուհաս[4] - Վահան, 1998,
- Նախ մահացավ, հետո ամուսնացավ[5][6] - Սերգո, 1999-2000,
- Դիմակահանդես - Այծ,
- Պիկնիկ - Սապո,
- Քեռի Բաղդասար - Օգսեն,
- Արևելյան ատամնաբույժ - Մարգար,
- Մեղադրական եզրակացություն - Գիգլա Մեբուրիշվիլի,
- Սուրբ Ծնունդը Կուպելոյի տանը` Նինիլո,
- Եղիր առողջ[7] - Լյուդովիկ (Թբիլիսիում), 2005,
- Եղիր առողջ[8][9] - Լյուդովիկ (Փարիզում), 2014։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռոմեո Մուրադյանի մասին ru.hayazg.info կայքում
- ↑ Mi Vakhetsir / Մի Վախեցիր / Не бойся / Don`t be afraid, 1 Часть / 1 mas! — YouTube
- ↑ Женихи моей дочери
- ↑ Горе от любви
- ↑ Вначале Скончались, Потом Повенчались
- ↑ ВНАЧАЛЕ СКОНЧАЛИСЬ, ПОТОМ ПОВЕНЧАЛИСЬ — часть 1 — YouTube
- ↑ Будьте здоровы
- ↑ A vos souhaits!
- ↑ Pierre CHESNOT «A vos souhaits!» — YouTube
|