Ռոժե Կասպարյան
Ռոժե Կասպարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1938[1] |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] |
Մահացել է | փետրվարի 15, 2024[2][1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ախալքալաքի շրջան, Վրաստան |
Գերեզման | Տեուլ սյուր Մեր[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Կայք | rogerkasparian.com |
Roger Kasparian Վիքիպահեստում |
Ռոժե Վարազդատի Կասպարյան (ֆր.՝ Roger Kasparian, հունվարի 12, 1938[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] - փետրվարի 15, 2024[2][1], Ախալքալաքի շրջան, Վրաստան), ֆրանսահայ լուսանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոժե Կասպարյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 12-ին, Փարիզում[4]։ Նրա տատն ու պապը սպանվել են եղեռնի ժամանակ։ Վարազդատ Կասպարյանը հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ սովորել է լուսանկարչություն, որը հետագայում սովորեցրել է որդուն։ Գիշերօթիկ դպրոցից հետո Վարազդատ Գասպարյանը վերապատրաստվել է Փարիզում, իսկ հետո արվեստանոց բացել Փարիզի արևելյան արվարձաններից մեկում։
1960-ական թվականներին նա նկարել է ֆրանսիական մի շարք հայտնի երաժիշտների, այդ թվում՝ Շառլ Ազնավուրին։
2023 թվականի Փարիզում բացվել է «Ազնավուրը Կասպարյանի աչքերով» անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են եղել Շառլ Ազնավուրի բազմաթիվ հայտնի և անհայտ լուսանկարներ[5]։
Ռոժե Կասպարյանը կյանքի վերջին տարիներին հաճախ է եղել Հայաստանում և հայկական շրջաններում, որտեղ ստեղծել է բազմաթիվ լուսանկարներ՝ գյուղական պատկերներից մինչև եկեղեցիներ և դիմանկարներ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո լուսանկարիչը դստեր՝ Լիթիայի հետ այցելել է Արցախ՝ լուսանկարելու ռազմական ավերակներն ու մշակութային հուշարձանները, եկեղեցիներն ու վանքերը։ Հետագայում այդ լուսանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր ցուցասրահներում[6]։
Ռոժե Կասպարյանը մահացել է 2024 թվականի փետրվարին 15-ին[7] (ըստ որոշ աղբյուրների՝ փետրվարին 17-ին[8]), Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.armenews.com/spip.php?page=article&id_article=112851
- ↑ https://www.leparisien.fr/seine-saint-denis-93/montreuil-pleure-roger-kasparian-le-photographe-des-sixties-qui-a-immortalise-aznavour-ou-ray-charles-26-02-2024-V7RIJT7V3BGKBKT3RUTYG3TJ7M.php
- ↑ Roger Kasparian
- ↑ Photos of Charles Aznavour on display in Paris
- ↑ ՌՈԺԷ ԿԱՍՊԱՐԵԱՆ. ԱՌԱՍՊԵԼԻ ՄԸ ՀԵՌԱՑՈՒՄԸ
- ↑ A Roger Kasparian, photographe
- ↑ Roger Kasparian Obituary, Tribute To A Creative Soul
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոժե Կասպարյան» հոդվածին։ |
|