Ռոզինա Անսելմի
Ռոզինա Անսելմի իտալ.՝ Rosina Anselmi | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1880[1] |
Ծննդավայր | Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 23, 1965[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ռոզինա Անսելմի (իտալ.՝ Rosina Anselmi, սից.՝ Rusina Anselmi, հուլիսի 26, 1880[1], Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - մայիսի 23, 1965[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի (սիցիլիացի) դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզինա Անսելմին ծնվել է Իտալիայի Թագավորության Կալտաջիրոնե կոմունայում 1880 թվականին՝ դերասաններ Ալեքսանդրո Անսելմիի և Ֆրանչեսկա Կվինտավալլայի ընտանիքում։ Երիտասարդ տարիքից խաղացել է Սիցիլիայի բարբառային թատրոնի կոմեդիաներում։ 1905 թվականին միացել է Նինո Մարտոլյոյի թատերախմբին, որի հետ շրջագայել է ԱՄՆ-ում, ելույթ ունեցել Իտալիայից մեկնած գաղթականների համար, մասնավորապես՝ սիցիլիացիների։ Որոշ ժամանակ խաղացել է Միմի Ագուլյայի հետ։ 1910 թվականին վերադարձել է հայրենիք։ Դերասան Անջելո Մուսկոյի հետ մշտական հիմունքներով համագործակցությունը սկսել է 1914 թվականին և տևել մինչև նրա մահը։ Ռոզինան առաջին դերասանուհին էր, որին նա վերցրեց իր թատերախումբ։ Այն ժամանակ Ռոզինա Անսելմիի կոմեդիական տաղանդն ընդունվեց քննադատների և հանդիսատեսի կողմից։
1916 թվականին հանդես է եկել ռեժիսոր Ռաֆայել Կոզենտինոյի «Քեզ համար, սեր» համր ֆիլմում, 1934 թվականին՝ ռեժիսոր Ամլետո Պալերմիի «Բարեհոգի քեռու ժառանգությունը» հնչյունային ֆիլմում»։ 1930-ական թվականներին ակտիվորեն հանդես է եկել ֆիլմերում, ինչպես նաև խաղացել է թատրոնում։
Անջելո Մուսկոյի մահից հետո 1937 թվականին դերասանուհին Միքելե Աբրուցցոյի, Թուրի Պանդոլֆինի և Ջովաննի Գրասսոյի հետ հիմնել է թատերախումբ, մասնակցել Իտալական հեռարձակման գործակալության ռադիոհաղորդումներին, այնուհետև՝ իտալական ռադիոյի և հեռուստատեսության հաղորդումներին։ Հեռուստատեսության հայտնվելուց հետո նկարվել է մի շարք հեռուստատեսային ծրագրերում և հեռուստատեսային կատակերգական ֆիլմերում։ 1952 թվականին դարձել է Կատանիայի Ստաբիլե թատրոնի (իտալ.՝ Teatro Stabile di Catania) հիմնադիրներից։
Ռոզինա Անսելմին ամուսնացել է դերասան Լինդորո Կոլոմբոյի հետ։ Խաղացել է մինչև ութսուն տարեկան։ Մահացել է Կատանիայում 1965 թվականի մայիսի 23-ին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Դեր |
---|---|---|---|
1916 | «Քեզ համար, սեր» իտալ.՝ Per te, amore! |
Ռաֆայելե Կոզենտինո | |
1917 | «Սուրբ Հովհաննեսի գլխատումը» իտալ.՝ San Giovanni decollato |
Տելեմակո Ռուջերի | |
1934 | «Բարեհոգի քեռու ժառանգությունը» իտալ.՝ L'eredità dello zio buonanima |
Ամլետո Պալերմի | Մարիանտոնիա |
«Խնամախոս» իտալ.՝ Paraninfo |
|||
1935 | «Տարածաշրջանային ոստիկանություն» իտալ.՝ Milizia territoriale |
Մարիո Բոնարդ | Էրմինիա |
«Ալդեբարան» իտալ.՝ Aldebaran |
Ալեսսանդրո Բլազետտի | Օրսոլինա | |
«Լոենգրին» իտալ.՝ Lohengrin |
Նունցիո Մալազոմմա | Չեզիրա | |
«Մայրցամաքի օդը» իտալ.՝ L'aria del continente |
Ջեննարո Ռիգելլի | ||
1936 | «Հարուստ թագավորը» իտալ.՝ Re di denari |
Էնրիկո Գուացցոնի | Գրացիա Մարինո |
1937 | «Ինչ-որ բան այն չէ» իտալ.՝ Gatta ci cova |
Ջեննարո Ռիգելլի | Անտոնինա Պասկուչի |
«Հույս թող» իտալ.՝ Lasciate ogni speranza |
Ֆիլոմենա | ||
«Սալադինի զայրույթը» իտալ.՝ Il feroce Saladino |
Մարիո Բոննարդ | Ամալյա | |
1938 | «Տիկինը ծննդաբերել է» իտալ.՝ L'ha fatto una signora |
Մարիո Մատտոլի | Ռոզա Սարդո |
1939 | «Մարկիզ Ռուվոլիտո» իտալ.՝ Il marchese di Ruvolito |
Ռաֆայելո Մատարացցո | Պլաչիդա Չիմոզատա |
1942 | «Անկայուն տիկին» իտալ.՝ La donna è mobile |
Մարիո Մատտոլի | դպրոցի տնօրենի կին |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lancia, Enrico. Poppi, Roberto. Dizionario del cinema italiano: testi e strumenti per la scuola e l'università : [итал.]. - Roma : Gremese, 2003. - P. 15–16. - 379 p. - ISBN 978-8-88-440214-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raffaello Brullo. — Статья о Розине Ансельмо на сайте «Сataniaperte»«Rosina Anselmi». Сataniaperte.com. (իտալ.)
- Donatella Pezzino. — Статья о Розине Ансельмо на сайте «La donna siciliana nella storia e nella poesia»«Rosina Anselmi». Wordpress.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզինա Անսելմի» հոդվածին։ |
|