Ռոման Ռոմանյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոման Ռոմանյուկ
ուկր.՝ Роман Сергійович Романюк
РОМАНЮК РОМАН СЕРГІЙОВИЧ VADIM CHUPRINA.jpg
Ծնվել էհոկտեմբերի 18, 1961(1961-10-18) (57 տարեկան)
ԾննդավայրՉեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր[1] և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր
Քաղաքական կուսակցությունУДАР և European Solidarity?[2]
Պարգևներ և
մրցանակներ
Honored Lawyer of Ukraine? և Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ
Roman Romanyuk Վիքիպահեստում

Ռոման Ռոմանյուկ (ուկր.՝ Роман Сергійович Романюк, հոկտեմբերի 18, 1961(1961-10-18), Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, Ուկրաինայի վաստակավոր իրավաբան, Ուկրաինայի VII, VIII գումարումների ժողովրդական պատգամավոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 18-ին Չերնովցի քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է գիշերօթիկ դպրոցում։ Այնուհետև ընդունվել է № 2 տեխնիկական դպրոցում (քաղաք Չերնովցի), որտեղ նա ստացել է Էլեկտրական ռադիոյի սարքավորումներ մոնտաժողի մասնագիտություն:

1980-1982 թվականին ծառայել է Սովետական բանակում:

1988 թվականին ավարտել է Շևչենկոյի անվան Կիևի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատել է Կիևի պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում:

Եղել է Կիևի քաղաքային պետական վարչակազմի դատարանների, իրավապահ մարմինների և արդարադատության մարմինների հետ փոխգործակցության վարչության պետի տեղակալ, վարչության պետ:

2004 թվականին նա Ուկրաինայի նախագահին առընթեր ավարտել է պետական կառավարման ազգային ակադեմիան՝ ստանալով «Պետական կառավարման մագիստրոսի» որակավորում:

2007 թվականից դարձել է «Մայրաքաղաքի իրավապահների ֆոնդ» բարեգործական կազմակերպության խորհրդի նախագահ:

2008-2012 թվականներին ընտրվել է 6-րդ գումարման Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր: Եղել է օրենքի և կարգի, կանոնակարգերի և խորհրդարանական էթիկայի հանձնաժողովի անդամ:

2009-2010 թվականներին «Նոր երկիր» քաղաքական կուսակցության նախագահն էր:

2012 թվականին ընտրվել է 7-րդ գումարման Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, զբաղեցրել է Ուկրաինայի Վերխովնա ռադայի կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը՝ օրենքի գերակայության և արդարության հարցերով:

Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում երկրորդ անգամ ընտրվել Է Ուկրաինայի VIII գումարման Ժողովրդական պատգամավոր՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» բազմամանդատ համապետական կուսակցության կազմից, ցուցակի համարը՝ 25: «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության պատգամավորական խմբակցության անդամ, Արդարադատության բարձրագույն խորհրդի իրավական կարգավիճակի հարցերով ենթակոմիտեի, Ուկրաինայի Գերագույն ռադայի իրավական քաղաքականության և արդարադատության հարցերով հանձնաժողովի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի վաստակավոր իրավաբան,
  • Պարգևատրվել է Ֆորտ-17 (2014 թվականի հունիսի 26 ) զենք-ատրճանակով,և "Beretta Px4 Compact" ( 2014 թվականի սեպտեմբերի 24) ատրճանակով[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]