Jump to content

Ռոման Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոման Գրիգորյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1982(1982-09-14)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 170 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տամբով
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Ռուսաստան Տորպեդո ԶԻԼ 0 (0)
2001 Ռուսաստան Վիտյազ (Պոդոլսկ) 10 (0)
2002 Ռուսաստան Կոլոմնա 18 (1)
2003 Ռուսաստան Տորպեդո ԶԻԼ սիրողական
2004 ՌուսաստանՏիտան 28 (5)
2005 Ռուսաստան Վիտյազ (Պոդոլսկ) 32 (5)
2006 Ռուսաստան Մետալուրգ Կուզբաս 33 (9)
2007-2009 Ռուսաստան Վիտյազ (Պոդոլսկ) 101 (43)
2010-2011 Ռուսաստան Շիննիկ 54 (11)
2011-2013 Ռուսաստան Կռիլյա Սովետով 22 (2)
2013 Ռուսաստան Վիտյազ (Պոդոլսկ) 15 (5)
2014 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 9 (1)
2014-2015 Ռուսաստան Տամբով 43 (19)
2016 Ռուսաստան Արմավիր 23 (4)
2017-մ.հ. Ռուսաստան Տամբով 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոման Բաղդասարի Գրիգորյան (սեպտեմբերի 14, 1982(1982-09-14)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ռոման Գրիգորյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մոսկվայի «Տորպեդո ԶԻԼ» ակումբում, սակայն խաղացել է ակումբի երկրորդ կազմում[3]՝ հիմնական թիմի կազմում չանցկացնելով ոչ մի խաղ։ 2001 թվականին տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Վիտյազ» ակումբ։ Գրիգորյանի դեբյուտը պրոֆեսիոնալ մակարդակում կայացել է օգոստոսի 12-ին, երբ նա թիմի մեկնարկային կազմում մասնակցել է Լուխովիցիի «Սպարտակ» ակումբի դեմ խաղին։ Խաղի ընթացքում նա աչքի չի ընկել, այդ պատճառով էլ գլխավոր մարզիչ Վալենտին Կովաչը հանդիպման 58-րդ րոպեին նրա փոխարեն դաշտ է դուրս բերել Եֆիմ Լոմկովին[4]։ Թիմում անցկացրած կես տարվա ընթացքում նա մասնակցել է 10 խաղի։

Հաջորդ մրցաշրջանը նա սկսել է «Կոլոմնե» ակումբում, որ խաղում էր Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նա նշել է օգոստոսի 5-ին՝ մասնակցելով Լուխովիցիի «Սպարտակ» ակումբի հետ խաղին։ Այս անգամ Գրիգորյանը խաղացել է 90 րոպե, սակայն նրա թիմը պարտվել է 0:1 հաշվով[5]։ Օգոստոսի 20-ին նա խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ «Լոկոմոտիվի» դեմ խաղի 33-րդ րոպեին գրավելով Ռուսլան Աբլաևի պաշտպանած դարպասը[6]։ Դա միակ գոլն էր, որ նա խփել է ակումբի կազմում անցկացրած 18 հանդիպումներում։ Մրցաշրջանի արդյունքներով թիմն զբաղեցրել է 18-րդ տեղը վարկանշային աղյուսակում, ինչը նրան թույլ է տվել պահպանել տեղը երկրորդ դիվզիոնում, սակայն զրկվել է պրոֆեսիոնալ կարգավիճակից։

2003 թվականի մրցաշրջանը Գրիգորյանն անցկացրել է սիրողական մակարդակում՝ հանդես գալով վերակազմավորված «Տորպեդո ԶԻԼ» ակումբում։ Հետագայում նա հանդես է եկել մայրաքաղաքի «Տիտան» ակումբում, իսկ 2005 թվականին վերադարձել է Պոդոլսկի «Վիտյազ», սակայն այս անգամ ընդգրկվել է թիմի հիմնական կազմում։ Ակումբը մրցաշրջանը հաջող է սկսել, իսկ Գրիգորյանը պարբերաբար դաշտ է դուրս եկել։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է Լիսկիի «Լոկոմոտիվի» դեմ խաղում, իսկ «Լոկոմոտիվ-Մ» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել դուբլով[7]։ «Վիտյազը» մրցաշրջանն ավարտել է երրորդ տեղում, ինչը նրան հնարավորություն չտվեց բարելավել իր կարգավիճակը։

2006 թվականի սկզբին կիսապաշտպանը տեղափոխվել է Նովոկուզնեցկի «Մետալուրգ Կուզբաս» ակումբ, որը նույնպես ներկայացնում էր երկրորդ դիվիզիոնը, բայց խաղում էր «Արևելք» տարածաշրջանում։ Առաջնության երրորդ փուլի՝ Իրկուտսկի «Զվեզդա» ակումբի դեմ արտագնա խաղի 67-րդ րոպեին Գրիգորյանը գրավում է սեփական դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը և տանտերերին փրկելով պարտությունից[8]։ Ակումբի կազմում անցկացրած 33 խաղերում նա խփել է ինը գոլ։ Տարվա արդյունքներով «Մետալուրգը» երկրորդն էր, բայց քանի որ Տոլյատիի «Լադա» ակումբը չէր անցել Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի լիցենզավորումը, «Մետալուրգն» զբաղեցնում է նրա տեղը առաջին դիվիզիոնում[9]։

2007 թվականի մրցաշրջանից առաջ Գրիգորյանը Սերգեյ Անոխինի և Վլադիմիր Կորոտկովի հետ լքել է Նովոկուզնեցկի ակումբը և երրորդ անգամ պայմանագիր կնքել «Վիտյազի» հետ[10]։ Երկրի առաջնությում ակումբն զբաղեցրել է առաջին տեղը՝ տասը միավորով առաջ անցնելով երկրորդ տեղն զբաղեցրած «Մետալուրգից»։ Գրիգորյանը պարբերաբար դաշտ էր դուրս գալիս մեկնարկային կազմում՝ մասնակցելով ընդհանուր առմամբ 29 հանդիպման։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է հինգերորդ փուլի՝ «Զվեզդա» ակումբի դեմ խաղում, երբ նա երկու անգամ տասնմեկ մետրանոցից գրավել է հակառակորդի դարպասը[11]։ Մինչ առաջնության ավարտը նա խփել է տասնհինգ գոլ և զբաղեցրել երկրորդ տեղը ռմբարկուների շարքում[12]։ Որպես տարածաշրջանի հաղթող՝ «Վիտյազը» 2007 թվականի նոյեմբերին «Սպորտակադեմակումբի», Նովոռոսիյսկի «Չերնոմորեց», Ուլյանովսկի «Վոլգա» և Բառնաուլի «Դինամո» ակումբների հետ մասնակցել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությանը, որը անցկացվել է Լուժնիկի մարզադաշտում։ Հաղթելով երեք խաղում և մեկ խաղն ավարտելով ոչ ոքի՝ «Վիտյազը» դարձել է առաջնության հաղթող։ Առաջնության ընթացքում Գրիգորյանը խփել է չորս գոլ՝ գոլերի քանակով զիջելով միայն իր ակումբակից Սերգեյ Անոխինին. Գրիգորյանը դարձել է առաջնության լավագույն կիսապաշտպան[13].

Առաջնությունում «Վիտյազն» զբաղեցրել է միջին տեղ՝ երկու տարի անընդմեջ զբաղեցնելով 11-րդ տեղ (2008, 2009)։ Առաջնության շրջանակներում Գրիգորյանն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «2008 թվական»ին մարտի 27-ին՝ մասնակցելով առաջին փուլի՝ «Բալթիկայի» դեմ խաղին[14]։ Առաջին գոլը նա խփել է ԿԱՄԱԶ ակումբի դարպասը, որ պաշտպանում է Պլատոն Զախարչուկը։ Առաջին դիվիզիոնում անցկացրած երկու տարիների ընթացքում նա խփել է 28 գոլ։

2009 թվականի վերջին «Վիտյազի» ղեկավարությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է հրաժարվել առաջին դիվիզիոնին մասնակցելուց, և Գրիգորյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Յարոսլավլի «Շիննիկ» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[15]։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նա նշել է ապրիլի 7-ին՝ մասնակցելով երրորդ փուլի շրջաններում անցկացվող «Ժեմչուժինա Սոչիի» դեմ խաղին, իսկ մայիսի 13-ին խփել է իր առաջին գոլը՝ գրավելով Կուրսկի «Ավանգարդի» դարպասը[16]։ Այդ մրցաշրջանում նա խփել է ընդհանուր առմամբ երեք գոլ։ Հաջորդ տարի «Շիննիկը» մասնակցել է նոր հիմնադրված Ֆուտբոլի ազգային լիգային։ Ակումբի կազմում անցկացրած 20 խաղերում Գրիգորյանը խփել է ութ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկու[17]։

2011 թվականի օգոստոսի 17-ին Գրիգորյանը երեք տարով պայմանագիր է կնքել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հետ[18]։ Երեք օր անց նա նշել է իր դեբյուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Քսանմեկերորդ փուլի՝ «Զենիթի» դեմ խաղում գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևը երկրորդ խաղակեսում նրան դաշտ է դուրս բերել Անտոն Բոբյորի փոխարեն[19]։ «Կռիլյա Սովետով» ակումբի կազմում իր առաջին գոլը Գրիգորյանը խփել է «սեպտեմբերի 17»-ին՝ այն բանից հետո, երբ փոխարինման է դուրս եկել «Մորդովիա» ակումբի դեմ խաղում։ Այդ խաղում «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է 3:2 հաշվով։ 2013 թվականի հունիսին Գրիգորյանը հեռացել է ակումբից[20]։

«Նեֆտեխիմիկ» ակումբում անցկացրած կարճ ժամանակաշրջանից հետո նա տեղափոխվել է «Տամբով», որտեղ կարճ ժամանակամիջոցում դարձել է առաջատար խաղացող, իսկ հետագայում նաև ակումբի լավագույն ռմբարկու։

2017 թվականին Գրիգորյանը տեղափոխվել է «Տամբով» ակումբ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի հաղթող - 2007
  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության հաղթող - 2007
  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության լավագույն կիսապաշտպան - 2007

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Григорян Роман Багдасарович. Статистика» (ռուսերեն). КЛИСФ.info. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Протокол матча «Спартак» Луховицы — «Витязь» Подольск — 1:0» (ռուսերեն). Sportbox.ru. 12 августа 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Протокол матча «Спартак» Луховицы — «Коломна» — 1:0» (ռուսերեն). Sportbox.ru. 5 августа 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Протокол матча «Коломна» — «Локомотив» Лиски — 3:1» (ռուսերեն). Sportbox.ru. 20 августа 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  7. «Протокол матча «Локомотив-М» — «Витязь» Подольск — 2:5» (ռուսերեն). Sportbox.ru. 11 сентября 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  8. «Протокол матча «Звезда» Иркутск — «Металлург-Кузбасс» — 2:5» (ռուսերեն). Sportbox.ru. 4 мая 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  9. «Три клуба исключены из первого дивизиона» (ռուսերեն). Чемпионат.com. 25 января 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  10. ««Металлург-Кузбасс» в сезоне 2007 года должен прочно закрепиться в первом дивизионе» (ռուսերեն). Портал «Город Новокузнецк». 5 апреля 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  11. «Протокол матча «Витязь» Подольск — «Звезда» Серпухов — 3:0» (ռուսերեն). Sportbox.ru. 21 мая 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  12. «Второй дивизион. Зона Центр. 2007. Бомбардиры» (ռուսերեն). Sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  13. «Кубок ПФЛ 2007» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  14. «Протокол матча «Витязь» Подольск — «Балтика» — 1:1» (ռուսերեն). Sportbox.ru. 27 марта 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  15. Елена Ерофеева (18 августа 2011). ««Крылья Советов» подписали контракт с полузащитником Романом Григоряном» (ռուսերեն). РегионСамара.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  16. «Протокол матча «Шинник» — «Авангард» Курск — 2:0» (ռուսերեն). Sportbox.ru. 13 мая 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  17. «№25 Роман Григорян. Профиль» (ռուսերեն). Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  18. «Роман Григорян — игрок «Крыльев»» (ռուսերեն). Официальный сайт «Крыльев Советов». 17 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  19. «Протокол матча «Крылья Советов» — «Зенит» Санкт-Петербург — 2:5» (ռուսերեն). Sportbox.ru. 20 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  20. У четверых футболистов «Крыльев» закончились контракты

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]