Ռոկամադուր (պանիր)
Ռոկամադուր ֆր.՝ Rocamadour | |
---|---|
![]() | |
Տեսակ | ֆրանսիական պանիր, natural-rind soft cheese?, ոչխարի կաթից պանիր, արտադրական պանիր, ագարակի պանիր, պանրագործարանի պանիր և հում կաթից պանիր[1] |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Լո |
Կաթ | այծի կաթ |
Հասունացման ժամանակաշրջան | 1-4 շաբաթ |
Սերտիֆիկացում | AOC (1996) |
Անունով | Ռոկամադուր |
![]() |
Ռոկամադուր (ֆր.՝ Rocamadour), ֆրանսիական պանիր` պատրաստված այծի կաթից բնական բորբոսից թաղանթով։ Պանիրն արտադրվում է Լո դեպարտամենտում` Կերսի սարահարթում (ֆր.՝ Quercy) գտնվող Ռոկամադուր, Գրամա և Կարլյուսե համայնքների տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում պանիրն անվանվել է Սենտ-Ամադուր (ֆր.՝ Saint-Amadour), այնուհետև ստացել Կաբեկու-դե Ռոկամադուր (ֆր.՝ Cabecou de Rocamadour) անվանումը, որը պահպանվել է մինչև 1996 թվականի հունվարի 16-ը, երբ պանիրը ստացել է AOC սերտիֆիկատ։ Դրանից հետո, որպեսզի այն տարբերեն Կաբեկու անվանվող մյուս պանիրներից (այդպես Ֆրանսիայում անվանում են այծի կաթից պատրաստված տափակ, ոչ մեծ դիսկի ձևով պանիրներին), որոշվեց պանիրն անվանել Ռոկամադուր։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի պատրաստման համար օգտագործվում է այծի կաթ, որը հավաքում են օրվա ընթացքում` երկու անգամ կթելուց հետո։ Հաջորդ օրերին թողնում են, որ կաթը թթվի, այնուհետև առանձնացնում են շիճուկը և դնում են կլոր տարաների մեջ։ Ռոկամադուրը հասունանում է նկուղներում փայտե դարակների մեջ 1-4 շաբաթվա ընթացքում։ Արդյունքում ստացվում են 4-5 սմ տրամագծով, 1-1,5 սմ բարձրությամբ և 30-40 գրամ զանգվածով պանրի փոքրիկ գլուխներ, որոնք պատված են սպիտակ թավշյա կեղևով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասունացման ժամանակից կախված` Ռոկամադուրի միջուկն ունենում է տարբեր երանգներ` սպիտակից մինչև մուգ բեժագույն։ Պանիրն ունի այծի կաթի նուրբ հոտ և կծու համ։ Թարմ պանիրը, մոտ 6 օրվա, սկզբից ունենում է նուրբ թթվաշ միջուկ։ 3-4 շաբաթ անց պանիրը դառնում է ավելի կծու։
Ռոկամադուրի համար ամենալավ գինին Կագորն է, որը պատրաստում են Լո դեպարտամենտում։ Պանրի հետ մատուցում են նաև Gaillac և սպիտակ Vouvrey:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рокамадур на Гастроном.ру(չաշխատող հղում)
- Словарь сыров. Рокамадур
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոկամադուր (պանիր) կատեգորիայում։ |