Ֆիլիպ Լինհարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆիլիպ Լինհարտ
Austria national under-21 football team - Teamcamp June 2017 (057).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Austria.svg Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1996(1996-07-11)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Lilienfeld, Lilienfeld District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 185 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Ֆրայբուրգ
Համար 3
Պատանեկան կարիերա
2008—2015 Ավստրիա Ռապիդ (Վիեննա)
2014—2015  Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2014 Ավստրիա Ռապիդ II 28 (1)
2014—2015  Իսպանիա Ռեալ Մադրիդ C 3 (0)
2015—2017 Իսպանիա Ռեալ Մադրիդ В 55 (1)
2015—2018 Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
2017—2018  Գերմանիա Ֆրայբուրգ 11 (0)
2018— Գերմանիա Ֆրայբուրգ 0 (0)
Ազգային հավաքական
2014 Ավստրիա Ավստրիա (մինչև 18) 3 (0)
2014—2015 Ավստրիա Ավստրիա (մինչև 19) 10 (0)
2015— Ավստրիա Ավստրիա (մինչև 21) 22 (1)
2017— Ավստրիա Ավստրիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21 մայիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 9 հոկտեմբերի, 2017

Ֆիլիպ Լինհարտ (գերմ.՝ Philipp Lienhart, հուլիսի 11, 1996(1996-07-11)[1][2], Lilienfeld, Lilienfeld District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Ֆրայբուրգ» ակումբի և Ավստրիայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինհարտն Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում

Լինհարտը վիեննական «Ռապիդ» ակումբի սան է։ 2014 թվականին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որտեղ մեկ մրցաշրջան հանդես է եկել «Ռեալ Մադրիդ C»-ում։ 2015 թվականին «թագավորական ակումբը» պայմանագիր է կնքել Ֆիլիպի հետ։ Լինհարտն ընդգրկվել է մրցաշրջանի հայտացուցակում և սկսել է հանդես գալ «Կաստիլիայի» կազմում։ Դեկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացված «Կադիս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հիմնական կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Խամես Ռոդրիգեսին[3]։ 2017 թվականի ամռանը Լինհարտը վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Ֆրայբուրգ»[4]։ Օգոստոսի 20-ին՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Բունդեսլիգայում[5]։ Վարձավճարային պայմանագրի ավարտին ակումբը «Ռեալից» գնել է խաղացողին 2 մլն եվրոյով։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Լինհարտն Ավստրիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որի ընթացքում մասնակցել է Հունգարիայի[6], Իսրայելի[7], Պորտուգալիայի[8] և Գերմանիայի[9] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Լինհարտն Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Նոր Զելադիայում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը, որի ընթացքում մասնակցել է Գանայի[10], Արգենտինայի[11] և Ուզբեկստանի[12] հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականի հոկտեմբերի 9-ին Լինհարտը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Մոլդովայի հավաքականի դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտն Ավստրիայի հավաքականում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Кадис VS. Реал Мадрид 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—12—02 
  4. «Капитан молодежной сборной Австрии перешел из «Кастильи» во «Фрайбург» на правах аренды» (ռուսերեն)։ sports.ru։ 2017—07—05 
  5. «Фрайбург VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—08—20 
  6. «Հունգարիա (մինչև 19) VS. Ավստրիա (մինչև 19) 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-19 
  7. «Ավստրիա (մինչև 19) VS. Իսրայել (մինչև 19) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-22 
  8. «Ավստրիա (մինչև 19) VS. Պորտուգալիա (մինչև 19) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-25 
  9. «Գերմանիա (մինչև 19) VS. Ավստրիա (մինչև 19) 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-28 
  10. «Գանա (մինչև 20) VS. Ավստրիա (մինչև 20) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-05-30 
  11. «Ավստրիա (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-05 
  12. «Ավստրիա (մինչև 20) VS. Ուզբեկստան (մինչև 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-11 
  13. «Մոլդովա VS. Ավստրիա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-10-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]