Jump to content

Ռոզ Քրիստիան Ռապոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզ Քրիստիան Ռապոնդա
Դիմանկար
Ծնվել է1964[1]
ԾննդավայրԼիբրևիլ, Գաբոն
Քաղաքացիություն Գաբոն
ԱզգությունMpongwe people?
Մասնագիտությունպետական ծառայող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններքաղաքապետ, Prime Minister of Gabon? և Minister of Finance and Economy?
ԿուսակցությունGabonese Democratic Party?
 Rose Christiane Raponda Վիքիպահեստում

Ռոզ Քրիստիան Օսուկա Ռապոնդա (ֆր.՝ Rose Christiane Ossouka Raponda, 1964[1], Լիբրևիլ, Գաբոն), գաբոնցի քաղաքական գործիչ, որը զբաղեցրել է Գաբոնի փոխնախագահի պաշտոնը 2023 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Նախկինում՝ 2020 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունվարը, զբաղեցրել է Գաբոնի վարչապետի պաշտոնը։ Գաբոնի պատմության մեջ առաջին և միակ կինը, ով զբաղացրել է այդ պաշտոնը։ Գաբոնի դեմոկրատական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռապոնդան ծնվել է 1963 թվականի հունիսի 30-ին Ֆրանսվիլում։ Մպոնգվե ժողովրդի ներկայացուցիչ[2]։

Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությամբ տնտեսագետ է, 1995 թվականին ավարտել է Գաբոնի տնտեսագիտության և ֆինանսների ինստիտուտ «Հանրային ֆինանսներ» մասնագիտությամբ[3]։

Ռապոնդան եղել է տնտեսական հարցերով գլխավոր տնօրեն, իսկ հետո 2000-ականների սկզբին Գաբոնի Բնակարանային բանկի գլխավոր տնօրենի տեղական։ 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հունվարը նա զբաղեցրել է Ռայմոն Նդոնգ Սիմայի կառավարությունում բյուջեի և պետական ֆինանսների նախարարի պաշտոնը[4]։

2014 թվականի փետրվարի 10-ից մինչև 2019 թվականի փետրվարի 12-ը Ռապանան ընտրվել է Լիբրևիլի քաղաքապետ՝ ներկայացնելով իշխող կուսակցությունը[5]։ Նա առաջին կինն էր, ով զբաղեցրեց այս պաշտոնը 1956 թվականից ի վեր[6]։ Նա նաև դարձել Է «Աֆրիկայի Միացյալ քաղաքներ և տեղական իշխանություններ» կազմակերպության նախագահ[7]։

2019 թվականի փետրվարի 12-ին նա միացել է Ժուլիեն Նկոգե Բեկալեի կառավարությանը, պաշտպանության նախարարի պաշտոնում՝ փոխարինելով Էթյեն Մասար Կաբինդա Մակագայi՝ Բոնգոյի ընտանիքի անդամին, հրաժարականից հետո, որն առաջացել է նախագահի կողմից 2019 թվականի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով նրա նկատմամբ վստահության խախտման հետևանքով[8][9][10]։ Երդումը տեղի է ունեցել Ռաբաթում, որտեղ այդ ժամանակ բուժվում էր պետության ղեկավարը[11]։ Այս պաշտոնում երկրի պատմության մեջ երկրորդ կինն է[12]։

2020 թվականի հուլիսի 16-ին Ռապոնդան Գաբոնի Ժուլիեն Նկոգե Բեկալեի հրաժարականի պատճառով նշանակվել է վարչապետ։ Նա առաջին կինն է, ով զբաղեցրել է այդ պաշտոնը Գաբոնում[13][14]։ Նրա նշանակումը կառավարության չորրորդ վերադասավորումն էր Նախագահ Օնդիմբայի կողմից ձախողված հեղաշրջումից հետո[15] և տեղի ունեցավ առողջապահության և տնտեսական ճգնաժամի ֆոնին, որը պայմանավորված էր COVID-19 համավարակով և նավթի գների անկմամբ՝ երկրի հիմնական ռեսուրսներից մեկը[16]։

2023 թվականի հունվարի 9-ին ընդհանուր ընտրություններից մի քանի ամիս առաջ նա նշանակվել է Գաբոնի փոխնախագահ՝ դառնալով այդ պաշտոնում երկրի առաջին կինը։ Նոր վարչապետ է դառնում Ալեն Կլոդ Բիլիե Բի Նզենը[17]։

2023 թվականի ռազմական հեղաշրջումից հետո հեռացվել է իշխանությունից, քանի որ Գաբոնի ռազմական խունտան (Անցումային շրջանի և ինստիտուտների վերականգնման կոմիտե) հայտարարել է պետական ինստիտուտների լուծարման մասին[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.leaders-afrique.com/rose-christiane-ossouka-raponda/
  2. «Rose Christiane Ossouka Raponda Biography: What you need to know about Gabon first female prime minister». PIDGIN (անգլերեն). BBC News. 2020 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Rose Christiane OSSOUKA RAPONDA» (ֆրանսերեն). alibreville.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Gabon : Rose Christiane Ossouka Raponda, de la mairie de Libreville au ministère de la Défense – Jeune Afrique». JeuneAfrique.com (ֆրանսերեն). 2019 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. «Gabon : Rose Christiane Ossouka Raponda, le nouveau visage de Libreville – Jeune Afrique». JeuneAfrique.com (ֆրանսերեն). 2014 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Sarah Leduc (2020 թ․ հուլիսի 17). «Rose Christiane Ossouka Raponda, une femme à la tête du gouvernement pour relancer le Gabon» (ֆրանսերեն). France24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Meetings of the Statutory Bodies for United Cities and Local Governments of Africa (UCLG Africa) & International Conference: African Cities: Engines of Sustainable Development - Cairo, Hotel Conrad, June 17-20, 2019». Ventures Africa (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. «GABON : Rose Christiane Ossouka Raponda in uncharted territory - 13/02/2019 - West Africa Newsletter». Africa Intelligence (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. Ndungidi, Patrick (2019 թ․ հունվարի 30). «Gabon: Rose Christiane Ossouka Raponda nommée ministre de la défense». African Shapers (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «African Women Surmount Obstacles to Redefine Their Countries' Militaries». VOA (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. Romain Gras (2019 թ․ փետրվարի 13). «Gabon : Rose Christiane Ossouka Raponda, de la mairie de Libreville au ministère de la Défense» (ֆրանսերեն). Jeune Afrique. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «Rose Christiane Ossouka de maire de Libreville à ministre de la Défense nationale». Gabon Matin (ֆրանսերեն). 2019 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «Gabon appoints first woman prime minister amid government shakeup» (անգլերեն). Reuters. 2020 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  14. «Au Gabon, Rose Christiane Ossouka Raponda, première femme à la tête du gouvernement | TV5MONDE - Informations». TV5MONDE (ֆրանսերեն). 2020 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. «Gabon Names First Woman as Prime Minister in Cabinet Reshuffle». Bloomberg.com (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  16. «Gabon: A woman appointed Prime Minister, a première – The North Africa Post» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  17. «Gabon names vice-president and new prime minister» (անգլերեն). Reuters. 2023 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  18. «В Габоне произошел военный переворот». РБК (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.