Ռոբերտ Հակոբյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1945(1945-07-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 2019(2019-07-31) (74 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան

Ռոբերտ Աշոտի Հակոբյան (հուլիսի 1, 1945(1945-07-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2019(2019-07-31)), քաղաքական և հասարակական գործիչ, Գերագույն Խորհրդի պատգամավոր՝ 1990-1995թթ․(66-րդ ընտրատարածք)[1] ՀՀՇ խմբակցության անդամ, անկուսակցական[2]։ 2000-2019թթ. հանդիսացել է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի վարչության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևան քաղաքում իսի 1945 թվականի հուլիսի 1-ին, ուսուցչի ընտանիքում։ Հայրը՝ Աշոտ Սարգսի Հակոբյան ծնվել է Էջմիածին քաղաքում, միջնակարգ դպրոցում դասավանդել է ֆիզիկա և աստղագիտություն առարկաները։ Մայրը՝ Արուսյակ Հովսեփի Ասատրյան ծնվել է Փառակա գյուղում, մասնագիտությամբ՝ դեղագետ։ Ընտանիքում եղել են հինգ երեխա, չորս եղբայր և մի քույր։ Ունի երեք որդի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951-55թթ. սովորել է Կամոյի անվան միջն. դպրոցում,

1955-61թթ.՝ թիվ 83 միջն. դպրոցում։

1962-66թթ. ընդունվել և ավարտել է Էլեկնրոմեխանիկական տեխնիկումը, էլեկտրոմեքենաշինարար մասնագիտությամբ։

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-70թթ. «Երևանի ճշգրիտ էլեկտրասարքերի գործարան»՝ տեխնիկ։

1970-72թթ. Երևան քաղաքի ՆԳՎ-ն պահպանության բաժնի ազդանշանային համակարգերի գլխավոր ինժեներ-տեսուչ։

1972-91թթ. Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական գործարան՝ վարպետ, ավագ ինժեներ, բյուրոի պետ, բաժնի պետ։

1990-95թթ. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր։

1991թ. «Հայարդ շինանյութ» ԱՄ-ի կազմում ստեղծված «Հայաստանի պեռլիտ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն։ 1992թ. «Հայաստանի պեռլիտ» ԱՄ-ը վերափոխվում է «Հայաստանի պեռլիտ» կոնցեռնի և համաձայն ԱՄ-ի կոլեկտիվների խորհրդի որոշման ընտրվում է նախագահ և աշխատում մինչև 1994թ.։

1995-97թթ. «Պատվիրատու» ձեռնարկության փոխտնօրեն։

1997-98թթ. «Սպիտակ արջ» ՍՊԸ-ի տնօրեն։

1998-99թթ. «Էլինետ» ՍՊԸ-ի թիվ 1 ԽԿ-ի պետ։

2001-2002թթ. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի իրավաբանական վարչության լրատվության գծով գլխավոր մասնագետ։

2002-2006թթ. Աշխատել է ԱՄՆ-ում։

2006թ.-2007 անհատ ձեռնարկատեր։

2007-2009թթ.  «Ռոտար» ՍՊԸ-ի տնօրեն։

2008թ. Անցել է թոշակի։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ընթացքում արժանացել է սոցիալիստական մրցույթների հաղթողի կոչման։ Ստացել է պատվոգրեր և դրամական պարգևներ մի շարք նորարարությունների համար։ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ.Ֆ. Ուստինովի և Ռադիոարդյունաբերության նախարար Վ.Ս. Պլեշակովի կողմից արժանացել է հատուկ շնորհակալագրի խոշոր դրամապարգևով` համակարգում առաջին երաշխիքային բյուրոյի ստեղծման համար։ Բյուրոն սպասարկել է Խորհրդային միության հակաօդային պաշտպանության համակարգերի ողջ հաշվիչ տեխնիկայի անխափան գործունեությունը։

Նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966թ. Երևան քաղաքի սեղանի թենիսի չեմպիոն ուսանողների շրջանում։

1966թ. Հայաստանի չեմպիոն երկտեղանոց կանոեյի մրցումներում։

Շուրջ 40 տարի զբաղվել է տիբեթյան բժշկությամբ։

Նվագել է կիթառ, ունի հեղինակած երգեր։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988թ. ընտրվել է Հայաստանի Աշխատավորական Կոլեկտիվների Խորհուրդների Միության համանախագահ (ՀԱԿԽՄ.) և միաժամանակ հանդիսացել է մաթեմատիկական ինստիտուտի փորձարարական գործարանի աշխատավորական կոլեկտիվի խորհրդի նախագահ։

Հանդիսացել է ՀԱԿԽՄ-ն վերահսկողության և աջակցության ներքո Գյումրի քաղաքի իտալական թաղամասում ստեղծված հոգեբանական կենտրոնի համանախագահ։

«Երկիր Նաիրի» բարեգործական կազմակերպության համահիմնադիր։

Արցախյան պատերազմի առաջին տարիներին ՀԱԿԽՄ- ի համանախագաների և վարչության որոշմամբ նրան հանձնարարվել է կազմակերպել զինատեսակների մշակումը և հետագա արտադրությունը։ Այդ նպատակով մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի և փորձարարական գործարանի կոնստրուկտորներից և տեխնոլոգներից ստեղծել է խումբ։ Գործի մեջ ընդգրկել է «Հրազդանմաշ», «Էլեկտրոն», «Ռելե», «Ժամացույցի» գործարանների և Ֆիզիկայի ինստիտուտի կոլեկտիվներին։ Մերգելյանի գործարանի խումբը մշակել և արտադրել է տարբեր տեսակի ականներ, նռնականետեր, 16 և 24 փամփուշտանոց ատրճանակ, ավտոմատներ (ПП), (К6-92), (К6-М), (VI):

1990թ. ՀԱԿԽՄ-ի կողմից առաջադրվել է Գերագույն խորհրդի պատգամավորի թեկնածու և ընտրվել է 66-րդ ընտրատարածքից։ ԳԽ-ի պատգամավոր ընտրվելուց հետո Ղարաբաղ կոմիտեի որոշմամբ, որի հետ սկսվել էր համագործակցություն զենքի արտադրության ոլորտում, զենքի արտադրության ղեկավարումը հանձնվել է Գերագույն խորհրդի պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանին։

Վազգեն Սարգսյանի, ավիացիայի նախագահ Ադբաշյանի և հայտնի հեղինակություն զեյթունցի Գրիշիկի հետ համատեղ զենք և զինամթերք է ներմուծվել Հայաստան Արցախյան պատերազմի տարիներին։

1991թ. Վարչապետին ուղղված հարցապնդմամբ հետամուտ է եղել Երևանի թվով քսան հիվանդանոցների վիրահատարաններում անգլիական արտադրության ավտոնոմ գեներատորների տեղադրմանը։

2000-2019թթ. հանդիսացել է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի վարչության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. 1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=636&lang=arm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.aniarc.am/2020/05/20/armenia-1990-1995-parliament-names-of-all-members/