Ռոմեն Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմեն Դավթյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1937(1937-10-10) (82 տարեկան)
Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրերդասական
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՀԽՍՀ Մշակույթի նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
ՊարգևներՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ռոմեն Աբրահամի Դավթյան (հոկտեմբերի 10, 1937(1937-10-10), Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի կոմպոզիտոր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմեն Դավթյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 10-ին Կիսլովոդսկ քաղաքում[2]: 1960 թվականին ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը[3], 1966 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: Կոնսերվատորիան ավարտելուց հետո 1970-1971 թվակններին եղել է Հայաստանի մշակույթի նախարարության արվեստի գլխավոր վարչության պետը, 1991-1993 թվականներին՝ ՀՀ մշակույթի փոխնախարար:

1987-1988 թվականներին աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, իսկ 1989-1990 թվականներին եղել է «Հայհամերգ» հանրապետական միավորման գլխավոր տնօրեն ու գեղարվեստական խորհրդի նախագահը: 1985 թվականից Ռոմեն Դավթյանը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[4]: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, բալետների, սիմֆոնիկ, կամերային, գործիքային երկերի, կինոերաժշտության հեղինակ է:

Երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա երկերից են «Հանուն երջանկության», Սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, Լիրիկական պար սիմֆոնիկ նվագախմբի համար, Մանկական սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Տաղ» մշակում սիմֆոնիկ նվագախմբի համար, «Պարային» սիմֆոնիկ նվագախմբի համար, Բալետային սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, Ֆանտաստիկ պոեմ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Թեմա վարիացիաներով» լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար, Լարային կվարտետ, Պոեմ երկու դաշնամուրի համար, Վալս-կապրիս ջութակահարների անսմաբլի համար[5], «Հումորեսկ» ջութակահարների անսմաբլի համար, «Անուրջներ» ջութակահարների անսմաբլի համար, Էքսպրոմտ դաշնամուրի համար, Տոկկատա դաշնամուրի համար, Պրելյուդ ջութակի և դաշնամուրի համար, Պար թավջութակի և դաշնամուրի համար, Սոնատ ջութակի համար, «Իմ կանաչ քաղաք», «Ողկույզի գույնը», «Արևի Հարսնացուն» և այլ կինոերաժշտություններ:

Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանուն երջանկության» (1966)
  • «Աղջիկն ու մահը» (պոեմ սիրո մասին)[6]

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967, 1969 և 1971 Համամիութենական մրցույթների դափնեկիր
  • 1990 թվականին Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
  • 2008 ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Ռոմեն Դավթյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-10-10 
  2. «Давтян, Ромен Абрамович»։ slovar.wikireading.ru։ Վերցված է 2019-10-10 
  3. «Давтян Ромен Абрамович — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2019-10-10 
  4. «Romen Davtian | nab.am»։ www.nab.am։ Վերցված է 2019-10-10 
  5. «Darmar, Ali Cemal (1946-    )»։ fayllar.org։ Վերցված է 2019-10-10 
  6. «Большая биографическая энциклопедия (2009г.). Статьи на букву "Д" (часть 2, "ДАВ")»։ biografii.niv.ru։ Վերցված է 2019-10-10