Ռոդրիգո Լառա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոդրիգո Լառա
Rodrigo Lara cropped - 1.jpg
 
Կուսակցություն՝ Nuevo Liberalismo?[1]
Կրթություն՝ Universidad Externado de Colombia?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 11, 1946(1946-08-11)
Ծննդավայր Neiva, Կոլումբիա
Վախճանի օր ապրիլի 30, 1984(1984-04-30) (37 տարեկան)
Վախճանի վայր Q5740301?, Բոգոտա, Կոլումբիա
Քաղաքացիություն Flag of Colombia.svg Կոլումբիա
Զավակներ Rodrigo Armando Lara Sánchez? և Rodrigo Lara Restrepo?

Ռոդրիգո Լառա Բոնիլյա (իսպ.՝ Rodrigo Lara Bonilla, օգոստոսի 11, 1946(1946-08-11), Neiva, Կոլումբիա - ապրիլի 30, 1984(1984-04-30), Q5740301?, Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի իրավաբան և քաղաքական գործիչ, որը Բելսարիո Բետանկուրի նախագահության օրոք եղել է Արդարադատության նախարար և սպանվել Պաբլո Էսկոբարի հրամանով, քանի որ նա հետապնդում էր այն անձանց, ովքեր զբաղվում էին կոկայինի առևտրով, որը պատկանում էր Մեդելինյան քարտելին [2]։

Լառայի մահվան համար մեղադրանք առաջադրվեց Պաբլո Էսկոբարին, և Կոլումբիայում երկար տարիներ պահանջվեց Էսկոբարի արտահանձնումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հուիլա մայրաքաղաք Նեյվայում, սովորել է Կոլումբիայի Էքստեռնադոյի համալսարանի իրավագիտության բաժինը։ Տարիներ անց նա միացել է «Լիբերալ հեղափոխական շարժում» կուսակցությանը, որը ստեղծել և ղեկավարել է նախկին լիբերալ նախագահ Ալֆոնսո Լոպես Միշելսենը։ 1969 թվականին, 23 տարեկան հասակում, Լառան նշանակվեց իր հայրենի քաղաքի քաղաքապետ։

Արդարադատության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

1979, Նոր լիբրալիզմի անդամներ Ձախից ՝ Իվին Մարուլանդա, Լուիս Կառլոս Գալան, Ռոդրիգո Լարա, Նենսի Ռեստրեպո դե Լարա, Գաբրիելա Ուայթ դե Վելես և Հերնան Վիեյրա: Գալանը, Լառան և Ուայթը սպանվեցին թմրանյութերի լորդերի կամ FARC-ի կողմից.

1983 թվականի օգոստոսին, ով իր և Լուիս Կառլոս Գալանի ստեղծած Նոր Լիբերալիզմի կազմում էր, Բելսարիո Բետանկուրը նրան նշանակեց Արդարադատության նախարար՝ փոխարինելով Բեռնարդո Գայթան Մահեչային։ Լառան, Գալանի հետ միասին, հրապարակավ դատապարտեց թմրամիջոցների քարտելը, հատկապես Մեդելինում, որտեղ այն ղեկավարում էր Էսկոբարը։ Երբ Էսկոբարը ընտրվեց Կոնգրեսում, Լառան դատապարտեց նրան և բացահայտեց նրա կապը թմրամիջոցների հետ։ Լառան նաև բացահայտեց Էսկոբարի վարած կոռուպցիոն քաղաքականությունը և իր ունեցած ազդեցությունը սպորտի վրա։ Սա ծուղակ էր որոշ քաղաքական գործիչների, թմրանյութերի վաճառողների և լրագրողների կողմից, որոնք սպառնում էին կառավարությունում Լառայի գործունեությանը և, հատկապես, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Կոնգրեսում Էսկոբարի դաշնակից՝ Կայրո Օրտեգանը, ներկայացրել է փաստաթուղթ (ինչը պարզվեց կեղծ է), որը ենթադրաբար կազմել էր հայտնի նարկոբարոն Էվարիստո Պորասը։ Լառայի և Պորիսի միջև եղած խոսակցությունը շատերի մոտ կասկածի տեղիք տվեց Լառայի օրինական լինելու հարցում։ Այնուամենայնիվ նախագահ Բետանկուրը չընդունեց այդ մեղադրանքները և պահեց Լառային իր պաշտոնում։

Լառայի և թմրանյութերի քարտելի միջև եղած ենթադրյալ կապը հերքվեց, և կառավարությունը սկսեց բացահայտել Մեդելինյան քարտելի ստվերային գործարքները, հատկապես՝ Էսկոբարինը։ Էսկոբարը վտարվեց Կոնգրեսից և չեղարկվեց նրա ԱՄՆ-ի վիզան։ Մինչ Կոնգրեսը քննարկում էր ԱՄՆ-ի հետ հանձնման պայմանագիրը հաստատելու մասին օրենքը, Էսկոբարը և նրա դաշնակիցները փորձում էին իրենք լուծել իրեն խնդիրները՝ ֆիզիկապես վերացնելով Լառային։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց ընդամը ութ ամիս անց 1984-ի ապրիլի 30-ի լույս 22-ի գիշերը Լառան գնդակահարվեց Բոգոտայի 127-րդ փողոցում իր՝ սպիտակ 1976 թվականի Mercedes Benz W123 մեքենայում, որը հետագայում նրա պատվին անվանվեց «Avenida Rodrigo Lara Bonilla»: Սպանությունը կատարել է Իվան Դարիո Գուսադոն Էսկոբարի հրամանով, նա Yamaha DT175 մակնիշի մոտոցիկլետով է եղել, որը վարում էր Բայրոն Վելասկեսը։ Նախարարի թիկնապահները սպանեցին Գվիսադոնին, իսկ Վելասկեսին ձերբակալեցին և ենթարկեցին 10 տարի ազատազրկման [3]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լառայի մահվանից հետո Բետանկուրի կառավարությունն անմիջապես հաստատեց արտահանձնման մասին օրենքը և պատերազմ սկսեց հանցավորության դեմ։ Էնրիկե Պարեկո Գոնսալեսը նշանակվեց Արդարադատության նախարար։ Նա կոշտ արձագանք տվեց թմրանյութերի ապօրինի շրջանառությանը՝ հանգեցնելով Մեդելինյան քարտելի երեք անդամների արտահանձնումը Միացյալ Նահանգներ։

2009-ին Ռոդրիգո Լառա Ռեստրեպոն և հանգուցյալ Լուիս Կառլոս Գալանի որդիները ԶԼՄ-ներին հայտարարեցին, որ ներում են Սեբաստիան Մարոքինին (նախկինում՝ Խուան Պաբլո Էսկոբար) հանգուցյալ Պաբլո Էսկոբարի որդուն, որը ներողություն էր խնդրել իր երկրում երկու տասնամյակներ կատարված նարկո-ահաբեկչության և իր երկրին հասցված վնասների համար, ինչպես որ ասվում է «Հորս մեղքերը» (2009) փաստավավերագրական ֆիլմում։

Հայտնի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլումբիական Caracol հեռուստաալիքով «Escobar, el Patrón del Mal» (2012) ֆիլմում Լառային մարմնավորում է կոլումբիացի դերասան Էռնեստո Բենխումեան։
  • Netflix-ի հեռուստատեսային շարքը՝ «Նարկոբարոն» (2015) ֆիլմը, (սեզոն 1, դրվագ 3-ում, "The Men of Always"), Լառային (մարմնավորել է մեքսիկացի դերասան Ադան Կանտոն) ֆիլմում պատկերված է, որ դատապարտում է Էսկոբարին, այնուհետև սպանվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://en.m.wikipedia.org/wiki/Talk:New_Liberalism_(Colombia)
  2. «El Asesinato de Rodrigo Lara Bonilla» [The Assassination of Rodrigo Lara Bonilla]։ Semana (Spanish)։ 1987-08-07։ ISSN 0124-5473։ Արխիվացված է օրիգինալից Sep 6, 2015-ին։ Վերցված է 2010-09-29 
  3. Tiempo Casa Editorial El։ «SE FUE BYRON DE EL BARNE»։ El Tiempo (es-CO)։ Վերցված է 2017-11-09