Ռոլանդ Մաթեսը եղել է քառակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, մեր ժամանակների ամենահայտնի և տիտղոսակիր գերմանացի մարզիկներից մեկը[7]:
Նա նաև աշխարհի և օլիմպիական խաղերի ռեկորդակիր էր[8]:
Մաթեսը յոթ անգամ (1967—1971, 1973, 1975 թվականներին) ճանաչվել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետության տարվա լավագույն մարզիկ: 1981 թվականին մարզիկի անունը ներառվել է ջրային տեսակի սպորտի միջազգային փառքի սրահում:
Մաթեսը ամուսնացած է եղել գերմանացի հայտնի լողորդուհի քառակի օլիմպիական չեմպիոն Կորնելիա Էնդերի հետ: Մաթեսից բաժանվելուց հետո Կորնելիան ամուսնացել է գերմանացի տասնամարտիկ Շտեֆեն Գրումտի հետ[9]։