Ռոդիոն Մինասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոդիոն Մինասով
Ծնվել է1896
Մահացել է1958
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Ռոդիոն Իվանի Մինասով (ռուս.՝ Родион Иванович Минасов, 1896, գյուղ Ալտանի (այժմ՝ Չիտայի մարզում) — 1958), կոմունիստական գործիչ, ինտենդանտական ծառայության գեներալ-մայոր (1945), ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։

Ծնվել է աքսորված ղարաբաղցի նավթագործի ընտանիքում։ Ավագ ենթասպայի կոչումով մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականի փետրվարին հեղափոխական գործունեության համար վտարվել է ցարական բանակից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ընդգրկվել է «Սմոլնի» պարտիզանական ջոկատի կազմում, կռվել այսպես կոչված՝ հակահեղափոխական ուժերի դեմ։ 1921—1937 թվականներին ծառայել է Օմսկի, 1937—1941 թվականներին՝ Անդրբայկալյան ռազմական, օկրուգներում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Անդրբայկալյան ռազմաճակատի ֆինանսական մասի պետը։ Մասնակցել է կայսերական Ճապոնիայի դեմ պատերազմին։ Պատերազմից հետո ծառայել է Անդրբայկալյան-Ամուրյան, ապա՝ Հեռավորարևելյան ռազմական, օկրուգների շտաբներում։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 556 CC-BY-SA-icon-80x15.png