Ռոզա Շվենինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոզա Շվենինգեր
Ծնվել էփետրվարի 11, 1848(1848-02-11)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[2]
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1918(1918-10-17)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[2]
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչFriedrich Sturm?
ԱնդամակցությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[1]
Rosa Schweninger Վիքիպահեստում

Ռոզա Շվենինգեր (գերմաներեն՝ Rosa Schweninger, փետրվարի 11, 1848(1848-02-11)[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2] - հոկտեմբերի 17, 1918(1918-10-17)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2]), ավստրիացի նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզան սերում էր տոհմիկ նկարիչների ընտանիքից. նրա հայրը՝ Կարլ Շվենինգեր Ավագը, նույնպես նկարիչ էր[3]։ Ապագա նկարչուհին ծնվել ու մեծացել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ Վիեննայում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վիեննայի կիրառական արվեստների համալսարանում, աշակերտել Ֆրեդերիկ Շտուրմին (1869-ից մինչև 1871 թվականը)[4]։ Գերադասել է ստեղծագործել հիմնականում դիմանկարի և ծաղիկներով նատյուրմորտների ժանրերում[5]։

Նրա նկարչական աշխատանքները ցուցադրվել են 1893 թվականին Չիկագոյում՝ այսպես կոչված՝ Կանանց կառույցում կազմակերպված Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում[3]։

Վիեննացի կոմպոզիտոր Բերտա ֆոն Բրուքենթալի Bertha von Brukenthal (de) Zwei Lieder, op. 20 ստեղծագործությունը նվիրված է Ռոզա Շվենինգերին։ Վերջինիս էլ, իր հերթին, վրձնել է կոմոզիտոր Բերտա ֆոն Բրուքենթալի դիմանկարը, որը ներկայումս պահվում է ռումինական Սիբոիու քաղաքում գործող բրուքենթալյան ազգային թանգարանում[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Baumgartner M. 125 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1033494720 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 «Austrian Women Painters: 1893 Chicago World's Fair & Exposition»։ Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893։ Վերցված է 2014-11-09 
  4. «Rosa Schweninger - Artist, Fine Art, Auction Records, Prices, Biography for Rosa Schweninger»։ Ask Art, the Artist's Bluebook։ Վերցված է 2014-11-09 
  5. Works by Rosa Schweninger, Artnet
  6. «Hermannstädter Komponistin - Bertha von Brukenthals Missa Solemnis wird in München aufgeführt - Informationen zu Siebenbürgen und Rumänien»։ Siebenburgische Zeitung։ 2010-12-25։ Վերցված է 2014-11-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]