Jump to content

Ռոբին Կոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Կոխ
գերմ.՝ Robin Koch
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1996(1996-07-17)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա
Հասակ 1,9 մետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ռոբին Կոխ (գերմ.՝ Robin Koch, հուլիսի 17, 1996(1996-07-17)[1], Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան։

Հինգ տարեկանում Կոխը սկսել է սովորել «Կայզերսլաուտերնի» ակադեմիայում։ Ավելի ուշ Ռոբինի ընտանիքը տեղափոխվել է Դերբախ, որտեղ խաղացել է տեղի «Դերբախ» ակումբում։ 2009 թվականին Տրիերից տեղափոխվել է «Այնտրախտ»։

2015 թվականի հուլիսին վերադարձել է «Կայզերսլաուտերն», որտեղ սկզբում «Հարավ-արևմուտքի» շրջանային լիգայում խաղացել է «կարմիր սատանաների» երկրորդ թիմում, իսկ 2016 թվականի հոկտեմբերին նորամուտը նշել է երկրորդ Բունդեսլիգայում՝ հիմնական կազմի համար։

2017 թվականի օգոստոսին Ռոբին Կոխը տեղափոխվել է «Ֆրայբուրգ»[2]։ Առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2017 թվականի հոկտեմբերի 22-ին Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում՝ 85-րդ րոպեին փոխարինելով Ֆիլիպ Լինհարտին։

2020 թվականի օգոստոսի 29-ին անգլիական «Լիդս Յունայթեդ» ակումբի հետ կնքել է քառամյա պայմանագիր՝ 13 մլն ֆունտի դիմաց[3][4]։

Նա պայմանագիր է կնքվել որպես վարձակալության իրավունքով խաղացող Բեն Ուայթի փոխարինող, որը համարվում էր չափազանց թանկ՝ մշտական ​​պայմանագիր կնքելու համար[5]։

2023 թվականի հուլիսի 6-ին վարձավճարով տեղափոխվել է «Այնտրախտ» (Ֆրանկֆուրտ) մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը[6]։ 2024 թվականի հունվարի 9-ին «Այնտրախտը» հայտարարել է Կոխի՝ մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակով հիմնական կազմ տեղափոխոխվելու մասին[7]։

Կարիերա ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 12-ին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքական։

2019 թվականի հոկտեմբերի 9-ին իր նորամուտը նշել Է Գերմանիայի ազգային հավաքականում Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում ՝ դուրս գալով մեկնարկային կազմում[8]։ 2024 թվականի հունիսի 7-ին ընդգրկվել է Եվրոպայի տնային առաջնության հայտացուցակում։

Ռոբինի հայրը՝ Հարի Կոխը, ժամանակին խաղացել է «Կայզերսլաուտերնում», ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզել է «SV Dörbach-ի» հիմնական թիմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Робин Кох перешел во «Фрайбург» (22.08.2017)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  3. «Leeds United seal deal for Robin Koch». leedsunited.com. 2020 թ․ օգոստոսի 29.
  4. «Robin Koch joins Premier League side Leeds United». scfreiburg.com. 2020 թ․ օգոստոսի 29.
  5. Hay, Phil; Honigstein, Raphael. «Robin Koch's journey from Germany to Bielsa's Leeds». The New York Times. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  6. «Robin Koch verstärkt Defensive» (գերմաներեն). Eintracht Frankfurt. 2023 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  7. «Der 27-jährige Innenverteidiger Robin Koch hat beim hessischen Bundesligisten Eintracht Frankfurt einen Vertrag bis 2027 unterschrieben» (գերմաներեն). Eintracht Frankfurt. 2024 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  8. «Germany v Argentina game report». ESPN. 2019 թ․ հոկտեմբերի 9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]