Ռոդոթիպուս կերիանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդոթիպուս կերիանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Ռոդոթիպուս
Տեսակ Ռոդոթիպուս կերիանման
Լատիներեն անվանում
Rhodotypus kerrioides Sieb. et Zucc


Ռոդոթիպուս կերիանման (լատին․՝ Rhodotypus kerrioides Sieb. et Zucc), վարդազգիների ընտանիքի, ռոդոթիպուս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է 2 — 5 մ բարձրությամբ, ուղիղ ճյուղերով և հակադիր տերևադասավորությամբ։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն ձվաձև, սրածայր, 4 — 8 սմ երկարությամբ, կրկնակի, սուր, սղոցաեզր, վերևի կողմից մերկ, մուգ կանաչ, ներքևի կողմից նոր բացված ժամանակ մետաքսամազմզուկապատ, բաց կանաչ, 3 — 5 մմ երկարությամբ կոթունով։ Ծաղիկները միայնակ են, գագաթնային, մաքուր սպիտակ, 3 — 5 սմ տրամագծով։ Բաժակը տափակ է, ունի 4 ձվաձև բաժակաթերթիկ, պսակաթերթիկները 4-ն են, կլորավուն, առէջները բազմաթիվ են, պսակաթերթիկներից կրկնակի անգամ կարճ, Փոշանոթները սև են, սերմնարանները մեծ մասամբ 4-ն են։ Պտուղը կազմված է սև դարչնագույն, Փայլուն կորիզներից, որոնք ունեն ալրանման պտղամիս, 7,5 մմ երկարությամբ և 5,5 մմ տրամագծով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Ցրտահարվում է —20—22 °C-ի սառնամանիքների դեպքում։ Վատ է դիմանում խոտաբույսերի կոնկուրենցիային, ուստի և պահանջում է մշտապես պայքար մոլախոտային բուսականության դեմ։ Բազմանում է սերմերով, ցանքը նպատակահարմար է կատարել աշնանը։ Լավ է բազմանում նաև փայտացած և կանաչ կտրոններով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է ճապոնիայում և կենտրոնական Չինաստանում։ Հայաստանում մշակվում է 60-ական թվականներից (Երևան, Բյուրական, Իջևան, Գյուլագարակ

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

խորհուրդ է տրվում օգտագործել որպես դեկորատիվ բույս մեր հանրապետության ցածրադիր շրջաններում, ծովի մակերևույթից մինչև 1200 — 1400 մ բարձրությունների վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 383։